Ադրբեջանն Արևմուտքի «պլացդարմն» է ընդդեմ ՌԴ-ի և Իրանի

Ադրբեջանի և Ղազախստանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում ղազախական Ժարկենթ քաղաքում, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Զորավարժությունները կտևեն մինչև օգոստոսի 24-ը։ Զինվորական անձնակազմի թիվն ու, մասնավորապես, թե որ ստորաբաժանումներն են մասնակցում զորավարժություններին, չեն հաղորդվում։
Չնայած այն հանգամանքին, որ Ղազախստանը՝ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ երկիր է, սակայն խորացնում է ռազմա-քաղաքական, տնտեսական, էներգետիկ կապերն Ադրբեջանի հետ։ Ղազախստանի համար Ադրբեջանը հարևան է Կասպից ծովում՝ադրբեջանական նավթագազային և երկագծային լոգիստիկայի միջոցով ղազախական էներգակիրներն ու ապրանքներն արտահանվում են դեպի Թուրքիա և Արևմուտք։
Ադրբեջանը տնտեսական և քաղաքական դիվիդենտներ է շահում՝Ղազախստանի համար տրամադրելով իր տարածքը, որպես տարանցման գոտի։ Ադրբեջանն ու Ղազախստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ են և Թուրքիայի ընդհանուր կուրացիայի ներքո խորացնում են պանթուրքական նախագծերը։
Արևմուտքին ձեռնտու է Ադրբեջան-Ղազախստան ռազմա-քաղաքական, տնտեսական, հատկապես էներգետիկ միության կայացումը, քանի որ դրանով Ղազախստանում նվազեցվում է ռուսական ազդեցությունն ու ղազախական նավթն ու գազը՝շրջանցելով ՌԴ-ի տարածքն արտահանվում է դեպի ԵՄ։
Ադրբեջանը Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում խաղում է Թուրքիա-Արևմուտք դաշինքի պլացդարմի դերը՝նվազեցնելու համար ռուսական ներկայությունը թե Կովկասում, թե Կենտրոնական Ասիայում։ Բացի այդ, Արևմուտքը հսկողություն սահմանելով Ադրբեջանի նկատմամբ կկարողանա հսկել նաև Միջին միջանցքը կամ չինական Մետաքսի ճանապարհի այն հատվածն, որն անցնելու է Ադրբեջանի տարածքով դեպի Վրաստան, Սև ծով, Թուրքիա և ԵՄ։ Բացի այդ, Ադրբեջանն ունի նկրտումներ Իրանական Ադրբեջանի նկատմամբ և Ադրբեջանը նաև ՆԱՏՕ-ի, Իսրայելի պլացդարմն է ընդդեմ Իրանի։ Բաքուն սպասում է Իրանի դեմ լայնածավալ պատերազմի մեկնարկին, որպեսզի կարողանա անջատողական շարժում սկսել Իրանի ադրբեջանաբնակ հյուսիսային շրջաններում։

Սեդա Գևորգյան

 

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն