Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 10-16-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ հունիսի 10-11-ը և 14-15-ը,
◾️ Շենգավիթում` հունիսի 14-ին,
◾️ Արաբկիրում՝ 10-ին և 13-14-ը,
◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ հունիսի 16-ին,
◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել,
◾️ Նոր Նորքում` չի գերազանցել,
◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։


































