Մերցը կոչ է արել դիվանագիտական ճանապարհով դադարեցնել Իրանի հետ պատերազմը

Գերմանիան դիվանագիտական ​​ջանքեր է գործադրում՝ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ զգուշացնելով, որ երկարատև պատերազմը լուրջ ռիսկեր է պարունակում Եվրոպայի անվտանգության և տնտեսական շահերի համար։

«Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ Իրանում պատերազմը դադարեցնելու համար և օգտագործում ենք բոլոր դիվանագիտական ​​ուղիները։ Հույս ունենք գտնել պատերազմը հնարավորինս արագ դադարեցնելու ուղիներ, քանի որ այն ոչ մեկի համար անհրաժեշտ չէ և շատերին տնտեսական վնաս է հասցնում, այդ թվում նաև մեզ», – հավելել Գերմանիայի կանցլերը։

Մերցը ելույթ է ունեցել իր նորվեգացի ու կանադացի գործընկերների հետ մամուլի ասուլիսում՝ Նորվեգիայի գլխավորությամբ անցկացվող «Սառը արձագանք» ձմեռային զորավարժությունների շրջանակում։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն