Թալինում համայնքապետը 30-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ընտրողներին կաշառո՞ւմ է․ «Փաստինֆո»

Թալինում սոցիալական աջակցության անվան ներքո ՔՊ-ն լծվել է ընտրողներին «կաշառելու» գործին՝փաստացի չարաշահելով վարչական ռեսուրսը։ «Փաստինֆո»–ն տեղեկանում է, որ Թալինի վառ ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանը ապրիլի 27-ին ստորագրել է թիվ N 793-Ա որոշումը՝ սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Որոշման համաձայն՝ «ՎԱՐԴԱՆՅԱՆՑ» ՍՊԸ-ին փոխանցվել է 370,000 ՀՀ դրամ, ինչպես նաև՝ ԼԱԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՁ-ին՝ 30,000՝ՀՀ դրամ՝ շահառուներին սնունդ ձեռք բերելու […]
Պուտինը մաքսային մարմիններին թույլատրել է խոցել անօդաչուները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը մաքսային մարմիններին լիազորում է հակազդել անօդաչու թռչող սարքերին։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Այժմ մաքսավորները կկարողանան կասեցնել դրոնների աշխատանքը գերատեսչության օբյեկտների վրա հարձակման կամ հարձակման սպառնալիքի դեպքում, հաղորդում է «Коммерсантъ»-ը։ Մաքսային ծառայության աշխատակիցներին թույլատրվում է ճնշել կամ փոխակերպել անօդաչուների հեռավար կառավարման ազդանշանները, ազդեցություն գործել կառավարման […]
Իսկ դուք ձեզ հարց տվե՞լ եք` ինչու՞ են նման տոնակատարությունները այսքան շատացել. ՀՃԿ անդամ

«Անտարբերությունը հոգու կաթված է, անժամանակ մահ» — ասել է Չեխովը։ Բայց նա չէր տեսել այսօրվա Հայաստանը։ Ես կավելացնեմ` նաև մարմնի մահ։ 1915 թվականին Արևմտյան Հայաստանի գավառներում թուրք ջարդարարները հայերին կոտորում ու աքսորում էին դեպի Դեր Զորի անապատներ, մինչդեռ Ստամբուլի հայության մի մասը շարունակում էր ապրել իր առօրյա կյանքով` զբաղված զվարճանքներով ու քաղաքային հարմարություններով։ Այսօր պատկերն […]
2 ամսում Լիբանանում 2 659 մարդ է զոհվել Իսրայելի հարվածներից, 8 հազարից ավելի վիրավոր կա

Լիբանանում մարտի 2-ից մինչև այսօր Իսրայելի ագրեսիայի հետևանքով 2 659 մարդ է զոհվել, վիրավորները 8 183-ն են։ Տեղեկությունը Լիբանանի առողջապահության նախարարությունն է հայտնել։ Զոհերի ու վիրավորների թիվը շատ արագ է փոխվում, քանի որ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի բնակավայրերին, նշել են երկրի առողջապահության նախարարությունից։
Գերմանիան սկսել է պատրաստվել հնարավոր պատերազմի․ Bloomberg

Գերմանիան սկսում է իր քաղաքացիական ենթակառուցվածքները պատրաստել հնարավոր ռազմական սցենարի համար, չնայած Բունդեսվերի բյուջեի պակասորդին, հաղորդում է Bloomberg-ը։ «Գերմանիայի Բալթիկ ծովափին գտնվող Բրեմերհավենում, Եվրոպայի ամենամեծ նավահանգստում, որը մասնագիտացած է տրանսպորտային միջոցների փոխադրման մեջ, 1.35 միլիարդ եվրոյի արդիականացում է իրականացվում։ Պետական ֆինանսավորմամբ կատարված ներդրումը նախատեսված է բեռնման հարթակները հզորացնելու համար, որպեսզի դրանք կարողանան ռազմական տեխնիկա, ինչպիսին […]
Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են համատեղ զորավարժությունները
Ավարտվել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ մարտավարական թռիչքային վարժանքները։ Զորավարժությունների ավարտին նվիրված ճեպազրույց է անցկացվել։ Նշվել է, որ վարժանքի ընթացքում երկու երկրների ռազմական օդաչուները համատեղ թռիչքներ են իրականացրել և բարձր մասնագիտական մակարդակով հաջողությամբ կատարել են իրենց առջև դրված խնդիրները։ Սցենարը ներառում էր թռիչքի պլանավորման վարժանքներ, ՀՕՊ համակարգերի և այլ թիրախների դիրքերի որոշում, տվյալների […]
Շվեդիայում բողոքի ցույցեր են տեղի ունեցել Իսրայելի կողմից Գազայի և Լիբանանի վրա հարձակումների դեմ

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցան բողոքի ցույցեր Իսրայելի կողմից Գազայի հատվածի և Լիբանանի վրա շարունակվող հարձակումների դեմ։ Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Օդենպլան հրապարակում՝ բազմաթիվ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոչով, որպեսզի բողոքեն Գազայի և վերջին շաբաթներին Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների դեմ։ «Գազայում զոհվում են խաղաղ բնակիչներ», «Գազայում արգելափակվում է պարենային օգնությունը», «Դադարեցրեք Լիբանանի և […]
Երևման Սուրբ Խաչի տոնին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը ներկայացնում է մայիսի 3-ին՝ Երևման Սուրբ Խաչի տոնին, թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը. ԺԱՄԸ 10:00 Ապարանի Սուրբ Խաչ/կբերվի Քրիստոսի Խաչափայտի մասունքը/ Ափնայի Զորավոր Սուրբ Աստվածածին Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ Լուսագյուղի Սուրբ Աստվածածին Թալինի Սուրբ Աստվածածին Բյուրականի Սուրբ Հովհաննես ԺԱՄԸ 10:30 Կարբիի Սուրբ Աստվածածին Սաղմոսավանք վանական համալիր Կոշի Սուրբ Գևորգ Աշտարակի […]