Մենք խստորեն դատապարտում ենք «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը։
Միաժամանակ խիստ դատապարտում ենք արցախյան պատերազմում նահատակված հերոսի քրոջ՝ բազմազավակ մոր ձերբակալման և ոստիկանություն բերման ենթարկելու փաստը` իր մանկահասակ երեխաների աչքի առաջ։
Սա այն իրողությունն է, որի դեմ պարտավոր ենք պայքարել համազգային մակարդակով։ Յուրաքանչյուրի լռությունը նպաստում է գործող իշխանության կամայականությունների շարունակականությանը։
Սա այն պահն է, երբ երկրի գործող իշխանության ներկայացուցիչները պետք է պատասխանատվության կանգնեն Ազգային Հպարտության Տրիբունալի առաջ։
Այլընտրանք չկա` կա´մ համախմբված պայքար, կա´մ պետականության քայլ առ քայլ թուլացում։
«Համահայկական ճակատ» կուսակցության պաշտոնական հաղորդագրությունը

































