Հայաստանը եղբայրական Հնդկաստանի կողքին է ընդդեմ ահաբեկչության ցանկացած ձևի. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Պահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ։ «Ցնցված ենք Պահալգամում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության մասին: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Հայաստանը եղբայրական Հնդկաստանի կողքին է ընդդեմ ահաբեկչության ցանկացած ձևի»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
Ադրբեջանը և Չինաստանը ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության հռչակագիր

Ադրբեջանը և Չինաստանը ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության հռչակագիր, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հռչակագրի համաձայն՝ Ադրբեջանն ու Չինաստանը կհամագործակցեն շուրջ 20 ոլորտներում, այդ թվում՝ տիեզերքի հետախուզման, կանաչ էներգետիկայի զարգացման, մտավոր սեփականության և թվային տնտեսության ոլորտներում։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական այցով մեկնել է Պեկին:
Վեհափառ Հայրապետը շնորհակալություն է հայտնել Հռոմի Պապին` Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և Արցախի ժողովրդին օգնելու համար

Վատիկանի պետական քարտուղարին ուղղած նամակով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր խորազգաց ցավակցություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի վախճանման առիթով․ նշել է, որ եկեղեցին վերանորոգելու առաջնորդող շարք հանդուգն քայլերով նոր էջ է բացել կաթոլիկ եկեղեցու կյանքի ու մտածողության մեջ։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը շեշտել է միջ-եկեղեցական շարժումի կարևորությունը, եղել է զորակից անարդարության զոհ ժողովուրդներին՝ պաշտպանելով արդարությունը։ […]
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն արտաքին քաղաքական օրակարգում ունենալն զսպող դեր ունի Հայաստանի դեմ նոր ողբերգություններ թույլ չտալու առումով. Աբրահամյան

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն արտաքին քաղաքական օրակարգում ունենալն ու միջազգային հարթությունում առաջ մղելը ոչ միայն մեր երկրի համար պատմական հիշողության և արժանապատվության խնդիր է, այլ ունի կանխարգելող, զսպող դեր Հայաստանի դեմ նոր ողբերգություններ թույլ չտալու առումով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Թուրքիան այն […]
Ջահերով երթին 2000 թվականին էլ, դրանից առաջ ու հետո էլ, երթին մասնակցել ու շարունակելու է մասնակցել մեր ազգի էլիտան

Այսօր Ջահերով երթ է լինելու։ Լավ չեմ հիշում, բայց 2000 կամ 2001 թվականից եմ մասնակցում Ջահերով երթին։ Նույն ժամանակ էլ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության գրասենյակում ծանոթացել եմ Իշխան Սաղաթելյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ «Երթի կազմակերպչական հարցերով էինք հանդիպել։ Ու այսօր, երբ ետ եմ նայում դեպի տարիների […]
Թուրք-ադրբեջանական տանդեմն ողջ Հայաստանը վերածելու է Զանգեզուրի միջանցքի

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը և «Զանգեզուրի միջանցքի» բացումը զգալիորեն կընդլայնի թյուրքական աշխարհի տրանսպորտային և տնտեսական հնարավորությունները Չինաստանից Լոնդոն Միջին միջանցքի շրջանակներում։ Թուրքիան աջակցում է այս գործընթացին։ Այս մասին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը։ Թուրք-ադրբեջանական տանդեմն ողջ Հայաստանը վերածելու է Զանգեզուրի միջանցքի։ ՔՊ-ականները պատրաստ են հերթական զիջումների՝սահմանադրություն, անկլավներ, Զանգեզուրի […]