Մոսկվան հուսով է, որ Երեւանը չի հրաժարվի ԵԱՏՄ մասնակցությունից ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պատճառով. ՌԴ ԱԳՆ

Երեւանի համար շահեկան է մասնակցությունը ԵԱՏՄ-ին, Մոսկվան հուսով է, որ նա չի հրաժարվի ԵԱՏՄ-ից ԱՄՆ-ի եւ Եվրամիության պատճառով, որոնք միայն ներդրումներ եւ «լուսավոր ապագա» են խոստանում, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա։ Փորձագետ կամ քաղաքական գործիչ լինելու հարկ չկա, որպեսզի երեւա, որ միությունն ակնհայտ շահեկան է Երեւանի համար, դրա շնորհիվ է հիմնականում տնտեսական աճը Հայաստանում ցուցադրում պատկառելի դրական դինամիկա»,- ասել է Աղասանդյանը։
«Այստեղ մեր գործընկերները հավանաբար կուլ են տվել Արեւմուտքի խայծը, որը նրանց ներդրումներ, տեխնոլոգիաներ եւ լուսավոր ապագա է խոստանում։ Այս մոտեցումն արդեն քանիցս կիրառվել է հետխորհրդային տարածքում։ Իսկ թե ինչ է ստացվել՝ բոլորս հիանալի գիտենք եւ տեսնում ենք»,- ասել է նա։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն