Ինչո՞ւ է ՀՀ–ն հրաժարվել ղարաբաղցիներին տրվող աջակցությունից․ Զախարովայի մեկնաբանությունը

Հայաստանը հրաժարվել է «Ռուսական մարդասիրական առաքելություն», «Եվրասիա» կազմակերպությունների և Ռոսսոտրուդնիչեստվոյի միջոցով ղարաբաղիներին հատկացվող աջակցությունից, որը մեկնարկել էր 2025 թվականի հունիս– հուլիսին՝ ի պատասխան հայկական հասարակական կազմակերպությունների դիմումի։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս ընթացքում օգնություն է ցուցաբերվել հանրապետության գրեթե բոլոր խոշոր քաղաքներում և հեռավոր ու դժվարամատչելի համայնքներում ու գյուղերում գտնվող գրեթե 7 հազար ընտանիքի», – մանրամասնեց նա:
Նրա խոսքով` Ռուսաստանը նշված տարածաշրջանի մարդկանց երբեք չի թողել առանց աջակցության և օգնության և երբեք անտարբեր չի մնացել Հայաստանում գտնվող ղարաբաղցիների ճակատագրի նկատմամբ:

Զախարովան հիշեցրեց` Մոսկվան առաջիններից էր, որ մարդասիրական օգնություն ուղարկեց Հայաստան, թեև արդեն այն ժամանակ Երևանում այնքան էլ ուրախ չէին ռուսական կողմի աջակցությունից:

«Նունիսկ պաշտոնական խողովակներով հայտարարվում էր` շնորհակալություն, պետք չէ։ Հիմա էլ մերժում են ղարաբաղիների համար նախատեսված աջակցության շարունակումը», – ասաց նա։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն