Ընդունել ենք քաղաքական որոշում՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցներով հասնել նոր քննիչ հանձնաժողովի ձևավորման. ՀՃԿ

Հաշվի առնելով, որ
— վերջին օրերին մեծ աղմուկ հանած քաղաքացիական պահանջը գտնվում է ՀՀ քաղաքացիների օրինական իրավունքների շրջանակում,
— քաղաքական իշխանությունները չբավարարեցին ՀՀ քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքը,
— ավելին, թույլ տվեցին անվայել պահվածք պետական բարձր պատասխանատվության պաշտոնյայի դեյուրե գործատու ՀՀ քաղաքացիների նկատմամբ,
«Համահայկական ճակատ»-ը հայտարարում է.
— անտրամաբանական և հակաիրավական է, որ պետական մակարդակով պատվիրված «քննիչ հանձնաժողովը» ձևավորվել է այն քաղաքական ուժի կողմից ու անդամների ներառմամբ, որի ԱԺ մեծամասնություն լինելու ժամանակ և որի կողմից նշանակած ԳԳՀ֊ի ղեկավարությամբ տեղի է ունեցել պարտված պատերազմը,
— անտրամաբանական և հակաիրավական է, որ այդ քննիչ հանձնաժողովը հայտարարել է իր առջև դրված խնդիրն ավարտելու մասին, սակայն դա ոչ միայն չի հրապարակվում, ԱԺ֊ում հաշվետվություն չի ներկայացվում, այլ չկան անգամ ընդհանուր եզրակացություններ այն մասին, թե ում կամ ինչ թիմերի վրա է ծանրանում պատասխանատվության բեռը։
«Համահայկական ճակատ»-ը ընդունել է քաղաքական որոշում` հետևողականորեն ուսումնասիրել «քննիչ հանձնաժողովի» կազմի կոմպետենտությունը պետական առաջնային կարևորության հանձնաժողովում ընդգրկվելու համար,
— օրենքով թույլատրելի բոլոր միջոցներով հասնել հանձնաժողովի աշխատանքի արդյունքների առնվազն այն մասի հրապարակմանը, որը պետական շահի և անվտանգության նկատառումները հաշվի առնելով հրապարակման ենթակա կարող է լինել,
— օրենքով թույլատրելի բոլոր միջոցներով հասնել նոր քննիչ հանձնաժողովի ձևավորման, որի կազմում ընդգրկված չեն լինի ուղղակիորեն կամ անուղղակի կերպով շահագրգիռ կողմ հանդիսացող անձիք,
— իր ողջ ներուժն օգտագործել պարտության իրական պատճառները բացահայտելու, պատասխատվություն կրելու ենթակա անձանց/թիմերին/ արժանի պատասխանատվության ենթարկելու համար։
«Համահայկական ճակատ»-ը հայտարարում է, որ իր գործունեությունը չի ծավալում ներքին քաղաքական դաշտում դիվիդենտներ հավաքելու համար, իշխանական լծակներ կամ ԱԺ մանդատներ ստանալը չի հանդիսանում նպատակ, այլ իր ողջ ներուժը օգտագործում և օգտագործելու է միայն ազգային և պետական շահի համար։
«Համահայկական ճակատ» կուսակցության հաղորդագրությունը

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն