Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ

Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին […]

Ցեղասպանության մեղավորներն անխուսափելիորեն կկրեն իրենց պատիժը. այդպես եղել է, այդպես էլ կլինի. Արշակ Կարապետյան

Համահայկական Ճակատ Շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է.   Եղբայրներ և քույրեր, սիրելի հայեր՜   Մեր ժողովուրդը յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին հիշում ու խնկարկում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Օսմանյան Թուրքիայի կառավարիչները, օգտվելով Գերմանիայի աջակցությունից և Բրիտանիայի թողտվությունից, 1915 թվականի այդ զարհուրելի օրը, Թուրքիայիում և Արևմտյան Հայաստանում, պետական մակարդակով հայերի բնաջնջման […]

Երևանի թիվ 2 հանրակրթական գիշերօթիկ դպրոցի հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին 2007 թվականի որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ

Վարչական դատարանը 2025 թվականի ապրիլի 14-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը, որով պահանջվում է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի՝ «Հր․ Ներսիսյան փողոցի Հ.3 հասցեում գտնվող Երևանի թիվ 2 հանրակրթական գիշերօթիկ դպրոցի («Որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 3 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի) զբաղեցրած 6 հազար 577 քմ մակերեսով հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին» 2007 […]

Թուրքիայի խորհրդարանի նախագահը կոչ է արել ժողովրդին պատրաստվել шվերիչ երկրաշարժի, որը «շեմին է»

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) նախագահ Նուման Քուրթուլմուշը կոչ է արել հաստատություններին և ժողովրդին պատրաստվել Թուրքիայում ավերիչ երկրաշարժին, որն արդեն «դռան շեմին է», հայտնում է պետական ​​«Անադոլու» գործակալությունը։ Նա այդ մասին ասել է այն բանից հետո, երբ Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը (AFAD) այսօր հայտնել էր Ստամբուլում համապատասխանաբար 6,2 և 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերի մասին։ Դրանց […]

Զգուշացում. Ջենիֆեր Լոպեսի «համերգի տոմսերը» վաճառող ticket-am.com-ը կեղծ է. Civilnet

Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում է ticket-am.com կայքի հղումը, որը ներկայացվում է որպես աշխարհահչռակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի՝ Երևանում կայանալիք համերգի տոմսերի վաճառքի հարթակ։ Կայքում նշված է, թե տոմսերն արդեն հասանելի են՝ տարբեր գնային կատեգորիաներով։ Այս մասին գրում է civilnet.am-ը: Ջենիֆեր Լոպեսի՝ օգոստոսի 3-ին նախատեսված համերգի տոմսերը դեռևս չեն վաճառվում։ Երգչուհու պաշտոնական կայքում նշված է, որ Երևանի համերգի համար վաճառքը […]

Անգելինա Միրաքյանը` 2025-ի Հայաստանի մինչև 12 տարեկան աղջիկների չեմպիոն, Սոֆիա Բաղրամյանը` մինչև 10 տարեկան աղջիկների չեմպիոն

Անգելինա Միրաքյանը դարձել է 2025 թվականի Հայաստանի մինչև 12 տարեկան աղջիկների չեմպիոն: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից: Լիդա Սինգը դարձել է փոխչեմպիոն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Նարե Իսախանյանը: Սոֆիա Բաղրամյանը դարձել է 2025 թվականի Հայաստանի մինչև 10 տարեկան աղջիկների չեմպիոն: Ալիսա Պետրոսյանը դարձավ փոխչեմպիոն, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Արիանա Չիլինգարյանը։

Մանվել Վարդանյանը՝ 2025-ի Հայաստանի մինչև 8 տարեկանների չեմպիոն

Մանվել Վարդանյանը դարձել է 2025 թվականի Հայաստանի մինչև 8 տարեկան պատանիների չեմպիոն: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից: Հայկ Իվանյանը դարձել է փոխչեմպիոն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Տիգրան Պետրոսյանը:

Երևանում 28-ամյա օտարեկրացու մոտ հայտնաբերվել է 20 փաթեթ թմրանյութ

Թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն իրացրին ապրիլի 21-ին: Երեկոյան ժամը իննի սահմաններում Արտաշատի խճուղում նրանք ձերբակալեցին փաստացի Երևանում բնակվող օտարերկրացի 28-ամյա երիտասարդի: Հայտնում են ՆԳՆ-ից: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 5 փաթեթ` ընդհանուր 6,5 գրամ կոկաինի նմանվող զանգվածով: Ըստ օտարերկրացու` հայտնաբերվածը թմրամիջոց է, որն ինքը […]

Միասին ապացուցելու ենք հանցագործների համար պատժի անխուսափելիությունը, մեղասավորության համար վաղեմության ժամկետների բացակայությունը

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասված է․   «2025 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է՝ բեկումնային պահ անվտանգության և ինքնիշխանության պահպանման մարտահրավերների փակուղում հայտնված համայն հայության համար։ Թուրքական յաթաղանի 1,5 միլիոն սրբադասված մեր զոհերի ու Արևմտյան Հայաստանի անանց կորստի ցավին գումարվել են Արցախի լիակատար բռնազավթումն ու ցեղասպանական հայաթափումը: Ալիևյան միջազգային […]

Վաղը հոգով-մտքով ես լինելու եմ Ծիծեռնակաբերդում. Դավիթ Բաբայանը՝ Բաքվի բանտից

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից 168.am-ին ընտանիքի միջոցով հեռախոսային ձայնագրություն է փոխանցել, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանն առանց փոփոխության: «Սիրելի՛ բարեկամներ, ժողովո՛ւրդ: Ես ուզում եմ դիմել ձեզ բոլորիդ ու ասել՝ մի՛ անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է մեզ հետ: Նոր այստեղի լրատվամիջոցներով տեղեկություն է դուրս եկել 1992թ. Իվանյանի դեպքերի մասին իմ ասածի […]

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 23-ին հանդիպել է (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 23-ին հանդիպել է (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:   Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում պահվող հայերի խնդրին։

Կա՛մ ՌԴ-ն ու Ուկրաինան ընդունում են կարգավորման մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ն դուրս է գալիս բանակցություններից. Վենս

Կա՛մ ՌԴ-ն ու Ուկրաինան ընդունում են կարգավորման մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ն դուրս է գալիս բանակցություններից. այս մասին ասել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:   «Մենք շատ հստակ առաջարկ ենք արել և՛ ռուսներին, և՛ ուկրաինացիներին, և ժամանակն է, որ նրանք կա՛մ ասեն այո, կա՛մ Միացյալ Նահանգները դուրս կգա այս գործընթացից: Մենք զբաղված ենք լուրջ դիվանագիտությամբ: Մենք […]

Վաղը Հայոց մեծ եղեռնի 110-րդ տարելիցն է. Հոգով-մտքով ձեզ հետ ենք, հոգով-մտքով ես լինելու եմ նաև Ծիծեռնակաբերդում. Դավիթ Բաբայանը` Բաքվի բանտից

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից 168.am-ին ընտանիքի միջոցով հեռախոսային ձայնագրություն է փոխանցել, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանն առանց փոփոխության:     «Սիրելի՛ բարեկամներ, ժողովո՛ւրդ:   Ես ուզում եմ դիմել ձեզ բոլորիդ ու ասել՝ մի՛ անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է մեզ հետ: Նոր այստեղի լրատվամիջոցներով տեղեկություն է դուրս եկել 1992թ. […]

Տարածաշրջանային լարվածության ֆոնին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կայցելի Ադրբեջան

Տարածաշրջանային լարվածության ֆոնին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կայցելի Ադրբեջան. այցի հստակ ամսաթիվը հայտնի չէ, սակայն դա տեղի է ունենալու առաջիկայում։   Նեթանյահուն Բաքվում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի հետ ունի երկարամյա սերտ հարաբերություններ՝ ամրապնդված սերտ համագործակցությամբ, նշում է թերթը՝ հավելելով, որ Ադրբեջանն Իսրայելի համար բարեկամ պետություն է, որտեղ 2 շաբաթ առաջ տեխնիկական […]

Քանի դեռ բռնապետը չի պատժվել, շարունակում է իր լկտի վարքագիծը մեր հանդեպ, «լավ տղա» խաղալը կոմեդիայի ժանրից է

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.   «Զավեշտի և ողբերգության խառնուրդ է, երբ Հայաստանի ներքաղաքական դաշտում ոմանք ժարգոնային իմաստով դեռևս «լավ տղա» են փորձում ձևանալ, այն դեպքում, երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը, բացի սեռական բովանդակությամբ հայհոյանքներից, թերևս բոլոր այլ հնարավոր վիրավորական և նվաստատցուցիչ արտահայտությունները Հայաստանի և հայերիս հասցեին արել է։   Քանի դեռ այդ բռնապետը ոչ […]

Ո՞րն է իմաստը ջահերով երթը թիրախավորելու ու դրա նկատմամբ հակաքարոզչություն անելու. Վարդանյան

Իշխանական մամուլից է տարածումը, հարց տամ՝ ինչ տեղեկությունների են տիրապետւոմ, թող այդ տեղեկություններով գնան դատախaզություն: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե Ջահերով երթի մասնակից զանգվածին ցանկանում են օգտագործել անկարգությունների համար:   «Մենք այսօր կազմակերպելու ենք ջահերով երթ, քայլելու ենք դեպի Ծիծեռնակաբերդ՝ ուղերձ հղելու Թուրքիային, Ադրբեջանին ու իրենց […]

Հռոմի Ֆրանցիսկոս պապի մարմինը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար

Հռոմի Ֆրանցիսկոս պապի մարմինն անձնական նստավայրից՝ Սանտա Մարտայից, որտեղ նա մահացել է ապրիլի 21-ին, տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, շուտով կսկսվի հանրային հրաժեշտը։   Կարդինալ-կեմերլենգո Քևին Ֆարելը, որը նախագահում է թաղման ծեսը, հուղարկավորության աղոթքը կատարել է նախքան աճյունը տեղափոխելը։   Արարողությանը մասնակցում են կարդինալներ, արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ և եկեղեցու սպասավորներ։ Նրանք երթով […]

Եթե ԱՄՆ-ն ​​խուսափի անհնարին պահանջներից, մենք կարող ենք համաձայնության գալ. Աղարչի

Եթե ԱՄՆ-ն ​​խուսափի անհնարին պահանջներից, մենք կարող ենք համաձայնության գալ. այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին:   «ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունները ճիշտ ուղու վրա են, բայց դեռ վաղ է դատել: Մենք զգուշավոր լավատես ենք։ Եթե ​​ամերիկյան կողմը շարունակի կառուցողական մոտեցում ցուցաբերել և խուսափի անիրատեսական և անհնարին պահանջներից, ապա ես վստահ […]

Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները այսօր չեն հանդիպի Լոնդոնում

Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները այսօր չեն հանդիպի Լոնդոնում՝ նախապես պլանավորված խաղաղության շուրջ բանակցությունների շրջանակում, հայտնում է Sky News-ը։   Ակնկալվում է, որ հանդիպմանը կմասնակցեն այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները որոշել են չմասնակցել այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զբաղվածության […]

ՌԴ-ն զգուշացնում է ՔՊ-ին՝չնստել Տիտանիկն ու ՀՀ-ն չտանել կործանման

  Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ից ստացվող օգուտները, եթե ներքաշվի Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտումները մտահոգիչ են, քանի որ այդ ձգտումներն ու ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի են, և հայ գործընկերներին մենք այդ մասին բազմիցս ասել ենք։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։   ՌԴ-ն զգուշացնում է ՔՊ-ին՝չնստել Տիտանիկն ու […]

Եթե մոռանում ես, որ քո հանդեպ հանցագործություն է կատարվել, հավելյալ կանաչ լույս ես վառում, որ էլի կատարվի նման բան. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․   «2021 թ. ի վեր այս տարի առավել քան երբև Թուրքիան խստորեն պահանջել է, որ Հայոց ցեղասպանության հարցում ՀՀ դե-ֆակտո իշխանությունները անվերապահ մնան թուրքական «քարոզչական ծիրում»։   Ընդ որում խոսքը ոչ միայն ցեղասպանության միջազգային ճանաչումից ի սպառ հրաժարումն է, այլև նույնիսկ Հայաստանում ու հայկական աշխարհում այդ հարցի չքաղաքականացումն է, և […]

Հայաստանը սոցիալական աջակցություն կտրամադրի Սիրիային

Հայաստանը սոցիալական աջակցություն կտրամադրի Սիրիային՝ առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու համար: Համապատասխան նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում՝ որպես չզեկուցվող։   Նախագծի շրջանակներում, մասնավորապես, առաջարկվում է առողջապահական և լաբորատոր նյութերի համար ուղղել 25 մլն 904 հզ. դրամ, կենցաղային և հանրային սննդի նյութերին՝ 23 մլն 8 հզ. դրամ:   Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետբյուջեում կառաջանա 49 […]

Թուրք-ադրբեջանական հարաբերությունները բավական սերտ են, ինչն Անկարային թույլ չի տալիս առաջ շարժվել Հայաստանի հետ հարաբերություններում

Ստամբուլի «Քադիր Հաս» համալսարանի նախկին ռեկտոր, միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մուստաֆա Այդընը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար այս պահին քաղաքական խոչընդոտից բացի, այլ արգելք չի տեսնում։ Այդ խոչընդոտը նա կապում է ադրբեջանական ներկա դիրքորոշման հետ։ Պրոֆեսորն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները բավական սերտ են, ինչն Անկարային թույլ չի տալիս առաջ […]

Ֆրանսիայի Հանրապետության սենատորները Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ հանդես են եկել հայտարարությամբ

Ֆրանսիայի Հանրապետության սենատորները Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ հանդես են եկել հայտարարությամբ․   «1915 թվականի ապրիլի 24-ին սկսվեց 20-րդ դարի ամենաահեղ հանցագործություններից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը։ Հարյուր տասը տարի առաջ, Օսմանյան կայսրության քայքայման շրջանում, ավելի քան մեկուկես միլիոն հայեր՝ տղամարդիկ, կանայք, երեխաներ ոչնչացվեցին միայն այն պատճառով, որ քրիստոնյաներ էին, որ հայ էին։ Այս հանցագործությունը պլանավորվեց մեթոդաբար […]

Ուկրաինական պատվիրակությունը Լոնդոնում բանակցությունների ժամանակ ծրագրում է կենտրոնանալ 30-օրյա հրադադարի վրա

Ուկրաինական պատվիրակությունը Լոնդոնում բանակցությունների ժամանակ ծրագրում է կենտրոնանալ 30-օրյա հրադադարի վրա՝ անտեսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրին։   Հրատարակության աղբյուրի համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Կիևը պատրաստակամություն է հայտնել չորեքշաբթի կայանալիք հանդիպմանը քննարկել ժամանակավոր զինադադարը՝ խուսափելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունից։   Թրամփի ծրագիրը ներառում […]

ԱԺ ծեծկռտուքը իր մեջ միտք ուներ. պլանը տապալվեց.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում կատարվածը, որքան էլ որ տհաճ միջադեպ որակվեց, այնուամենայնիվ, խոր արմատներ ուներ, եւ ՔՊ-ի կողմից գծագրված առավել մեծ պլան տապալվեց: Խնդիրը միայն Ցեղասպանության ուրացման պատժի մասին նախագիծը չէր:   «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ին մոտ կանգնած խորհրդարանական աղբյուրներից պարզեց, որ երեկ ՔՊ-ականները մտադիր էին «Դաշնակցության» ղեկավար Իշխան Սաղաթելյանի վրա հարձակվել, ցուցադրաբար ծեծկռտուք […]

Ավտովթար է տեղի ունեցել. կան տուժածներ

Երեկ՝ ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 58-ամյա Հարություն Գ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցում՝ գրողի հուշարձանի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին ու գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում:   Վթարի հետևանքով Հարություն Գ.-ն, նրա […]

Հաստատվել են ՀՀ բուհերում 2025-2026 ուսումնական տարվա վճարովի ընդունելության տեղերը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են ՀՀ բուհերում 2025-2026 ուսումնական տարվա վճարովի հիմունքներով առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների: Հայտնում են ԿԳՄՍՆ-ից:   ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ բուհերում վճարովի ընդունելությանը համար հատկացված 10 000 տեղերը բաշխվել են՝ հաշվի առնելով նախորդ տարվա ընդունելության արդյունքները և […]

ԿԳՄՍՆ-ից շրջել են բուհերում և դպրոցներում` կոչ անելով չմասնակցե՞լ Ջահերով երթին.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ ապրիի 23-ին, մեկնարկելու է դաշնակցականների կողմից կազմակերպված ավանդական ջահերով երթը, որին մասնակցում են ինչպես քաղաքական, հասարակական գործիչներ, հայտնի դեմքեր, այնպես էլ հասարակ քաղաքացիներ, այդ թվում՝ ուսանողներ ու դպրոցականներ։     «Ժողովուրդ» օրաթերթին երեկ տարբեր ուսանողներ պատմեցին, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից շրջաբերականներ՝ հրահանգավորող գրություններ են գնացել տարբեր բուհեր […]

Քաշմիրում զինված անձինք հանգստավայրերից մեկում կրակ են բացել և սպանել առնվազն 26 զբոսաշրջիկի, կա 30-ից ավելի վիրավոր

Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում զինված անձինք հանգստավայրերից մեկում կրակ են բացել և սպանել առնվազն 26 զբոսաշրջիկի, կա 30-ից ավելի վիրավոր, որոնց մեծ մասը ծանր վիճակում է: Ուստի, չի բացառվում, որ զոհերի թիվն ավելանա, գրում է Associated Press-ը:   Ոստիկանությունը կատարվածի համար մեղադրում է Հնդկաստանի իշխանությունների դեմ պայքարող զինյալներին: Իրավապահների փոխանցմամբ՝ առնվազն չորս զինյալ մոտ […]

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը և «Զանգեզուրի միջանցքի» բացումը զգալիորեն կընդլայնի թյուրքական աշխարհի հնարավորությունները

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը և «Զանգեզուրի միջանցքի» բացումը զգալիորեն կընդլայնի թյուրքական աշխարհի տրանսպորտային և տնտեսական հնարավորությունները` Չինաստանից Լոնդոն Միջին միջանցքի շրջանակներում։ Թուրքիան աջակցում է այս գործընթացին։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը Բիրոլ Աքգյունը։     «Այսօր Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 6,5 […]