Նեյմարը 5-րդ անգամ հայր կդառնա

«Սանթոսի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի ընտանիքում համալրում է սպասվում. նա կդառնա հայր հինգերորդ անգամ, հայտնում է armsport.am-ը։

Նեյմարն ու նրա սիրելին՝ Բրունա Բիանկարդին, լուրը հայտնում են սոցիալական ցանցերում՝ հրապարակելով տեսանյութ երեխայի սեռի բացահայտման արարողությունից։ Պարզվել է, որ զույգը դուստր է ունենալու, և նրանք արդեն ունեն երկու դուստր։

Ֆուտբոլիստն ունի ևս երկու երեխա այլ կանանցից՝ մեկ որդի և մեկ դուստր։ Ներկայում նա հավաքականի ճամբարում է և մասնակցում է ԱԱ-2026-ին, սակայն վնասվածքի պատճառով բաց է թողել մեկնարկային խաղը Մարոկկոյի դեմ (1:1), իսկ Հայիթիի հետ երկրորդ խաղին նրա մասնակցությունը հարցականի տակ է. հանդիպումը կայանալու է հունիսի 19-ին Ֆիլադելֆիայում։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն