Թուրքիան և Անգլիան խորացնում են ռազմական համագործակցությունը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մեկնել է Անգլիա։ Պաշտոնական այցի շրջանակներում Գյուլերը հանդիպել է Անգլիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլի գլխավորած պատվիրակության հետ։ Կողմերը քննարկել են ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր։

Հանդիպման ընթացքում Թուրքիայի և Անգլիայի պաշտպանության նախարարները ստորագրել են «Eurofighter Typhoon» նախագծի շրջանակներում ինքնաթիռի սպասարկման, շահագործման, տեխնիկական ու լոգիստիկ աջակցության պայմանագիրը։ Նաև նշվել է, որ նախագծի շրջանակներում ինքնաթիռների, սարքավորումների և զինամթերքի գնման հիմնական պայմանագիրը ստորագրվել էր 2025-ի հոկտեմբերին։

Նշենք, որ Անգլիայի վարչապետ Քեյր Սթարմերը Թուրքիա էր մեկնել 2025ի հոկտեմբերի 27-ին և հայտնել, որ որ Թուրքիային կվաճառվի 20 կործանիչ։

Ermenihaber

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն