Երևանում բախվել են «Volkswagen»-ն ու «Mercedes»-ը. կա տուժած

Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:35-ի սահմաններում Ուլնեցի և Ահարոնյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Արտակ Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 58-ամյա Մկրտիչ Կ.-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «Volkswagen»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել «Mercedes»-ի վարորդը, քաղաքացիները, և ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած […]

Էր Ռիադում հանդիպել են Թրամփը, Սիրիայի նոր առաջանորդն ու սաուդյան թագաժառանգը. Էրդողանը միացել է տեսակապով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին արտասահմանյան այցի շրջանակում  Սաուդյան Արաբիայում հանդիպել է Սիրիայի նոր ղեկավար Ահմեդ Ալ Շարաայի հետ: Հանդիպմանը միացել են նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ի դեպ, վերջինս հանդիպմանը միացել է տեսակապի միջոցով, հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը: Նախօրեին Թրամփը հայտարարել էր Սիրիայի դեմ պատժամիջոցները […]

Մարտունիում կասեցվել է հացամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ — արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, — արտադրական օբյեկտը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։ […]

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետն իր ենթակայության տակ գտնվող ընկերության տնօրեն Ֆ.Մ.-ի և իր հորեղբորորդի Կ.Մ.-ի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության […]

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնի ծառայողները նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, հատուկ հսկողություն են սահմանել դատապարտյալներ Ա․Հ․-ի և Ա․Ս․-ի, ինչպես նաև նրանց մոտ կարճատև տեսակցության եկած երկու քաղաքացու նկատմամբ։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից: Տեսակցությունների ընթացքում ծառայողները նկատել են, որ դատապարտյալ Ա․Հ․-ն փորձում […]

ՀՖՖ անվտանգության պետը բռնություն է կիրառել խաղադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի նկատմամբ. հայտարարություն

Ներկայացված տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է ՀՖՖ-ին պահնորդական ծառայություն մատուցող, ՀՖՖ-ի ներկայիս ապիկար և վախկոտ ղեկավարության թիկունքը պահող «Տոռ» ընկերության ղեկավարներից մեկը, ով նաև ՀՖՖ անվտանգության պետն է` անհամաչափ ուժ և բռնություն կիրառում Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի ավարտից հետո խաղադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով երեխայի դեմքին, հատկանշական է, որ երեխան […]

Չե՞ք ստացել ժողովուրդ ջան. Փաշինյանը դիմել է համընդհանուր հայտարարագիր լրացրած քաղաքացիներին

Գրում եմ, որ 2025թ․ հունվարից ի վեր համընդհանուր հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի արդեն իսկ ստացել է 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ, միջինում 90 հազար դրամ և դրան 800–ից 1,000 մարդ է որևէ դրական արձագանք տալիս, գրել է Փաշինյանը: «Չե՞ք ստացել ժողովուրդ ջան։ Թե՞ հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստան, […]

Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են վերջնական կարգավորմանը. կարծում եմ՝ 2-ն էլ կարող են միանալ Աբրահամյան խաղաղության համաձայնագրերին. Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական և օգնական Սթիվ Ուիթքոֆը Breitbart News-ին տված հարցազրույցում ասել է՝ Սպիտակ տունն ակնկալում է, որ առաջիկա ամիսներին տեղի կունենա Աբրահամյան խաղաղության համաձայնագրերի հավանական ընդլայնում. նրա կանխատեսմամբ՝ համաձայնագրերին կարող են միանալ և Հայաստանն ու Ադրբեջանը: Աբրահամյան խաղաղության համաձայնագրերը ներդրվել են Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետում: Դրանց նպատակն է տասնամյակների ընթացքում առաջին անգամ […]

«Ժիգուլի» հրողը հիմա «Մերսեդես» քշո՞ւմ է, թե՝ չէ. կարող եմ ծափ տալ, դուք պարեք. բանավեճ ԱԺ-ում

Մարդ կա ամեն ինչ հակսանում է բայց իրեն չհասկացողի տեղ է  դնում այդ մարդկանց հետ վիճելը կատարելապես անիմաստ ու ախմախ զբաղմունք է և դրչա համար չեմ ուզում մտնել վիճաբանությունների մեջ: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Բանը նրան է հասել որ իրենց իշխանության ժամանակ տեղւի ունեցող պարսավելի երևույթները էլի […]

Հութիները հայտարարել են Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա նոր հարձակման մասին

Եմենի հութիները հայտարարել են Թել Ավիվի միջազգային «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա նոր հարձակման մասին՝ օգտագործելով հիպերձայնային հրթիռ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Մայիսի սկզբին հութի ապստամբները հիթիռ էին արձակել Իսրայելի ուղղությամբ: Այն պայթել էր օդում, իսկ բեկորներն ընկել էին «Բեն Գուրիոն»-ի մոտակայքում, ինչի հետևանքով օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր: Այս հարձակմանը հաջորդել էր ԱՄՆ-ի և […]

Արարատ Միրզոյանին 2020թ․ ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Արա Բադոյանը դատապարտվեց երեք ու կես տարի ազատազրկման

Արարատ Միրզոյանին 2020թ․ ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Արա Բադոյանը դատապարտվեց երեք ու կես տարի ազատազրկման։ Նա կալանավայրում կանցկացնի 1 տարի 11 ամիս (անազատության մեջ գտնվելու օրերը հաշվակցվել են պատժին)։ Sputnik Արմենիային դատախազությունից հայտնել են, վերաքննիչ բողոք է ներկայացնելու դատարան։

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում […]

Ադրբեջանը շարունակում է ռազմական շանտաժը՝ Զանգեզուրի միջանցքը ստանալու համար

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ադրբեջանը շարունակում է ռազմական շանտաժը՝Զանգեզուրի միջանցքը ստանալու համար։ Ադրբեջանն՝ի տարբերություն ՔՊ-ի կապիտուլյանտների չի ցանկանում խաղաղություն՝այլ պատրաստվում է նոր պատերազմի՝դրա համար […]

Ի՞նչպես կարձագանքեք, որ այս անորակ շինարարությունները կապվում Պապիկյանի շրջապատի հետ. հարցեր Փաշինյանին

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը գրել է. «Հարցեր Նիկոլ Փաշինյանին շարքից․ Վստահ եմ, որ տեսել եք հայտնի 105 մանկապարտեզի տեսանյութերը, հիմա. 1. Դուք հա՞շտ եք այս պատկերի հետ, որ այդ մանկապարտեզի վրա կատարված աշխատանքների համար վճարվել է 222,000,000 դրամ գումար (մեկ անգամ էլ կարող եք ուշադիր նայել տեսանյութերը) 2. Ձեր համար նորմա՞լ […]

Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը․ փաստաբան

Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։ «Հարգելի՛ հայրենակիցներ Վստահ եմ՝ շատերդ գիտեք կամ հասկանում եք Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից հայկական երկրորդ պետությունը լուծարելու վերաբերյալ հրամանագիր կայացնելու դրդապատճառները։ Ոմանք […]

Արին Բերդի փողոցում այրվել է բենզինի դատարկ ռեզերվուար

Մայիսի 14-ին, ժամը 09:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման […]

Թրամփը կչեղարկի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները. սիրիացիները ցնծությամբ են ընդունել լուրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու մտադրության մասին, գրում է dw.com-ը։ «Ես կհրամայեմ վերացնել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները՝ նրանց հնարավորություն տալու համար», — ասել է նա Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ Թրամփը պարզաբանել է, որ համապատասխան որոշում է կայացրել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ […]

44-օրյային առնչվող ևս մեկ քրեական վարույթ հանձնվել է դատարան

Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել 44-օրյա պատերազմին առնչվող՝ զորամասի և գումարտակների հրամանատարների վերաբերյալ ևս մեկ քրեական վարույթ: Հայտնում են Դատախազությունից: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ N զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ Ա.Օ.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, դրանք կատարել է […]