Իրանն ԱՄՆ-ից պահանջել է տրամադրել նախագահական ընտրություններին իր միջամտության ապացույցներ

Իրանն ԱՄՆ-ից պահանջել է տրամադրել նախագահական ընտրություններին իր միջամտության ապացույցներ

Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Միացյալ Նահանգներից հնչող մեղադրանքներին, թե Իրանն ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու փորձեր է արել։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԱՄՆ-ն պետք է ապացույցներ ներկայացնի երկրի նախագահական ընտրություններին Իրանի ենթադրյալ միջամտության վերաբերյալ։ 

«Նման մեղադրանքները ոչնչով հիմնավորված չեն և զուրկ են որևէ հիմքից: Եթե ԱՄՆ կառավարությունն անկեղծորեն հավատում է իր բողոքների հիմնավոր լինելուն, ապա նա պետք է մեզ տրամադրի համապատասխան ապացույցներ, եթե այդպիսիք ընդհանրապես կան, որպեսզի մենք կարողանանք դրանց համապատասխան պատասխան տալ», — նշված է հայտարարության մեջ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն