Իրանի Ազգային Անվտանգության Գերագույն Խորհրդի հայտարարությունը.
Ի գիտություն Իրանի պատվավոր, մեծ և հերոս ժողովրդի.
Թշնամին Իրանի ժողովրդի դեմ իր նենգ, անօրինական և հանցավոր պատերազմում կրել է անհերքելի, պատմական և ջախջախիչ պարտություն։ Իսլամական Հեղափոխության նահատակ առաջնորդ՝ Այաթոլլահ Ուզմա Իմամ Խամենեիի մաքուր արյան օրհնությամբ, Իսլամական Հեղափոխության Գերագույն Առաջնորդ և Զինված Ուժերի Գերագույն Գլխավոր Հրամանատար՝ Այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենեիի իմաստուն առաջնորդությամբ, ինչպես նաև` ռազմաճակատներում իսլամի մարտիկների անձնազոհության ու քաջության, և հատկապես՝ պատերազմի առաջին իսկ օրերից ձեր՝ սիրելի ժողովրդի պատմական և հերոսական ներկայության շնորհիվ` Իրանը հասել է հզոր հաղթանակի։
Չիրականացնել ոչ մի ագրեսիա,
Ճանաչել Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի շարունակական վերահսկողությունը,
Ընդունել ուրանի հարստացման իրավունքը,
Չեղարկել բոլոր առաջնային և երկրորդային պատժամիջոցները,
Դադարեցնել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի և Կառավարիչների Խորհրդի բոլոր բանաձևերը,
Վճարել Իրանի կրած վնասների փոխհատուցումը,
Դուրս բերել ԱՄՆ մարտական ուժերը տարածաշրջանից,
Դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի հերոսական Դիմադրության դեմ։
Առաջին իսկ օրվանից, երբ Իրանի հանցագործ թշնամիները սկսեցին այս անարդար պատերազմը` կարծում էին, թե կարճ ժամանակում կհասնեն Իրանի նկատմամբ լիակատար ռազմական տիրապետության, և քաղաքական ու սոցիալական անկայունություն ստեղծելով՝ կստիպեն Իրանին հանձնվել։ Կարծում էին, թե Իրանի հրթիռային և անօդաչու սարքերի կրակը արագ կմարի, և չէին հավատում, որ Իրանը կարող է իր սահմաններից դուրս՝ ողջ տարածաշրջանի ընդգրկումով, նրանց տալ նման հզոր պատասխան։
Նյութը՝ Pooya Hosseini ֆեյսբուքյան էջից
































