Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի մեկնարկից հինգ շաբաթ անց Իսլամական Հանրապետությունը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի հարևան երկրներին: Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում արդյունաբերական օբյեկտի վրա հարձակումից հետո մեկ մարդ վիրավորվել է արկի բեկորներից: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

Ֆուջեյրա նավահանգստային քաղաքում իրանական անօդաչու թռչող սարքը հարձակվել է հեռահաղորդակցության ընկերության շենքի վրա, զոհեր չկան: ԱՄԷ-ի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ապրիլի 6-ին Իրանից արձակվել է 12 բալիստիկ հրթիռ, երկու թևավոր հրթիռ և 19 անօդաչու թռչող սարք: Իրանի հարձակումների հետևանքով վիրավորվել է չորս մարդ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն