Բերդավանի բնակիչներին պարտադրել են մասնակցել Փաշինյանի և Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը

«Փաստինֆո»-ն ահազանգեր է ստացել, որ Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղում Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը բնակիչները մասնակցել են պարտադրանքով։ Մասնավորապես, լրատվամիջոցին ահազանգած քաղաքացին նշել է՝ տնօրեններին հրահանգվել է, որ ներկա լինեն։ Բերդավանի գյուղապետը չի մեկնաբանել այդ լուրը, նաև զերծ է մնացել հայտնելուց, թե արդյոք քննարկվե՞լ է սահմանազատման հարցը։ Նա միայն ասել է, որ Բերդավանի […]

Հույսը դնում ենք հայ ժողովրդի իմաստնության վրա, որը շատ լավ հասկանում է, թե ով է իր իսկական բարեկամը, իսկ ով՝ թշնամին․ Ռուսաստանի դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը  «168 ժամ» թերթին տված իր հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների առջև ծառացած առանցքային մարտահրավերներին։ Դեսպանը, մասնավորապես, նշել է․ «Ինչ վերաբերում է մարտահրավերներին, ապա ընդգծեմ այն փաստը, որ մեր երկրներին բացահայտ ու կոպտորեն փորձում են «միմյանցից վանել», գժտեցնել։ Այս անվայել առաջադրանքը լուծելու համար գործի են դրվում տարբեր քաղաքական մանիպուլյացիաներ, տեղեկատվական […]

ԱՄՆ դեսպանատնից զգուշացնում են՝ անգամ ոչ ծանր հանցանք գործած լինելու հանգամանքը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը իրազեկող հաղորդագրություն է տարածել՝ որ դեպքում կարող է մերժվել ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունը։ «Քրեական հանցանքի համար դատվածությունը կարող է անձին զրկել ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունից, և անգամ ոչ ծանր հանցանք գործած լինելու հանգամանքը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ»,- նշել են դեսպանատնից։

Մնացել ենք 5-րդ դարում. Աննա Հակոբյանը բանախոսություն է ունեցել Բերդավանում

«Կրթվելը նորաձև է» շարժումն այսօր կանգ առավ Բերդավանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Իմ քայլը» հիմնադրամը։ «Բանախոսությունները երեքն էին․ Աննա Հակոբյանի «Մնացել ենք 5-րդ դարում» բանախոսությունը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմանալ՝ ինչպես» ու «Իրական Հայաստան» թեմաներով ելույթները։ Կրթությունը երբեք շատ չի լինում։ Այս շարժումը բոլորիս համար նոր մեկնարկ է՝ սովորելու, ինքնակրթվելու, մտածելու, բացահայտելու մեր […]

Լրագրող լինելը պատասխանատվություն է ճշմարտության, ժողովրդի, իսկ մեր օրերում` նաև պատմության առաջ․ Թաթոյան

Արման Թաթոյանը գրում է․ Շնորհավոր տոնդ, սիրելի´ լրագրող։ Քո հարցով լռությունը խախտվում է, քո գրով՝ ճշմարտությունը հաղթում։ Շնորհավոր քո տոնը, քո` լռության դեմ պայքարի օրը։ Լրագրող լինելը պատասխանատվություն է ճշմարտության, ժողովրդի, իսկ մեր օրերում` նաև պատմության առաջ։ Շնորհակալ եմ ժողովրդի կողքին լինելու և չլռելու համար։

ՀՀ գործող իշխանություններն ոչինչ չեն անում Բաքվից հայ ռազմագերիների վերադարձի համար

Հորս բանտարկության պատճառն աշխարհում, այդ թվում՝ ԼՂ-ում ծանր դրության մեջ մարդկանց աջակցելու նրա կամքն է: Այդ մասին հայտարարել է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։ Դավիթ Վարդանյանն իր հայտարարությամբ ևս մեկ անգամ հանրային ուշադրությունը սևեռում է գերիների վերադարձի հրամայականի վրա։ Եվ երբ վերլուծում ենք իրավիճակը տեսնում ենք, որ  ՀՀ գործող իշխանություններն ոչինչ չեն անում Բաքվից հայ […]

Փաշինյանը մեզ էլ քիլլեր է անվանել, էլ մեր հետևից ՊՊԾ ուղարկել, էլ ոստիկանական պատ է շարել․ Անի Գևորգյան

Լրագրող Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Իմ դեմքը, երբ իշխանությունները խոսում են մամուլի ազատությունից։ Փաշինյանը մեզ էլ քիլլեր է անվանել, էլ ՊՊԾ տղաներին մեր հետևից ուղարկել, էլ մեր դեմ ոստիկանական պատ է շարել։ Մեր հախից գալու համար փողոցում հարձակումներ են կազմակերպվել, հետո ֆեյքեր են բուծվել։ Որը ասես, որը թողնես․․․ Լրագորղները ժողովրդի աջակացությամբ են […]

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը ժամանել է Հայաստան

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով տեսանյութ։ Մեծ հուզմունք է տիրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, Խաչիկ բժշկական կենտրոնում և և Պարույր Սևակի՝ արցախցի փախստականների ընդունման կենտրոնում։ Մարսելը աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը»,- գրել է նա։

Ծանրամարտի պատանեկան և երիտասարդական ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ

Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում մայիսի 3-ին և 4-ի գիշերը Հայաստանն ունի երկու մասնակից:  Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Երևանի ժամանակով 22:30-ին պատանիների 96 կգ քաշի A ենթախմբում հանդես կգա Գրիգոր Ղազարյանը: Մեր ծանրորդի ելույթը կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության լրատվական ալիքով (կարմիր ալիքով): Իսկ կեսգիշերն անց` ժամը 01:00-ին, երիտասարդների 89 կգ քաշայինների պայքարում […]

Երևանում «Ford Mustang»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մեքենաներին

Այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Թբիլիսյան 7/8 շենքի մոտ՝ դեպի հանրահայտ «ԱՅԲ» կրթահամալիր տանող ճանապարհահատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաներին։ Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ […]

Ադրբեջանցիներն Ացախի Վանք գյուղում ոչնչացրել են հուշարձան, խաչքար ու զոհերի պատկերաքանդակներով հուշապատը․ Լուսանկարներ

Օկուպացված Արցախում ադրբեջանական ավերածությունները շարունակվում են։ Այս անգամ հուշարձան ու խաչքար են ոչնչացրել Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ «Բարբարոս Ադրբեջանի հակահայ, հակամշակույթ ավերիչ քաղաքականությունն անարգել շարունակվում է Արցախում։ Անխնա ոչնչացվում է ամեն ինչ, ինչ հայկական է։ Քոչվորներն ավերել են Մարտակերտի շրջանի Վանք գյուղի 1941-45թթ հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարն ու զոհված ազատամարտիկների […]

ՔՊ-ականները Խոզնավարում գառ են մորթել, քեֆ արել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխանության ներկայացուցիչները վերջին շաբաթներին ակտիվորեն այցելում են Սյունիքի մարզի Խոզնավար եւ Խնածախ համայնքներ, որոնք մեկ ամսից ավելի է՝ ադրբեջանական զինուժի թիրախում են` կրակի տակ։ ՔՊ-ական պատգամավորներից ու մարզպետից սկսած, վերջացրած էկոնոմիկայի եւ ՏԿԵ նախարարներով, այցելեցին ու լուսանկարներ հրապարակեցին՝ հայտարարելով, թե սյունեցիների կողքին են, բայց հրապարակումներից երեւում է, որ հաշված մարդկանց հետ […]

Պետությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ լրագրողների անվտանգության լիարժեք ապահովման ուղղությամբ․ ՄԻՊ

ՄԻՊ Անահիտ Մանասյանը շնորհավորել է Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։ Ուղերձում Մանասյանը մտահոգիչ է համարել լրագրողների թիրախավորման դեպքերի առկայությունը։ Նա ընդգծել է, որ պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի՝ լրագրողների անվտանգության լիարժեք ապահովման ուղղությամբ։ «Զանգվածային լրատվության միջոցների սիրելի’ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Այս օրը ևս մեկ առիթ է […]

Իսրայելն ու Ադրբեջանը ցանկանում են հասնել իրանական պետականության ոչնչացմանը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի 7-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, հայտնում են նրա գրասենյակից։ Նա կվերադառնա մայիսի 11-ին։ Ընդհանուր առմամբ այցը կտևի 5 օր։ Իսրայել-Ադրբեջան ռազմա-քաղաքական կապերն ու դաշինքը բարձրանում է որակապես նոր մակարդակի։ Ինչ սպառնալիքներ է պարունակում Իսրայելի ու Ադրբեջանի կապերի խորացումը՝Հայաստանի և հայկական ազգային ու պետական շահերի համար։ Նախ՝Ադրբեջանն Իսրայելին նավթ վաճառելով նոր […]