Թեհրանը պատրաստ է ընդլայնել պատասխան հարվածների թիրախների ցանկը, եթե Դոնալդ Թրամփը կատարի իր սպառնալիքը

Իրանական Tasnim լրատվական գործակալությունը, հղում անելով իրազեկված ռազմական աղբյուրին, հայտնում է, որ Թեհրանը պատրաստ է ընդլայնել պատասխան հարվածների թիրախների ցանկը, եթե Դոնալդ Թրամփը կատարի իր սպառնալիքը և հարվածներ հասցնի Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ամերիկյան նախագահի «խելահեղ քայլի» դեպքում հարվածների տակ կարող են հայտնվել Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի առանցքային նավթային օբյեկտները։

«Մենք մի քանի «հաճելի անակնկալներ» ենք պատրաստել Թրամփի հնարավոր խելահեղության համար։ Դրանցից մեկը՝ Saudi Aramco-ի նավթային օբյեկտների, Յանբուի նավթային համալիրների և Ֆուջեյրայի նավթամուղն է Իրանի թիրախների ցանկում», — նշել է աղբյուրը։

Աղբյուրը նշում է՝ Թրամփի սպառնալիքները պայմանավորված են ոչ թե ուժով, այլ հուսահատությամբ և անզորությամբ՝ իրանական կարողությունների դիմաց։ Եթե ամերիկյան նախագահը սխալ քայլ կատարի, Թեհրանը պատրաստ է նրա համար ստեղծել «սև խոռոչ», որից դուրս գալ հնարավոր չի լինի։

«Թրամփի սպառնալիքները ավելի շատ կապված են նրա հուսահատության և անօգնականության, քան նախաձեռնողականության և ուժի հետ։ Բայց եթե նա իր խելահեղությամբ ցանկանա մեկ փոսից ընկնել մյուսը, մենք նրա համար պատրաստել ենք մի «սև խոռոչ», որից դուրս գալ չի հաջողվի», — ընդգծել է աղբյուրը։

Իրանական ռազմական աղբյուրը նաև զգուշացրել է, որ ԱՄՆ դաշնակիցների էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածը կարող է հանգեցնել համաշխարհային նավթային շուկայի փլուզման։ Նրա կանխատեսմամբ՝ նավթի գինը կարող է բարձրանալ մինչև 200 դոլար մեկ բարելի համար։

«Թրամփը կարծում է, թե այս սպառնալիքներով կբացի Հորմուզի նեղուցը և նավթի գինը կնվազի։ Նա չի հասկանում, որ եթե իրականացնի իր սպառնալիքը, առաջիկա օրերին ստիպված կլինի տեսնել նավթի գինը՝ 200 դոլարի մակարդակում», — նշել է աղբյուրը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն