Ձուկը գլխից է հոտած, ու հոտած գլուխը պիտի հեռացնել. գեներալ Կարապետյան

Փաշինյանը Դիլիջանում հանդիպել է դեսպանների հետ (Տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում հանդիպել է տարբեր երկրներում ՀՀ դեսպանների հետ: Այդ մասին նա տեսանյութ է տեղադրել իր սոցիալական էջերում: View this post on Instagram A post shared by Nikol Pashinyan (@nikolpashinyan_official)
Պարեկներին կաշառք առաջարկած վարորդը ձերբակալվել է

Օգոստոսի 26-ին, կեսգիշերն անց, մայրաքաղաքի պարեկները Դավիթ Մալյան փողոցում ցանկացել են սթափության զննության ենթարկել «Նիսանի» վարորդին: 51-ամյա տղամարդը սթափության զննությունից խուսափելու համար, որպես կաշառք, առաջարկել է 20 հազար դրամ: Պարեկային ծառայողները նրան ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Նոր Նորքի բաժին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե:
Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Ապարանի պանրի գործարան ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • արտադրամասի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, • առաստաղներն ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի […]
Հայաստանի երիտասարդ ըմբիշները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Սեպտեմբերի 2-ից 8-ը Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում կկայանա ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցելու են Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճերի հավաքականները: Մարզչական շտաբերը հայտարարել են մրցավայր մեկնող մարզիկների անունները: Ազատ ոճ. 57 կգ՝ Հայկո Գասպարյան, 61 կգ՝ Էդիկ Հարությունյան, 65 կգ՝ Արման Մուսիկյան, 70 կգ՝ Վլադիմիր Ազարյան, 74 կգ՝ Սամվել Գեւորգյան, 79 կգ՝ Արեն Իսրայելյան, 125 […]
Սևանա լճի մակարդակն իջել է 2սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 19-25-ը. (2024թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը օգոստոսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել՝ 1900.63մ (25.08.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 46սմ-ով։ ☑️Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.185մլն.մ³, իսկ 2024 թվականի […]
ԱՄՆ-ն գունավոր հեղափոխություն է նախապատրաստում Վրաստանում. ՌԴ ԱՀԾ

ԱՄՆ-ն պատրաստվում է «թբիլիսյան մայդան» կազմակերպել՝ կանխելու «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը հոկտեմբերի ընտրություններում։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ)։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սպիտակ տանը «չափազանց դժգոհ են Վրաստանում իրավիճակի զարգացումից» հոկտեմբերի 26-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: «Ամերիկացիները գունավոր հեղափոխություն են պատրաստում Վրաստանում, — նշել են ԱՀԾ-ում: — «Թբիլիսյան մայդանում» […]
Կովկասը աշխարհաքաղաքական եւ ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար. Աբաս Արաղչի

Կովկասը աշխարհաքաղաքական եւ ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար։ Այս մասին Х սոցցանցի իր բլոգում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին՝ ամփոփելով Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ հեռախոսազրույցի արդյունքները։ «Երեկ եւ այսօր հեռախոսով ինձ շնորհավորել են Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները։ Կովկասյան տարածաշրջանը աշխարհաքաղաքական եւ ռազմավարական նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար։ […]
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել Դուրովի ձերբակալությունը
Ֆրանսիայի ԱԳՆ-ն չի մեկնաբանել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունը՝ ելնելով «դատական համակարգի անկախության նկատմամբ հարգանքից»։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։ «Ֆրանսիայում դատական համակարգի անկախության սկզբունքներին համապատասխան՝ Ֆրանսիայի կառավարությունը չի կարող մեկնաբանել պարոն Դուրովի հետ կապված իրավիճակը», — արձագանքել է երկրի ԱԳՆ-ն։ Հիշեցնենք, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե […]
Ադրբեջանի արտգործնախարարը կայցելի Թուրքիա
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը վաղը կայցելի Թուրքիա։ Տեղեկությունը տարածել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Այցի ընթացքում ադրբեջանա-թուրքական հարաբերություններին զուգահեռ կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։
«Նոր Ալիք» միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող Անահիտ Հակոբյանը

«Նոր Ալիք 2024» միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող երգչուհի Անահիտ Հակոբյանը: Պաշտոնական պարգևատրման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին:
Երևանում բախվել են շտապօգնության մեքենան ու «Opel»-ը

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված, Երևանի բնակիչ 24-ամյա Սուրեն Վարոսյանի վարած «Toyota» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 24-ամյա Արեգ Պետրոսյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուծածներ չկան:
Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի դայակին և բուժքրոջը մեղադրանք է ներկայացվել

Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ—ի դայակին և բուժքրոջը մեղադրանք է ներկայացվել՝ անօգնական երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար 2024թ. օգոստոսի 15-ին «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից հաղորդում է ստացվել՝ մանկահասակ երեխաների նկատմամբ ՊՈԱԿ-ի դայակի և բուժքրոջ կողմից դաժան վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ: Հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով իրականացվել են անհրաժեշտ գործողություններ, որոնց […]
Սեպտեմբերի 2-ին Կիրանցի աշակերտները կգնան նոր սահմանից 40 մետր հեռավորությամբ դպրոց․ ծնողների մի մասն ավտանգության համար մտահոգված է

Սեպտեմբերի 2-ին Կիրանցի աշակերտները կգնան նոր սահմանից մոտ 40 մետր հեռավորությամբ դպրոց։ Թեմային անդրադարձել է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։ Նա գրել է․ «Կիրանցի հիմնական դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը հայտնեց, որ գյուղի դպրոցի շինարարության աշխատանքները մոտենում են ավարտին։ Շենքի ներքին հարդարման աշխատանքներն ավարտվել են։ Ընթանում են արտաքին հարդարման աշխատանքները։ Դպրոցի տնօրենը հույս հայտնեց, որ սեպտեմբերի 2-ին […]
Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհի և զինծառայողների մահվան դեպքով Գոռ Աղեկյանի խափանման միջոցը փոփոխվել է

ԱԶԱՏ ԳՅՈՒՂՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՑԱՐԱՆԻ ՀՐԴԵՀԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԹԻԿՈՒՆՔԻ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼ ԳՈՌ ԱՂԵԿՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆՏՐՎԱԾ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԱԼԱՆՔԸ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՓՈՓՈԽՎԵՑ ԵՎ ՄԵՂԱԴՐՅԱԼԸ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃԻՑ «LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գուրգեն Ներսիսյանը վերջին ամիսներին ստանձնել էր 2023թ. հունվարի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված «զինվորական կացարանում» հրդեհի […]
Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Ռոշչինը՝ Հայաստանի պետական դոկտրին մշակելու կենսական անհրաժեշտության մասին

FrontTv-ին ներկայացնում է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Ռոշչինի վերլուծությունը․ Հայաստանին հարկավոր է երկարաժամկետ պետական դոկտրին։ Դա տնտեսական, արտաքին քաղաքական և ռազմական հայացքների մի համակարգ է՝ պետության նպատակների, խնդիրների և գործունեության վերաբերյալ, որը հստակ սահմանում է պետական և ազգային շահերը։ Ցավոք, Հայաստանի ներկայիս իշխանությունը, հինգ տարի ղեկավարելով երկիրը, դեռևս հրապարակորեն քննարկում է, թե ի՞նչ է պետությունը, ինչպիսի՞ն […]
Ռուսաստանը փորձում է կանխել նոր պատերազմ Հարավային Կովկասում

ՌԴ Անվտանգության Խորհրդի քարտուղարի վիճահարույց այցը Իրան և Ադրբեջան մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Մի կողմ դնենք ուկրաինական հիմնախնդրի համատեքստում լայն քննարկում ստացած, հատկապես Արևմուտքում, ենթադրություններ՝ Իրանից զենք ձեռք բերելու վերաբերյալ։ Շատերն են հարցնում, թե ի՛նչ է նշանակում այս այցը։ Կարծում եմ, առաջին հերթին դա ազդանշան է, որ Ռուսաստանն ամենայն լրջությամբ է ընկալում մոտ ապագայում (սեպտեմբեր-հոկտեմբեր) […]
Ստամբուլում գողացել են հայկական եկեղեցու խաչը (տեսանյութ)

Օգոստոսի 24-ին գողացել են Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Աթիֆ Յըլմազի փողոցում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցու խաչը: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը: Նշվում է, որ ավելի ուշ 37 տարեկան անձը գողոնի հետ միասին հայտնաբերվել և ձերբակալվել է: Այժմ նա գտնվում է կալանքի տակ: Նրան «տաճարից գողություն» անելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: Նա խոստովանական ցուցմունքի ժամանակ նշել է, որ […]
ԵԱՏՄ-ը՝ հայկական տնտեսության զարգացման «լոկոմոտիվ»

Այս տարվա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ին Երեւանում կանցկացվի Եվրասիական տնտեսական ֆորումը։ Ֆորումը նվիրված կլինի ԵԱՏՄ գործունեության տասնամյակին։ Կներկայացվեն ձեռք բերված արդյունքները, զարգացման հեռանկարներն ու առաջնահերթ ակնկալիքները։ Ֆորումի նպատակը գործընկերային կապերի կատարելագործումն է եվրասիական տարածքում ԵԱՏՄ կարևոր հարթակ է, որի միջոցով հայկական տնտեսությունը «շնչում» է՝չնայած գործող իշխանությունների աղետալի տնտեսական և հարկային քաղաքականությանը, արտաքին պարտքի ավելացմանը։ ՔՊ-ականները […]
ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոս ամսին տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոս ամսին տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ Նշվում է, որ նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատելու ընտանիքի անդամների հետ։
2024թ. առաջին կիսամյակում թերակատարվել են պետական բյուջեի թե՛ եկամուտները և թե՛ ծախսերը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2024թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Այսպես՝ ՀՀ տնտեսության վրա ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ի հայտ եկած արտածին բարենպաստ գործոնների շնորհիվ 2024թ. առաջին կիսամյակում գրանցվել է տնտեսական ակտիվության 10.4% ցուցանիշ։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ տնտեսական աճի առումով ՀՀ-ում վիճակը բավական բարենպաստ է, սակայն փոքր-ինչ խորքային ուսումնասիրության դեպքում բացահայտվում են […]
Հռոմի պապը դատապարտել է Ուկրաինայի՝ ռուսական ուղղափառ եկեղեցու հետ կապված որոշումը Ամբողջական հոդվածը

«Ազատություն». Հռոմի Ֆրանցիսկոս պապը օգոստոսի 25-ին դատապարտել է Կիևի որոշումը, որն արգելում է Ուկրաինայում Ռուս ուղղափառ եկեղեցու հետ կապեր ունեցող կրոնական կազմակերպությունների գործունեությունը: «Ոչ մի քրիստոնեական եկեղեցի չի կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերացվել: Եկեղեցիներին չպետք է դիպչել»,- ասել է Հռոմի պապն իր ամենշաբաթյա աղոթքի ժամանակ: «Մտածելով Ուկրաինայում վերջերս ընդունված օրենքի մասին՝ ես վախենում եմ աղոթողների […]
Լիլիթ Մակունցը մասնակցել է Դեմոկրատական կուսակցության ազգային համաժողովին

Օգոստոսի 19-22-ը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում կայացած ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համաժողովին: Բացի համաժողովի հիմնական ծրագրին մասնակցելը, դեսպան Մակունցը ներկա է գտնվել նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպված Դեմոկրատական կուսակցության ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ քննարկումներին՝ կուսակցականների, կոնգրեսականների, փորձագետների և լրագրողների մասնակցությամբ: Համաժողովի ընթացքում հաստատվել են […]
«Արդեն վախենում են առանց զրահաբաճկոնի նույնիսկ իրենց համախոհների հետ հանդիպել»․ Արշակ Կարապետյան

Նխակին ՊՆ նախարար, գեներալ Արշակ Կարապետյանը ֆեյբուքյան իր էջում գրում է․ Քույրեր և եղբայրներ, նայեք իշխանությունների վախեցած կերպարներին: Նրանք արդեն իսկ վախենում են առանց զրահաբաճկոնի նույնիսկ իրենց համախոհների հետ հանդիպել: Հարց է ծագում՝ արդյոք նրանք ունեն մեր երկրում համախոհներ: Արդյոք նրանք ունեն լեգիտիմություն, եթե այո, ապա ումից, և ինչու են վախեցած? Բացեմ փակագծերը. այո՛, նրանք […]
Պավել Դուրովի կալանքը Ֆրանսիայում երկարաձգվել է

Ֆրանսիայում շաբաթ երեկոյան ձերբակալված Պավել Դուրովի կալանքը երկարաձգվել է։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ տեղական լրատվամիջոցներին հղումով, Telegram-ի հիմնադիր Դուրովի գործը վարող դատավորը երկարաձգել է նրա կալանքը կիրակի երեկոյան։ Ըստ օրենքի՝ Ֆրանսիայում հարցաքննության համար կալանքը կարող է տևել առավելագույնը 96 ժամ։ ԶԼՄ-ների տվյալներով, երբ նախնական կալանքի փուլն ավարտվի, դատավորը կարող է ազատ արձակել Դուրովին կամ մեղադրանք առաջադրել […]
Քրիստոսի արձանը հրաշալիքներից մեկն է լինելու, դեմ արտահայտվողները ժամանակի ընթացքում կհասկանան դա․ Գագիկ Ծառուկյան

Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման գաղափարի մասին երկար եմ մտածել, ընտանիքիս անդամների, ծանոթների ու տարբեր ոլորտների անձանց հետ եմ քննարկել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ շեշտելով, որ արձանի կառուցման գաղափարը քննարկվել է շուրջ 1,5 տարի։ «Իմ մեջ միտք է ծագել, որ մենք հայ ենք, աշխարհի առաջին քրիստոնյա ազգը, որը պետականորեն […]