Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ից ստացվող օգուտները, եթե ներքաշվի Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտումները մտահոգիչ են, քանի որ այդ ձգտումներն ու ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի են, և հայ գործընկերներին մենք այդ մասին բազմիցս ասել ենք։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
ՌԴ-ն զգուշացնում է ՔՊ-ին՝չնստել Տիտանիկն ու ՀՀ-ն չտանել կործանման։ ՀՀ-ի ձգտումները դեպի ԵՄ, ՆԱՏՕ ու Արևմուտք՝Մոսկվայում գնահատել են, որպես Տիտանիկի տոմսի գնում, այսինքն հայոց պետականության կործանում։
ՔՊ-ն շարժվում է ոչ թե հայկական օրակարգով, այլ Արևմուտքի հրահանգներով։ Արևմուտքը ցանկանում է ՌԴ-ին վնասելու և Հարավային Կովկասից դուրս թողնելու համար խզել հայ-ռուսական կապերն ու ՀՀ-ում նվազեցնել ռուսական ռազմական և տնտեսական ներկայությունը։
Արևմուտքը ցանկանում է հասնել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների բացմանը, որպեսզի ՀՀ-ում նվազի ռուսական ազդեցությունն ու ՀՀ-ի կախվածությունը ՌԴ-ից։
Արևմուտքը հենվելով ՔՊ-ի վրա ՀՀ-ում ռուսական ազդեցությունը փոխարինելու է թուրքական փողերով և ադրբեջանական նավթով ու գազով։
Հայաստանը կործանվելու է, սակայն դա ԵՄ-ի չի հետաքրքրում։
ԵՄ-ի դիտորդների ներկայությամբ ադրբեջանական զինուժը մեկ ամիս շարունակ կրակում է հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ։
Ադրբեջանն ԵՄ-ի կարևոր նավթագազային գործընկերն է, ԵՄ-ին հետաքրքրում է Միջին միջանցքը, որն անցնում է Ադրբեջանի տարածքով։ ԵՄ-ի համար Ադրբեջանն ավելի կարևոր գործընկեր է, քան Հայաստանը։
ՔՊ-ն հանուն սեփական աթոռների պատրաստ է գնել Տիտանիկի տոմս հայ ազգի ու հայոց պետականության համար։



































