Խուժանապետություն է. Աժ-ն վերածել են կրկեսի

Հակակարկտային կայանը ժամանակին գործարկելու խնդիր ունեն. ուժեղ կարկուտի հետևանքով մի շարք բնակավայրերում վնասվել են այգիներ. գյուղոլորտի փորձագետ

Հայրս Արարատի մարզի Մրգավետ գյուղում ծիրանի այգի ունի, տեղացած աննախադեպ կարկուտը բերքը լցրել է գետնին։ Մշակել են ամիսներով, ջրելու համար փող են տվել, այգին վնասակար միջատներից ազատվելու համար թույնի փող են տվել ու այսօր անհույս, անօգնական վիճակում շփոթված մնացել է ամբողջ գյուղը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի բնակիչ Լուսինե Արշակյանը, ում ընտանիքը […]
Բնության մեջ գոյություն չունի մի իրավական կարգավորում, որը կստիպի պատմությանը մոռանալ Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի գլխին պատուհասների իշխանության բերած զուլումը. Միհրան Հակոբյան

Անուղղելի սուտասան Նիկոլի ուսապարկերը մանտրայի պես կրկնում են, թե ի տարբերություն նախորդ իշխանությունների՝ Նիկոլի օրոք մարդկանց բռնության չեն ենթարկում, չեն ծեծում, չեն սպանում… Անշուշտ, Նիկոլի ղեկավարությամբ այս դատարկախոսության հեղինակները հիշողության, տրամաբանության ու բարոյականության հետ կապված խնդիրներ ունեն: Չի բացառվում նաև, որ հոգեխանգարման խնդիրներ ունեն: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։ «Միայն թե […]
Գյումրու ՏԻՄ ընտրություններում ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Գյումրի համայնքի՝ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն Գյումրի քաղաքի բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ ընտրությանը մասնակցելու, ինչպես նաև իր ներկայացրած կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողների հավաքագրում ապահովելու դիմաց: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ […]
Ռուսաստանցի գեղասահորդները հանդես կգան Հայաստանի հավաքականում

Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի գործկոմը հավանություն է տվել Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգի տեղափոխությանը Հայաստանի հավաքական, այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը: Նշվում է, որ որոշումն ընդունվել է երեքշաբթի Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի գործկոմի նիստում։ Այժմ մարզիկները պետք է ելույթների թույլտվություն ստանան Չմշկորդների միջազգային միությունից։ 21-ամյա Կարինեն և 26-ամյա Նիկիտան Ռուսաստանի գավաթի 2021թ. փուլի արծաթե […]
Ռուսաստանը Հայաստանին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Մոսկվան Երևանին առաջարկում է ատոմակայանի միջուկային էներգաբլոկների լայն տեսականի՝ խոշոր ռեակտորներից մինչև ցածր հզորության մոդուլներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով ՌԴ դեսպանի հայտարարությունը հայկական ԱԷԿ-ի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։ «Դուք հիշատակեցիք նոր միջուկային էներգաբլոկների կառուցման հարցը։ Ռուսական կողմից […]
Մի’ անհանգստացեք. Երևանի 2024թ. բյուջեով ջրահեռացման կոմունիկացիաների կառուցման վրա մսխվել է ավելի քան 1 միլիարդ 262 միլիոն դրամ. Մանուկ Սուքիասյան

Մի’ անհանգստացեք. Երևանի 2024թ. բյուջեով ջրահեռացման կոմունիկացիաների կառուցման վրա մսխվել է ավելի քան 1 միլիարդ 262 միլիոն դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը: «Անձրեւո՞ւմ է։ Մի’ անհանգստացեք. Երեւանի 2024թ. բյուջեով ջրահեռացման կոմունիկացիաների կառուցման վրա մսխվել է ավելի քան 1 միլիարդ 262 միլիոն դրամ։ Իսկ փողոցների հեղեղումները […]
Թքել-կպցնելով «բարեկարգում» են անորակ վթարային շենքը, որից հետո պարզվում է, որ այն շահագործման ենթակա չէ. ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը. Արթուր Չախոյան

2023թ-ին 147-րդ մանկապարտեզը պետք է հանձնվեր շահագործման, սակայն մինչ այժմ այն չի գործում։ Ավելի զավեշտալին այն է, որ այդ չգործող մանկապարտեզի աշխատանքների համար արդեն վճարվել է ամբողջ գումարի 90 տոկոսը։ Փաստորեն՝ գումարը վճարված է, մանկապարտեզը՝ չի գործում։ Եվ, իհարկե, ըստ իշխանությունների՝ այս ամենում մեղավոր է Պուտինը, ոչ թե իրենք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել […]
Ադրբեջանը շարունակում է ռազմական շանտաժը՝ Զանգեզուրի միջանցքը ստանալու համար

Դաղստանում ժայռի փլուզումն աշխարհից կտրել է ավելի քան 50 գյուղ

Դաղստանի (ՌԴ) Չարոդինսկի և Գունիբսկի շրջանների սահմանին ժայռի զանգվածային փլուզումն ամբողջությամբ փակել է Գունիբ-Ցուրիբ տարածաշրջանային ճանապարհը, որը հանրապետության լեռնային հատվածի առանցքային տրանսպորտային զարկերակներից մեկն է։ Այս մասին հայտնում է ASTRA հրատարակությունը։ Միջադեպի հետևանքով Չարոդինսկի շրջանի 53 գյուղ, որտեղ ապրում է ավելի քան 14,000 մարդ, կտրվել են արտաքին աշխարհից։ Այս բնակավայրերի մատակարարման համար օգտագործվող միակ ճանապարհը […]
Ձեր փոքրիկի ձեռքը կրակն ենք ընկել. Ռուբեն Ռուբինյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին էլ դուր չի եկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթը։ Նա հանդիպումից հետո է տեսել, թե ինչ է կատարվել ԱԺ դահլիճում, ապա եկավ ու ելույթ ունեցավ՝ դիմելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Պարո՛ն Ռոբերտ Քոչարյան, ձեր փոքրիկի ձեռքը կրակն ենք ընկել, մի կերպ մեզ զսպում ենք, որ մի հատ դաստիարակչական ապտակ չհասցնենք, […]
Ցուցարարների դեմ կիրառված արգելված «Զարյա 3»-ի գործով հետապնդվող ոստիկան չկա, իսկ 17 ցուցարարի մասով գործն ուղարկվել է դատարան. ՔԿ

«Զարյա 3»-ի գործը դեռևս շարունակում է մնալ նախաքննության փուլում: Tert.am-ի հարցին ի պատասխան, թե ինչ փուլում է գործն այս պահին, ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը տեղեկացրեց, որ գործը նախաքննության փուլում է: Հարցին՝ որևէ ոստիկանի նկատմամբ վարույթ նախաձեռնվե՞լ է, Ավդալյանը պատասխանեց, որ կարգավիճակով անձինք չկան: Ինչ վերաբերում է 17 ցուցարարին, որոնց նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել, […]
Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը միջազգային փառատոնում արժանացել է դիպլոմի

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է «Նավրուզ» մասնագիտական թատրոնների միջազգային փառատոնին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Դուշանբեի Ս․ Աինիի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում բացման հանդիսավոր արարողությամբ տրվել է փառատոնի մեկնարկը։ Ներկա են եղել Տաջիկստանի Հանրապետության մշակույթի նախարարը, բարձրաստիճան պաշտոնյաներ, մի շարք երկրների թատերական […]
Ալեն Սիմոնյանն ու Ղազախստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Աստանա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի քննարկումից բացի կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող խնդիրներին: ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է ղազախական կողմի հայտարարությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ, […]
Մայիսի 14-15-ին Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում

Մայիսի 14-15-ին Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում: Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Ինչպես և կանխատեսվել էր մայիսի 13-ին կեսօրից հետո դեպի երեկո հանրապետության մի շարք շրջաններում դիտվել են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ և կարկուտ։ Ուժեղ կարկտահարություններ են գրանցվել Արագածոտնի և Լոռու մարզի մի շարք համայնքներում, իսկ Արարատի մարզի Քաղցրաշեն, Նորաշեն, Վերին […]
Դատախազը դատարան է հանձնել անչափահասին սպանած անձանց վերաբերյալ քրեական վարույթը

Դատախազը, 2025 թվականի մայիսի 13-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Արարատի մարզի Մասիս համայնքի Խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարակից տարածքում 2024 թվականի նոյեմբերի 8-ին կատարված անչափահասի սպանության մեջ մեղադրվող 2 անձի, ինչպես նաև անչափահասին ծեծի ենթարկած 3 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Այս մասին հայտնում են Դատախազությունից: […]
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Գեղարքունիքի մարզ։ Այս մասին Ֆրանսիայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ «Ֆրանսիական ներդրումներ, ապակենտրոնացված համագործակցություն, մշակութային ժառանգություն»,-նշված է դեսպան Դըկոտինյիի գրառման մեջ։
«Ով իմ պապին կասի թուրք, դրա բերանը ..…». Ծեծկռտուք Աժ-ում

Տավուշում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ը. բժիշկը, բուժքույրն ու վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր` մայիսի 14-ին, շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:50-ի սահմաններում Իջևան-Բերդ ավտոճանապարհի Բերդ քաղաքի սկզբնամասում բախվել են շտապօգնության և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Բերդ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում […]
Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը մայիսի 15-ի կեսգիշերից կկանգնեցվի պլանային սպասարկման համար

Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը մայիսի 15-ի կեսգիշերից կկանգնեցվի պլանային սպասարկման համար, այս անգամ ստանդարտ ժամանակահատվածից ավելի երկար: «Աշխատանքները կտևեն 60 օր, քանի որ ներկայիս գործընթացները կլրացվեն կայանի ավտոմատացման և անվտանգության որոշ համակարգերի փոխարինմամբ»,- լրագրողներին ասաց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի Մեծամոր կատարած այցի ժամանակ։
Կույր ձևացող ադրբեջանցի ձյուդոիստուհին ցմшh որակազրկում է ստացել

Ադրբեջանի պարալիմպիկ թիմի անդամ, Տոկիո-2020-ի ոսկե մեդալակիր ձյուդոիստուհի Շահանա Հաջիևան ցմահ որակազրկվել է։ Միջազգային բժշկական հանձնաժողովը հաստատել է, որ 24-ամյա մարզուհին չունի տեսողության սահմանափակումներ, ինչն անհամատեղելի է պարաձյուդոյի թույլ տեսողություն ունեցողների մրցաշարերին (J2 կարգ, -52 կգ) մասնակցելու հետ։ Բժշկական ստուգումն անցկացվել է պարաձյուդոյի աշխարհի առաջնությունից առաջ։ Նմանատիպ դեպք է գրանցվել մեկ այլ ադրբեջանցի մարզուհու՝ Էլնարա […]
Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղմանը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 134-րդ նստաշրջանում. «Հարգելի՛ նախարար Բետել, Ցանկանում եմ իմ անկեղծ գնահատանքը հայտնել Ձեզ և Լյուքսեմբուրգի նախագահությանն այս դժվարին ժամանակներում ցուցաբերած նվիրված առաջնորդության համար։ Հարգելի՛ գործընկերներ, Այսօր մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ։ Բազմակողմանիության քայքայումը, մարդու իրավունքների համակարգի թուլացումը, ժողովրդավարական արժեքների նահանջի մտահոգիչ միտումը և ժողովրդավարական հաստատությունների հանդեպ հասարակության […]
Մեր ընտանիքներում ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնnւթյան քարոզով, ջունգլիների օրենքներով. ԿԳՄՍ նախարար

Մեր ընտանիքներում ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ամենօրյա էդ քարոզով երեխաներին ուղարկում են դպրոց՝ բռնության, անհանդուրժողականության ու ագրեսիվության խնդրի առաջ դպրոցներին թողնելով միայնակ։ Չեմ չափազանցնում․ բազմաթիվ են դեպքերը, երբ դպրոցները ծնողներին ահազանգում են իրենց երեխաների […]
Ժողովուրդները խաղաղություն են ուզում. եկեք հանդիպենք, երկխոսենք, բանակցենք. Հռոմի պապը դիմել է համաշխարհային առաջնորդներին

Հռոմի Լևոն 14-րդը պապը հանձնառություն է հայտնել «գործադրելու բոլոր ջանքերը, որպեսզի աշխարհւոմ խաղաղությունը տիրի»: Նա վերահաստատել է Սուրբ Աթոռի պատրաստակամությունը՝ հնարավոր ամեն ինչ անելու «օգնելու դեմ առ դեմ բերել թշնամիներին, որպեսզի նրանք խոսեն միմյանց հետ, ու ժողովուրդներն ամենուր հույս գտնեն և վերականգնեն խաղաղության արժանապատվությունը»։ Հռոմի պապը կոչ է արել երկխոսել և չբաժանել հակամարտության կողմերին «վատերի […]
Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը, անդրադարձել համագործակցությանը էներգետիկ և առևտրատնտեսական ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Լուրջ մտածո՞ւմ եք, որ 30 տարի բոլորը բանակցել են Արցախը հանձնելու շուրջ ու միայն «հանճարեղ» Նիկոլ Փաշինյանի՞ն է դա հաջողվել. Լևոն Քոչարյան

Նիկոլ Փաշինյանն այդքան ջղաձգումների մեջ չի հայտնվում, երբ նրան անվանում են թուրք կամ դավաճան, բայց այ կոռուպցիայի հարցը նրան բավական մտահոգում է։ Այս մասին ԱԺ-ում ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ «Սադրելը ո՞րն է, երբ ընդդիմադիր պատգամավորը կոնկրետ հարց է բարձրացնում, որն ակնկալում է կոնկրետ պատասխան և այդ պատասխանը չի լինում ու դրա փոխարեն լինում […]
«Մեզ ասում են՝ ինչո՞ւ են այս անհայրենիքները դեռ իշխանության», «մեզ էլ ասում են՝ ձեր հոր հայրը թnւրք է, անունն էլ են տալիս». թեժ վեճ ու ծեծկռտnւք՝ ԱԺ-ում

Աժ-ում կրքրեը թեժացան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից և այդ ելույթին ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի պատասխանից հետո: Պատգամավորների միջև վեճ և ծեծկռտուք սկսվեց: Լևոն Քոչարյանը, մասնավորապես, իր ելույթում արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ուր գնում են հանդիպման, մարդիկ ասում են՝ ինչու մինչև հիմա Քոչարյանը կալանավորված չէ, ասաց. «Բա որ մենք, որ գնում ենք […]
Եթե չլինեին Աստված ու բժշկական պրոֆեսիոնալ անձնակազմը, չէի փրկվի. քամու հետևանքով վնասված ծննդկանը մանրամասներ է պատմում

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 11-ին՝ ուժեղ քամու հետևանքով, դուրս էի եկել բալիկիս դասի տանելու, ինքը դրսում էր, սակայն իրեն չհասա՝ տանիքից թիթեղը պոկվեց ու վնասեց ինձ, լրագրողների հետ զրույցում պատմեց ծննդկան Ռուզաննա Հարությունյանը։ «Ինձ մոտ սկսվեց արյունահոսություն։ Մեր հարևանը շատ կարճ ժամանակահատվածում ինձ տեղափոխեց հիվանդանոց, բժկուհիներ Նառա Սուրենովնան և Անահիտ Հովիկովնան շատ արագ կազմակերպեցին կեսարյան […]
Երևանում թալանել են «Chevrolet Volt»-ը

Այսօր՝ մայիսի 14-ին, Երևանում հերթական «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի թալանման դեպք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Մառի փողոցի 4-րդ շենքի բնակիչը առավոտյան աշխատանքի գնալիս նկատել է, որ շենքի բակում իր կողմից կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի վրայից անհայտ անձը կամ անձինք գողացել են թափարգելը, լուսարձակները և […]
Քանի որ չգիտենք ճիշտը, մեզ համար բոլոր վարկածներն էլ ընդունելի են. մարմարիկցի Տիգրանի պապ

Որոնողական աշխատանքները շարունակվում են, բայց նորություն չունենք, ոչ մի նորություն չունենք, սպասողական վիճակ է, սիրտ չունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդեն 11 օր անհետացած փոքրիկ Տիգրանի պապիկը: Հարցին՝ իսկ հիմնական վարկածը ո՞րն է շարունակում մնալ, նա ասաց. «Քանի որ չգիտենք ճիշտը, մեզ համար բոլոր վարկածներն էլ ընդունելի են։ Երեխային այստեղից են կորցրել, բայց […]
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով

Մայիսի 14-ի ցերեկը, 15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Երևանում մայիսի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 14-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում […]
Գլխավոր դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետից բռնագանձել 28 անշարժ գույք, շուրջ 2 միլիարդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ալբերտի Ստեփանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 28 անշարժ գույք. 3 շարժական գույք. 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք. […]