Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման սկզբունքների հարցում հայկական կողմից որևէ մեղմացում չկա. Նիկոլ Փաշինյան

Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման սկզբունքների հարցում հայկական կողմից որևէ մեղմացում չկա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   «Մեղմացման մասին խոսք լինել չի կարող, որովհետև մենք մեր դիրքորոշումները «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներկայացրել ենք, այդ թվում՝ այդ նպատակով, որ ամենատարբեր մեկնաբանություններ չլինեն։ Մենք այդ նախագծի շրջանակներում սկսել ենք աշխատանքները և շարունակելու […]

Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի դեմ առ դեմ հանդիպումը

Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի դեմ առ դեմ հանդիպումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:   Նշենք, որ սա Կավելաշվիլիի՝ նախագահի պաշտոնում առաջին օտարերկրյա այցն է: Նախօրեին նա հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները և տարբեր ոլորտներում, այդ […]

«Համահայկական ճակատ» շարժման և անձամբ իմ անունից շնորհավորում եմ մեր եղբայրական ազգին. Արշակ Կարապետյան

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ֊մայոր Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.   Այսօր Հայաստանի եզդիական համայնքը նշում է «Տաուսէ Մալակի» տոնը կամ «Տարվա գլխավոր չորեքշաբթի», այն աշխարհի բոլոր եզդիների և ողջ եզդի ազգի տոնն է: Եզդիական կրոնում այս օրը համարվում է երկրի ստեղծման օր` երկրի ծննդյան օրը, ինչի առիթով «Համահայկական ճակատ» շարժման և անձամբ իմ […]

Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:   Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Հայաստանում այցելել Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը

Ոստիկանությունը մշտապես առաջին գծում է՝ հանուն օրենքի և օրինականության

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության տոնի առթիվ։ Դրանում ասված է․   «Սիրելի՛ ոստիկաններ, շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի առթիվ: Լինելով պետականության հիմնասյուներից մեկը՝ Ոստիկանությունը մշտապես առաջին գծում է՝ հանուն օրենքի և օրինականության, հանուն հասարակական կարգի պահպանման, հանուն ժողովրդի անվտանգության ու բարօրության:   Ոստիկանությունը բազմիցս է առերեսվել […]

Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ

Գյումրու ավագանու ընդդիամդիր խմբակցությունները Վարդան Ղուկասյանին ընտրեցին քաղաքապետ: Նշենք, որ նա առաջադրված միակ թեկնածուն էր:   «Քաղաքացիական պայմանագիր»-ը բոյկոտել էր նիստը: Խմբակցության 14 անդամները չմասնակցեցին ավագանու անդրանիկ նիստին:   Խմբակցության 1-ին համար Սարիկ Մինասյանը գրառմամբ էր հանդես եկել և նշել, որ պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն: Ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել էին, որ թեկնածու չեն առաջադրելու և […]

Այո՛, ժամանակներն ուրիշ են, բայց հուդաների գործելաոճը նույնն է մնացել

Այս ամբողջ շաբաթը Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների հիշատակության օրերն են։ Այսօր ավագ չորեքշաբթի է։   Հայր Զաքարիան գրում է. «Դարեր առաջ այս օրը Հուդան մատնեց մեր Տիրոջը, անհուսությունից ինքնասպանություն գործեց՝ այդպես էլ չըմբռնելով մարդեղության խորհուրդը և դառնալով պատմության մեջ մատնության, դավաճանության ամենամեծ խորհրդանիշը։   Այո՛, ժամանակներն ուրիշ են, բայց հուդաների գործելաոճը […]

Մենք քաղաքապետի թեկնածու չենք առաջադրելու. Ռուբեն Մխիթարյան

Մենք քաղաքապետի թեկնածու չենք առաջադրելու և առաջնորդվելու ենք մարտի 31-ին առավոտյան իմ արած հրապարակման մեջ տեղ գտած հայտարարություններով, այսինքն, մեր քվեներով ապահովելու ենք ընդդիմադիր քաղաքապետի թեկնածուի ընտրությունը, Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստում հայտարարել է «Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը:

ՔՊ-ն կայանալիք նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու. Սարիկ Մինասյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը գրել է.   «Սիրելի՛ գյումրեցիներ, հարգելի՛ համաքաղաքացիներ,   Ես տեր եմ յուրաքանչյուրիդ քվեին և առաջնորդվելով հենց այս գաղափարով, հայտարարում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը գյումրեցիներից խաբեությամբ քվեներ կորզածների և դրանք ուրիշին մատուցելու պատրաստ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու:   Գյումրու ապագայով մտահոգ ավագանու […]

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ Մալաքե Թաուսի տոնի առիթով. Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով: Ժողովրդական այս պայծառ տոնը գեղեցիկ առիթ է կիսվելու ուրախությամբ, կրկին բարեմաղթանքի խոսքեր հղելու Հայաստանի եզդիական համայնքի բոլոր ներկայացուցիչներին:   Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության եզդիները, […]

Ընթանում է Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, Վարդան Ղուկասյանը քաղաքապետի միակ թեկնածուն է, ՔՊ-ն բոյկոտեց նիստը

Ընթանում է Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, Վարդան Ղուկասյանը քաղաքապետի միակ թեկնածուն է: ՔՊ-ն բոյկոտեց նիստը: ՔՊ ավագանու 14 անդամները ներկա չէին նիստին: Ուստի նիստին գրանցվեց 18 ավագանու անդամ, քվորում եղավ: Որպես ամենատարեց ավագանու անդամ, նիստը վարեց կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը, ում առաջարկով նիստը սկսվեց տերունական աղոթքով, ապա հնչեց Գյումրու հիմնը: Գյումրու ավագանու կազմում […]

Ձեր 7 տարիների արվածը դաջված է ձեր ճակատին` կապիտուլյանտի և ուրացողի տեսքով. Տիգրան Աբրահամյան

Օրուգիշեր սահմանագծին «ամրոցներ» կառուցողներն Ադրբեջանի` արդեն 3 շաբաթ, միևնույն ժամերին, գրեթե նույն ուղղություններով արձակված կրակահերթերը համարում են ադրբեջանական բանակի կարգապահության խնդիր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։     «Իհարկե, սա որպես տարբերակ են առաջ քաշում` չբացառելով սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին ահաբեկելու վարկածը:   Ու՞մ են պետք կամ […]

Եթե մենք չգտնենք անտիԷՇ կոնցեպցիան և չշարժվենք դրանով, ապա մենք բոլորս հայտվելու ենք էշի կարգավիճակում. Վահե Հովհաննիսյան

Առաջիկա հայաստանյան զարգացումները կարծես թե նոր կարևոր սիմվոլ ունեն՝ էշը։ Բայց որպեսզի այն գեղարվեստական հնարքից չդառնա մտքի և զարգացման ֆլագման, անհրաժեշտ է գտնել ԱնտիԷՇ կոնցեպցիան։ Էշության հաղթարշավը կանգնեցնելու համար միտք է պետք, մարդկանց պետք է առաջարկել զարգացման տեսլական, առաջ գնալու ճանապարհ։ «Ով ում զռռացրեց, կերակրեց, թոկը բռնեց» բանավեճը շատ կարճ ժամանակում հոգնեցնելու է բոլորին, ու […]

Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության և խաղաղ համակեցության. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները՝ ավարտված։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։     «Սա նշանակում է, որ մենք մտել ենք համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ և հայտարարել եմ, որ պատրաստ եմ Հայաստանի ժողովրդի անունից իմ ստորագրությունը […]