Փաշինյանի հանցավոր սխալներից մեկն այն է, որ նա Հայաստանի Սահմանադրության հարցը դարձրել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի օբյեկտ. Սուրենյանց

Նոր Սահմանադրություն ունենալու որոշումից հետո Նիկոլ Փաշինյանն երեկ առաջին անգամ հայտարարեց՝ տեքստում Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, հստակ շեշտելով` դա իր քաղաքական դիրքորոշումն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: ««Այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ հանրապետություն, պետականություն չի կարող լինել, չի կարող լինել, դա անհնար է: Եթե ես […]
Կոչ ենք անում քրեաիրավական գնահատական տալ ինչպես արցախցիների նկատմամբ ատելnւթյան խոսք հնչեցնողներին, այնպես էլ՝ այդ խոսքը տարածողներին. ՀԺՄ

Արցախցիների՝ իրենց իրավունքների պաշտպանության համար մեկնարկած հետևողական պայքարին զուգահեռ՝ սաստկացել են հատկապես իշխանական ու մերձիշխանական կայքերում ու սոցիալական ցանցերում արցախատյացության, արցախցիների հանդեպ թշնամանքի գեներացման դրսևորումները: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը։ «Հերթական բարոյականության հետ որևէ աղերս չունեցող տեսանյութը տարածվեց ներազգային թշնամանքի հրահրման առաջամարտիկ Xosnak.am կայքում: Եթեր է հեռարձակվել մի տեսանյութ, որում հարցվող քաղաքացին ամենաայլանդակ […]
Հայտնի է՝ ինչ են քննարկել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները

2025 թվականի ապրիլի 17-ին Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլիի, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման մեկնարկին Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, […]
Կարեն Խաչանովը դուրս է եկել Բարսելոնայի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Աշխարհի 27-րդ ռակետ Կարեն Խաչանովը Բարսելոնայում (Իսպանիա) ընթացող ATP-500 մրցաշարում դուրս է եկել քառորդ եզրափակիչ՝ 1/8 եզրափակչում 7:5, 6:4 հաշվով առավելության հասնելով իսպանացի Խաումե Մունարիի նկատմամբ: Հանդիպումը տևել է 2 ժամ 8 րոպե։ Այս ընթացքում Խաչանովը կատարել է մեկ էյս, թույլ է տվել երկու կրկնակի սխալ և 15 հնարավորից իրացրել չորս բրեյք-փոինթ։ Հաջորդ տուրում Կարեն […]
«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Tert.am-ի տեղեկություններով, «Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Նշենք, որ մանկության ընկերներ Հարություն Մկրտչյանը և Նարեկ Քեյանը 2015-ին հիմնել են «Coffee House» ընկերությունը: «Առանձնապես խոշոր չափերով (450 մլն ՀՀ դրամ) հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում տեղի է ունեցել 125 մլն ՀՀ դրամի վերականգնում: 2 անձի նկատմամբ […]
Ընդերքի ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատաճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս․ կան ձերբակալվածներ

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ 72-ամյա տղամարդը, խախտելով ընդերքի օգտագործման պահանջները, առանց պետական հաշվառման և գրանցման, իրացնելու նպատակով արդյունահանել է ավելի քան երկու հազար խորանարդ մետր ավազակոպճային խառնուրդ ու գլաքար` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Ապրիլի 8-ին […]
Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը թույլ չտալու հիմնական գործիքը դու ես՝ Նիկոլ Փաշինյան. Էդուարդ Շարմազանով

Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը թույլ չտալու հիմնական գործիքը դու ես՝ Նիկոլ Փաշինյան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը: «Իսկ Արցախյան շարժումը հայ ժողովրդի սրբազան պայքարն է ընդդեմ ադրբեջանական նեոֆաշիզմի ու հանուն արցախահայության արժանապատիվ ապրելու իրավունքի։ Ազատ Արցախը՝ Հայաստանի ու Հայկական աշխարհի տարածաշրջանային գործոն դառնալու հիմնական երաշխիքներից մեկն է։ Իսկ […]
«Վեոլիա ջուր»-ն ու Մալաթիայի թաղապետարանը փողոցի փոսը վերացնելու խնդիրն իրար վրա են գցում. քաղաքացիներն ահազանգում են

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բազմիցս հայտարարել է այն մասին, որ իր հանձնարարականով եթե վարչական շրջաններում թե՛ «Վեոլիա ջուր»-ը, թե՛ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, թե վարչական շրջանների կոմունալ բաժնի աշխատակիցները ասֆալտ են փորում, իբրև թե խնդիրը լուծելու համար, ապա այդ խնդիրը վերացնելուց հետո 1-2 օրվա ըանթացքում պարտադիր պետք է ճանապարհը բերեն նախկին տեսքին, այն է՝ ասֆալտապատեն: Այս […]
Մոռացեք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի և պшտերազմի մասին, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան

Մենք ասում ենք՝ Հայաստան-Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինչո՞ւ և ինչպես։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։ Ընդ որում, սա ոչ միայն քաղաքական, այլև իրավական մակարդակում: Թե՛ Հայաստանը, […]
Միջպետական հետախուզման մեջ գտնվող 59-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացրին ապրիլի 15-ին: Հայտնում են ՆԳՆ-ից: Ժամը 15-ին Էջմիածին քաղաքի Միչուրինի փողոցում նրանք հայտնաբերեցին և վարչություն տեղափոխեցին Ռուսաստանի իրավապահների կողմից դրամախաղ ապօրինի կազմակերպելու և վարելու մեղադրանքով մարտի 24-ից միջպետական մակարդակով հետախուզման մեջ գտնվող 59-ամյա տղամարդու: Նրա հայտնաբերման մասին հետախուզումը նախաձեռնող մարմինը տեղեկացվել է:
Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է Հայաստանի պետականության համար. Նիկոլ Փաշինյան

1980-ականների վերջին Հայաստանի անկախության գաղափարը գեներացվել է ոչ թե հանուն անկախության ու պետականության, այլ հանուն Ղարաբաղի խնդրի լուծման: Այս մասին Աժ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսինքն, մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար: Քաղաքական իրողություն է սա, ինչը հաստատվում է հետազոտություններով: 1989-ին անկախության գաղափարը գերակշռել է այն […]
Ձերբակալվել է «Տելեգրամով» թմրամիջոցներ վաճառող անձ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին ապրիլի 11-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Ժամը 22.10-ին Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում, իր բնակության հասցեի մոտ, իրավապահները ձերբակալեցին «Տելեգրամ» սոցիալական հարթակում գրանցված էջերի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու մեջ կասկածվող 30-ամյա տղամարդու: Այդ պահին նրա հետ էր նաև […]
Նիկոլ Փաշինյանը վախենում է հայրենիք, ինքնիշխանություն և Արցախ բառերից. Աննա Ղուկասյան

Տեսչական մարմնի պաշտոնյան կաշառքի դիմաց փոխել է Դեբեդ գետից վերցված ջրի նմուշները. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Լոռու մարզում գտնվող՝ պղնձի հանքանյութի արդյունահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, տեղեկանալով, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակցի կողմից Դեբեդ գետից վերցված ջրի նմուշների հետազոտության արդյունքները խնդիրներ են առաջացնելու ընկերության համար, կազմակերպել է իր աշխատակցի կողմից տեսչական մարմնի գլխավոր տեսուչին կաշառք տալու գործընթացը: Մասնավորապես՝ աշխատակցին հանձնարարել […]
Գնդակը քաղաքապետարանի և կառուցապատողի դաշտում է․ Անաստաս Միկոյան 64-ի բնակիչներ

Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները հայտնել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպման մասին: «Ապրիլի 16-ին Երևանի քաղաքապետարանում կայացավ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների, Անաստաս Միկոյան 64 թաղամասի կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի ներկայացուցիչների և թաղամասի բնակիչների հանդիպումը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցրեց, որ բնակիչների բարձրաձայնած 4000քմ մակերեսով առանձնացված և նոր՝ Անաստաս Միկոյան […]
Արմեն Գրիգորյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անձնական գրասենյակի ղեկավարը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ապրիլի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անձնական գրասենյակի ղեկավար Ջեֆրի վան Լևենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից: Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս համատեքստում Ա. Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, իսկ […]
Մինսկում Մարշալ Բաղրամյանի պատվին դպրոց է անվանակոչվել

Բելառուսի մայրաքաղաքում հայ մեծ զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի և ևս երկու զորահրամանատարների՝ գեներալ Գեորգի Զախարովի և մարշալ Կոնստանտին Ռոկոսովսկիի անվան դպրոցներ են բացվել։ Այդ արարողության համար ապրիլի 15-ին Մինսկ են ժամանել Հովհաննես Բաղրամյանի թոռներ Իվան Բաղրամյանը և Կարինե Նաջարովան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Настаўніцкая газета» պարբերականը։ Ի պատիվ Մարշալ Հովհաննես Բաղրամյանի […]
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու մարմինը

Ապրիլի 15-ին՝ ժամը 19-ին մոտ, պարեկներին մոտեցած քաղաքացիները հայտնել են, որ Նուբարաշենից Խարբերդ տանող ճանապարհին կից ձորակում նկատել են տղամարդու դի: Մեկնած իրավապահները պարզել են, որ մահացածն Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 68-ամյա Խաչատուր Մանուկյանն է: Նա ապրիլի 12-ից որպես անհետ կորած որոնվում էր Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի կողմից: Հայտնում են ՆԳՆ-ից: Արտաքին զննությամբ […]
Ձեր «իրական Հայաստանը» Ադրբեջանի «Արևմտյան Ադրբեջանն է». Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը

Նիկոլ Փաշինյանն այստեղից փորձում է համոզել մեզ, որ ժողովո՛ւրդ ջան, ձեզ սխալ է թվում, ձեր հարկերը չեն բարձրացել, ձեր կյանքն ավելի լավացել է, այդ 25%-անոց գնաճը, որ կա ու Երևանը, որ երևի տարածաշրջանի ամենաթանկ քաղաքներից մեկն է դարձել, դա ձեզ ընդամենը թվում է: Այս մասին ԱԺ-ում իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: «Երևանում […]
Մերձավանի գործով քրեական վարույթը ծածկադմփոց անել հնարավոր չի լինելու. փաստաբաններ

Փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանը և Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարություն են տարածել՝ Մերձավանի սպանության գործով. «Ի սկզբանե նշեմ, որ սույն քրեական վարույթը ծածկադմփոց անել հնարավոր չի լինելու։ Իմ պաշտպանյալ Արմեն Ղազարյանը որին ի թիվս այլնի մեղսագրվում է Մերձավանում ամսիներ առաջ տեղի ուեցած սպանության մեղադրանքը՝ ԱՆՄԵՂ է, որի վերաբերյալ պաշտպանության կողմը ունի անհերքելի ապացույց, որը կներկայացվի առաջիկա ժամանակահատվածում։ Հարկ […]
Ռուսաստանում 7 տարվա ազատազրկման է դատապարտվել ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետի տեղակալը

Ռուսաստանում ռազմական դատարանը գեներալ-լեյտենանտ Վադիմ Շամարինին, ով ավելի վաղ հեռացվել էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից, կաշառակերության գործով 7 տարվա ազատազրկման է դատապարտել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով նրա փաստաբանին։ Նույն ժամանակահատվածով Շամարինին արգելել են գտնվել պետական ծառայության մեջ և նրան զրկել են նաև զինվորական կոչումից, ինչպես նաև առգրավել մոտ 36 մլն […]
2025 թ-ի մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 2025 թ-ի մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ։ Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝2024թ․ մարտին՝ 152,865։ 2025 թ․ մարտին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (37 %), Վրաստանից (15%) և Իրանից (9%): Ներկայացված է նաև 2025 թ․ հունվար-մարտին […]
Եվրախորհրդարանի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ջանքերին

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները ապրիլի 16-ին Ազատության հրապարակի վրանում ընդունել են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Նիկոլա Բեյին և Նոր Կալեդոնիայից Նիկոլա Մեցդորֆին: Այս մասին գրել է խորհուրդը: Արցախցիները հյուրերին են ներկայացրել Արցախի ժողովրդի հիմնախնդիրները և իրավունքների պաշտպանության ջանքերը: Նրանք շնորհակալություն են հայտնել ԵԽ պատգամավորներին իրենց ցուցաբերած աջակցության ու սրտացավության համար: Պատգամավորներն ընդգծել են հակամարտության արդար […]
Փաշինյանի արածը հարկային ռեկետ է, վերադարձել ենք 90-ականներ. Նաիրի Սարգսյան

Եթե խոսում ենք բյուջեի եկամտային մասի աճից, ապա հեղափոխական աճ իրականում գրանցել ենք: Այս մասին Հ2-ի եթերում հարցազրույցի ժամանակ ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը: «Տեղի է ունեցել 2018 թվականից մինչև 2025 թվականը՝ մոտավորապես 25-30 տոկոս գնաճ, և գնաճի հաշվին, բնականաբար շատ ավելի հարկ է հավաքագրվել: Այսինքն, Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում […]
ՔՊ-Ադրբեջան տանդեմը միասնական ճակատով է գործում ՀՀ-ի ու Արցախի դեմ

Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանն ու ՀՀ իշխանությունները համատեղ են գործում՝ ճնշելու համար հայ ժողովրդին։ Փաշինյանն ու թիմը վաղուց են հանձնվել՝նրանք պատրաստ են ամեն ինչ ստորագրելու։ Այդ մասին հայտարարել է Համահայկական ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ ՔՊ-Ադրբեջան տանդեմը միասնական ճակատով է գործում ՀՀ-ի ու Արցախի դեմ։ Արցախը հանձնվել է թիկունքից՝Երևանից, ՔՊ-Ալիև կուլիսային պայմանավորվածության արդյունքում, Արցախի […]
Վրաստանի ԱԳ փոխնախարարը պատմել է՝ ինչ են քննարկում Հարավային Կովկասի երկրների ԱԳ փոխնախարարները Թբիլիսիում

Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան պատմել է՝ ինչ են քննարկում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները Թբիլիսիում այսօրվա հանդիպմանը: Այս մասին գրում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը՝ մանրամասնելով, որ հանդիպումը բացել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին: «Հանդիպման ընթացքում կքննարկվեն եռակողմ համագործակցության հնարավորությունները, այն ոլորտները, որոնք կարող են հետաքրքրել երեք երկրներին: Կնախանշվեն հնարավոր համագործակցության ոլորտները, որպեսզի տարածաշրջանի […]
Մալդիվյան կղզիներում շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկի վրա. վերջինիս վիրահատել են

Մալդիվյան կղզիների էլիտար հանգստյան գոտիներից մեկում շնաձուկը հարձակվել է ռուս զբոսաշրջիկի վրա. վերջինիս վիրահատել են, գրում է Shot թելեգրամյան ալիքը: Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կինը լողակներով և ջրի տակ շնչելու համար խողովակով խորասուզվել է ոչ մեծ խորության վրա: Տուժածի խոսքով՝ նա միանգամայն պահպանել է անվտանգության կանոնները, սակայն շնաձուկը հարձակվել է նրա վրա՝ […]
Վերականգնվել է Հովտաշատ համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն դրամի վնասը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Արարատի մարզի Հովտաշատ համայնքի նախկին ղեկավարը 2013-2016թթ. ընթացքում ձևական աճուրդների միջոցով, չարաշահելով իր լիազորությունները, վաճառել է հողակտորներ, որոնք հետագայում ձևակերպվել են որդու անվամբ: Հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից: Նախաքննության ընթացքում իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ հիշյալ համայնքի ղեկավարի կողմից ապօրինի օտարվել է 13 […]
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը

Ապրիլի 17-ին` Ավագ Հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը: Այս առիթով առավոտյան Մայր Տաճարում կատարվեց Ապաշխարողաց կարգ, այնուհետև՝ Միջօրեի ժամերգություն: Հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Ժամերգության ավարտին Միածնաէջ Տաճարում ձեռամբ Մայր Աթոռի փոխլուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Դավիթ աբեղա Օհանյանի մատուցվեց Սուրբ Պատարագ՝ […]
Արցախցիների նկատմամբ ատելnւթյան կոչեր տարածելու կապակցությամբ պաշտոնապես դիմել եմ Գլխավոր դատախազին. Մեսրոպ Առաքելյան

Արցախցիների նկատմամբ ատելության կոչեր տարածելու կապակցությամբ պաշտոնապես դիմել եմ Գլխավոր դատախազին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: «Արցախցիների նկատմամբ ատելության և բռնության կոչեր տարածելու կապակցությամբ պաշտոնապես դիմել եմ Գլխավոր դատախազին՝ քաղաքացու, լրագրողի և իշխանական լրատվամիջոցի ղեկավարության նկատմամբ քրեական գործ հարուցելու մասով։ Նման վարքագիծը ստորություն է, որի հանդեպ պետք […]
Ֆրանսիացի պատգամավորը Երևանում հանդիպել է Սամվել Շահրամանյանի հետ

Շատ ուրախ եմ այսօր Հայաստանում լինելու համար։ Ես կարողացա Երևանում հանդիպել Լեռնային Ղարաբաղի վտարանդի նախագահին: Այս մասին X-իիր էջում գրել է Ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Մեցդորֆը: «Ադրբեջանն այս տարածաշրջանում էթնիկ զտումներ է իրականացրել հայերի նկատմամբ: Ֆրանսիան չպետք է որևէ բան թույլ տա՝ ի դեմս այս բռնապետության, որն ապակայունացնում է մեր տարածքներն ամբողջ աշխարհում»,-գրել է նա:
Ոչ մի տարաձայնություն չկա, լիազորություններս դադարեցվել են իմ դիմումի համաձայն, ավելի հետաքրքիր պետական պրոյեկտում եմ ներգրավվելու. Վահագն Թևոսյան

Լիազորություններս դադարեցվել են իմ սեփական դիմումի համաձայն, ոչ մի տարաձայնություն չկա, հակառակը՝ ավելի հետաքրքիր պրոյեկտում եմ ներգրավվելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային հեռարձակողի խորհրդի արդեն նախկին անդամ Վահագն Թևոսյանը: «Պետական մասնակցությամբ, պետության նախաձեռնությամբ հանրօգուտ մեդիաբովանդակության խթանմանն ուղղված մի ծրագիր է ստեղծվելու, որի մեջ ներգրավվելու եմ և առաջիկայում զբաղվելու եմ դրանով: Ֆինանսավորելու է պետությունը: […]