Տնտեսական ցնցումներ՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր հեռացման դեպքում. փորձագետ

Ռուս փորձագետը կանխատեսում է տնտեսական ցնցումներ՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր հեռացման դեպքում

ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ կապերի խզումը կարող է Հայաստանը վերածել «տնտեսական աղետի գոտու»։ Այդ կանխատեսումն արել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ՀՏՄՀԻ-ի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը։

Նրա խոսքով՝ եթե Երևանը վերանայի հարաբերությունները Մոսկվայի և ԵԱՏՄ-ի հետ, Ռուսաստանը կարող է գազի գինը ներկայիս 177,5 դոլարից բարձրացնել մինչև եվրոպական մակարդակ՝ շուրջ 600 դոլար՝ հազար խմ-ի դիմաց։

Կռիլովը նաև նշել է, որ եվրոպացի գործընկերները Հայաստանից կպահանջեն միանալ Ռուսաստանիդեմ սահմանված պատժամիջոցներին, իսկ իրավիճակի վատթարացումը կարող է հանգեցնել բնակչության զանգվածային արտահոսքի։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն