Այսօր լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հիշատակի օրն է

Այսօր լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հիշատակի օրն է՝ մարդ, ով իր անունը հավերժագրեց հայկական ռազմական պատմության մեջ՝ որպես խիզախության, ռազմարվեստի և նվիրումի խորհրդանիշ։

Արցախյան պատերազմի ամենածանր օրերին նա կանգնեց առաջնագծում՝ ոչ միայն որպես հրամանատար, այլ որպես գաղափար, կամք ու հաղթանակի հավատ ներշնչող առաջնորդ։ Նրա ներդրումը հատկապես վճռորոշ էր Շուշիի ազատագրում գործողության ընթացքում, որը դարձավ հայոց նորագույն պատմության կարևորագույն հաղթանակներից մեկը։

Արկադի Տեր-Թադևոսյանը մեզ թողեց ոչ միայն ռազմական ժառանգություն, այլ նաև ազգային արժանապատվության, պատասխանատվության և պայքարի օրինակ։ Նրա կերպարը շարունակում է ոգեշնչել նոր սերունդներին՝ հիշեցնելով, որ հայրենիքի պաշտպանությունը պատիվ է:

Հավերժ հիշատակ

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն