«Համահայկական ճակատ» շարժման և անձամբ իմ անունից շնորհավորում եմ մեր եղբայրական ազգին. Արշակ Կարապետյան

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ֊մայոր Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

Այսօր Հայաստանի եզդիական համայնքը նշում է «Տաուսէ Մալակի» տոնը կամ «Տարվա գլխավոր չորեքշաբթի», այն աշխարհի բոլոր եզդիների և ողջ եզդի ազգի տոնն է: Եզդիական կրոնում այս օրը համարվում է երկրի ստեղծման օր` երկրի ծննդյան օրը, ինչի առիթով «Համահայկական ճակատ» շարժման և անձամբ իմ անունից շնորհավորում եմ մեր եղբայրական ազգին այս սուրբ տոնի առիթով:

Մաղթում եմ անսպառ ուժ ու կորով, և ամենայն բարիք:

Սա հրաշալի առիթ է ևս մեկ անգամ հիշելու և պատվելու բոլոր եզդի քաջորդիներին, ովքեր հայկական ազատագրական պատերազմներին իրենց մասնակցությունն են ունեցել, ինչպես նաև իրենց կյանքը զոհաբերել հանուն անկախության գաղափարի:

Փառք ու պատիվ մեր քաջարի եզդի եղբայրներին:

 

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն