Իրավապահները առգրավել են Մարտուն Գրիգորյանի հեռախոսը՝ առանց կրկնակի անձեռնմխելիությունը հաղթահարելու

Իրավապահները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տան և նախընտրական շտաբի խուզարկությունների արդյունքում առգրավվել են հեռախոսը, կրիչներ և փաստաթղթեր։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ խուզարկությանը ոչ մի փաստաբան ներկա չի գտնվել։ Հիշեցնենք՝ Մարտուն Գրիգորյանի տանը և գրասենյակներում խուզարկությունները իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննվող քրեական վարույթի շրջանակում։ Ըստ իրավապահների նախնական տվյալների՝ վարույթը […]

ՌԴ-ում ժամանակավորապես արգելվել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը

Մայիսի 22-ից ժամանակավոր կասեցվել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը և բաշխումը ՌԴ-ում՝ բիկարբոնատ իոնների, քլորիդների և սուլֆատների ավելցուկային մակարդակի հայտնաբերման պատճառով, հայտնում են «Ռոսսելխոզնադզոր»-ից: Գերատեսչությունից պարզաբանել են, որ արտադրանքը չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկատվությանը, ինչը խախտում է ԵԱՏՄ TR EAЭС 044/2017 տեխնիկական կանոնակարգի՝ «Փաթեթավորված խմելու ջրի, ներառյալ բնական հանքային ջրի անվտանգության […]

ՀԱՊԿ-ը մտահոգված է Եվրոպայում անօդաչուների թռիչքներով, զգուշացնում է լարվածության սրման վտանգի մասին

ՀԱՊԿ-ում մտահոգված են եվրոպական երկրների երկնքում անօդաչու սարքերի թռիչքների վերաբերյալ տեղեկություններով․ կազմակերպությունը արձանագրում է տարածաշրջանում ռազմաքաղաքական լարվածության սրման վտանգ։ Այդ մասին «Известия»-ին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «ՀԱՊԿ-ում, անկասկած, մտահոգված են եվրոպական երկրների երկնքում անօդաչու սարքերի թռիչքների վերաբերյալ տեղեկություններով։ Ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը։ Արձանագրում ենք տարածաշրջանում ռազմաքաղաքական լարվածության սրման […]

«Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի». Իսրայելցի նախարար

Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միկի Զոհարը հարցազրույց է տվել իսրայելական «Սրուգիմ» լրատվական կայքին, որտեղ անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին։ Նա նշել է, որ Թուրքիան պետք է համարվի թշնամի պետություն, քանի որ Անկարան կարող է լինել Իսրայելի հաջորդ խոշոր տարածաշրջանային մրցակիցը։ Ըստ նրա՝ եթե Թուրքիան ընտրի Իսրայելի հետ հակամարտության ուղին, ապա այդ դեպքում շատ ծանր […]