Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

Մայիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Պուշկինի փողոց 37, 39, 41 շենքեր, Մաշտոցի պողոտա 17, 19, 21, 23, 25 շենքեր, Փարպեցի փողոց 4, 6, 10, 12 շենքեր, Արարատի մարզ՝ 11:00-12:30 Արտաշատ քաղաք՝ Ս. Հակոբյան, Բաղրամյան, Լուսինյան, Նարեկացի, Չաուշի, Ավետիսյան փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղին մասնակի, […]

ԱՄՆ-ը 5000-ով կնվազեցնի իր զորքերի թիվը Գերմանիայում. AFP

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հրամայել է մեկ տարվա ընթացքում Գերմանիայից դուրս բերել մոտ 5000 զինվոր՝ հաղորդում է AFP-ն՝ հղում անելով Պենտագոնի տվյալներին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ ԱՄՆ-ը քննարկում է Գերմանիայում իր զորքերի թիվը կրճատելու հարցը, և որ «որոշումը շուտով կկայացվի»։ ԱՄՆ պատերազմի նախարարության տվյալով՝ […]

Մակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությանը

Ֆրանսիան մտադիր չէ մասնակցել Հորմուզի նեղուցի ապաշրջափակման ուժային գործողություններին։ Այդ մասին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողներին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա նաև ընդգծել է, որ Հորմուզի նեղուցի բացումը պետք է համաձայնեցնեն ԱՄՆ-ն ու Իրանը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար։ «Մենք առաջին հերթին ցանկանում ենք, որ Հորմուզի նեղուցի բացումը համակարգվի Իրանի և ԱՄՆ-ի միջև։ […]

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան կհասնի պարարտանյութի նոր խմբաքանակ

Պարարտանյութի նոր խմբաքանակ Հայաստան կուղարկվի Ադրբեջանի տարածքով։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ 10 երկաթուղային վագոն Հայաստան կհասնի մայիսի 4-ին։ Նշվում է, որ մայիսի 3-ին, Բիլյաջարի կայարանից Բոյուկ Քեսիկի ուղղությամբ արդեն ուղարկվել է 8 վագոնից բաղկացած գնացք՝ ընդհանուր 536 տոննա  պարարտանյութերով։

Իրանը զգուշացրել է, որ կգրոհի ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը Հորմուզի նեղուց մտնելու փորձի ժամանակ

Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած միջամտություն Հորմուզի նեղուցում նավագնացության նոր ռեժիմին, Թեհրանը կդիտարկի որպես հրադադարի ռեժիմի ուղղակի խախտում: Իրանի զինված ուժերը հայտարարել է, որ կհարձակվի ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի վրա, եթե դրանք մոտենան կամ փորձեն անցնել Հորմուզի նեղուցով, հաղորդում է Al Jazeera-ն։

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում մայիսի 4-ին կեսօրից հետո, 5-7-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Մայիսի 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հանրապետության տարածքում մայիսի 4-ի ցերեկը, 5-7-ին ժամանակ առ ժամանակ, 8-ի և 9-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է […]