Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկելու է 5 անձի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, այդ թվում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, «Ուժեղ Հայաստանի» ընտրական ցուցակի անձանց, ինչպես նաև Դավիթ Ղազինյանի։
Անձեռնմխելիությունից զրկելու մասին դիմումները ԿԸՀ է ներկայացրել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ միջնորդելով թույլ տալ այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցել։


































