Թեհրանը ԱՄՆ-ից հրադադար չի խնդրել և Վաշինգտոնի հետ բանակցությունների անհրաժեշտություն չի տեսնում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ ընդգծելով երկրի պատրաստակամությունը պաշտպանվելու այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։
Նրա խոսքով՝ Իրանը հարվածում է միայն ԱՄՆ ռազմական թիրախներին։
Նախարարը նաև հայտնել է, որ Իրանը մի քանի երկրների հետ քննարկում է նրանց նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով։
































