Նախիջևանում ծառայող զինվորականները բողոքում են, որ իրենց աշխատավարձերից պահումներ են անում՝ իբր ԼՂ-ի շինարարությանն ուղղելու համար. ադրբեջանագետ

Նախիջևանում ծառայող զինվորականները բողոքում են, որ իրենց աշխատավարձերից պահումներ են անում՝ իբր Լեռնային Ղարաբաղի շինարարությանն ուղղելու համար։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: «Վերջերս մի ուշագրավ հոդված էր հրապարակվել Oc-Media կայքում, ըստ որի Նախիջևանում ծառայող ադրբեջանցի զինվորականները հայտնում են, որ իրենց աշխատավարձերից գումար են պահում, որպեսզի այդ միջոցները ուղղվեն Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը։ Ըստ հաղորդումների՝ այդ […]
Ի՞նչ կոնֆետ են տալիս միջազգային կառույցները Հայաստանին և ինչու՞. մանրամասներ ՄԱԿ-ի զեկույցից

Ադրբեջանի մասին մերոնք զեկույցներում խուսափում են նշել. Խուդոյան

Ադրբեջանում թալիշ Իգբալ Աբիլովը 18 տարվա ազատազրկման է դատապարտվել «ՀՀ հատուկ ծառայությունների հետ համագործակցության» համար

Ադրբեջանում ավարտվել է պետական դավաճանության համար մեղադրվող ազգությամբ թալիշ, թալիշագետ Իգբալ Աբիլովի դատավարությունը։ Նա դատապարտվել է 18 նտարվա ազատազրկման՝ իբրև թե «ՀՀ հատուկ ծառայությունների հետ համագործակցության» համար: Դատավճիռը հրապարակվել է Լենքորանի ծանր հանցագործությունների դատարանում՝ դատավոր Համադ Նուրիևի նախագահությամբ։ Ըստ հետաքննության՝ արտերկրում բնակվող Իգբալ Աբիլովը գործել է «հայկական հատուկ ծառայությունների ցուցումով» և ձերբակալվել է Ադրբեջանի պետական […]
Թվային շրջադարձ. Հայաստանն ամրապնդում է իր դիրքերը համաշխարհային կրիպտոարժույթների շուկայի աճի պայմաններում

Ապրիլը կրիպտոարժույթների շուկայի համար նկատելի վերականգնման ամիս էր. շուկայի ընդհանուր կապիտալիզացիան աճել է 10.8%-ով: Այս աճը արտացոլում է ոչ միայն համաշխարհային միտումները, այլև թվային տնտեսությունում Հայաստանի նման երկրների աճող ներգրավվածությունը։ Անհանգիստ համաշխարհային տնտեսության պայմաններում Հայաստանը վստահ քայլեր է անում թվային ակտիվների և բլոկչեյն նորարարությունների տարածաշրջանային կենտրոն դառնալու ուղղությամբ. Web3 նախաձեռնությունները ավելի ակտիվ են դարձել Երևանում: […]
Օտարերկրյա քաղաքացին Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռում ուղևորի ուսապարկից գումար է գողացել

Մայիսի 16-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռում իր ուսապարկից գողացել են 1250 եվրո։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է օտարերկրյա քաղաքացի 44-ամյա տղամարդը: Նա Արմավիրի մարզի Փարաքար գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության […]
Զինծառայությունից խուսափելու համար պատիժը 2-ից 5 տարվա փոխարեն կդառնա 3-ից 6 տարի. փոխնախարար

Ներկայումս, ցավոք, նկատվում է՝ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ: Այս մասին պետաիրավական հանձնաժողովի նիստին ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի» հարցի քննարկման ժամանակ: Նրա խոսքով՝ 2023 թվականի ընթացքում քրեական օրենսգրքի 461-րդ (պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության […]
45-ամյա տղամարդը համարանիշներ է հափշտակել ու թողել «Տելեգրամի» հասցե. նրան մեղադրանք է ներկայացվել

Ապրիլի 15-ին Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել էր հաղորդում, որ «Օպել» մակնիշի մի մեքենայից գողացել են ռուսական համարանիշը և թողել «Տելեգրամի» հասցե։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Առաջին դեպքը չէր, և մեխանիզմը նույնն էր. գողությունից հետո տուժողը «Տելեգրամի» միջոցով կապ է հաստատում հափշտակողի հետ։ Վերջինս համարանիշը վերադարձնելու դիմաց պահանջում է որոշակի գումար, իսկ ստանալուց հետո […]
Մեղրաշենում վիճաբանության ժամանակ մարդու են կյանքից զրկել. դատախազը դատարան է հանձնել մեղադրվող անձի վերաբերյալ քրեական վարույթը

Դատախազը 2025 թվականի մայիսի 19-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Արթիկ համայնքի Մեղրաշեն բնակավայրի կենտրոնական զբոսայգու տարածքում 2024 թվականի նոյեմբերի 2-ին կատարված սպանության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական վարույթը: Հիշեցնենք, 2024 թվականի նոյեմբերի 2-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ Մեղրաշեն բնակավայրի […]
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Առինջում, Երևանի որոշ հասցեներում մայիսի 22-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 22-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Պ.Սևակ թաղամասի թիվ 8-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ փողոցների, 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի փողոցի թիվ 27 և 27ա բազմաբնակարան շենքերի գազասպառողների, […]
ՈՒՂԻՂ. Որքանով են Հայաստանում ոտնահարվում մարդու իրավունքները. ՄԱԿ-ի դիտարկումները

Խուզարկություններ են իրականացվում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում, Tert.am-ին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից:
Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ Հանրային հեռարձակողի խորհուրդը կարգապահական տույժ է կիրառել: Քոլոյանին նկատողություն են հայտնել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ում գնման ընթացակարգը խախտելու համար։
Վարչապետի թեկնածու լինելու իմ շանսերն ամենաբարձրն էին, ես այդպիսի տղա չեմ, դրա համար իմ թեկնածությունը չեմ առաջադրել. Հովիկ Աղազարյան

Տեղյակ եմ «Պատիվ ունեմ»-ի հայտարարությանը, բայց «Հայաստան» դաշինքի աջակցելու և իփպիչմեթի գործընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում, մենք կարող էինք ունենալ հետևյալ պատկերը՝ Էդմոն Մարուքյանը կդառնար վարչապետ մեկ տարի ժամկետով, իսկ 26-ին կլիներ ԱԺ արտահերթ ընտրություններ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը: «Այսինքն, մասնակիորեն կիրականանար մեր ընդդիմադիր գործընկերների այս չորս տարվա տվայտանքների, երազանքների իրողությունը։ […]
«TikTok-յան էջիս Փաշինյանն էլ է հետևում, ձեր սարքած մանկապարտեզները թքած կպցրած են», «Հարցի վերաբերյալ խոսե՛ք». բանավեճ՝ քաղաքապետարանում

Երբ մանկապարտեզները չեն կառուցվում կամ թերակատարվում են, դրա մասին միայն ես չեմ խոսում, այլ նաև TikTok-ի իմ հավատարիմ հետևորդներից, օրինակ, Նիկոլ Փաշինյանը, ով մայիսի 15-ին հանձնախումբ է ձևավորել, որպեսզի գան ուսումնասիրեն, թե այն թքած կպցրած մանկապարտեզները, ինչու են վատ սարքվում: Այս մասին Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստին ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը: «Իմ […]
Թրամփն ակնարկել է, որ Բայդենի՝ քաղցկեղով հիվանդ լինելու փաստը կարող էին թաքցրած լինել հանրությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնարկել է, որ իր նախորդը՝ Ջո Բայդենը, կարող էր թաքցրած լինել քաղցկեղով հիվանդ լինելու փաստը։ Սպիտակ տանը մամուլի համար արած հայտարարության մեջ նա զարմանք է հայտնել, որ հանրությունը շատ ավելի վաղ չի տեղեկացվել Բայդենի առողջական վիճակի մասին։ Այս մասին գրում է dw.com-ը: Ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Բայդենի մոտ ախտորոշվել […]
«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները մեծ քանակությամբ բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի ներթափանցման մասին, մայիսի 19-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, մանրակրկիտ զննության են ենթարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձի անվամբ քաղաքացի Ա․Հ․-ի կողմից բերված սառնարանը։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից: Զննության արդյունքում սառնարանում նախապես […]
Թիկնիզյանը հայտարարել է «Լոկոմոտիվ»-ը լքելու մտադրության մասին

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը ՌՊԼ-ի 29-րդ տուրի ԲԿՄԱ-ի հետ մոսկովյան դերբիից (2:2) հետո անսպասելի հայտարարություն է արել իր ապագայի վերաբերյալ։ «Լավ վերաբերմունք ունեմ «Լոկոմոտիվի» նկատմամբ, շնորհակալ եմ գլխավոր մարզչին, բայց հիմա ես նույնիսկ ռոտացիոն խաղացող չեմ։ Մրցաշրջանից հետո կհանդիպեմ ղեկավարության հետ ու կխնդրեմ ինձ բաց թողնել։ Ցավոք, չկարողացա այստեղ ոչինչ […]
Մի քանի գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են Երևան-Գյումրի ճանապարհը

Այսօր` մայիսի 20-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ագարակավան, Կաքավաձոր, Դիան և Օթևան գյուղերի բանկիչները ի նշան բողոքի փակել են ճանապարհը և պահանջում են հանդիպում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` հանձինս ՏԿԵ նախարարի և նույն նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավարության հետ: Բնակիչները պահանջում են […]
«Ռոստեխ»-ը Հայաստանին մատակարարել է VOR/DME 2700 ռադիոփարոս

Ռուսական աերոնավիգացիոն համակարգերի մշակող և արտադրող «Ազիմուտ» ընկերությունը («Ռոստեխ»-ի մաս) Հայաստանին մատակարարել է ռադիոփարոս, որը կօգնի ինքնաթիռներին կողմնորոշվել լեռնային տեղանքում և եղանակային բարդ պայմաններում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է «Ռոստեխ» պետական կորպորացիան։ Սարքավորումը տեղադրված է Սիսիան քաղաքի մոտակայքում։ «Մենք ավարտել ենք Հայաստանում VOR/DME 2700-ի փորձարկումը: Այն թույլ կտա օդանավերին կողմնորոշվել օդային երթուղիներում՝ լեռնային տեղանքում […]
Հայկական տեղեկատվական տիրույթում պտտվող թեզը, թե հայերը Մեծ Հայրենականին մասնակցել են, որովհետև չմասնակցելու տարբերակ չունեին, չի համապատասխանում իրականությանը. Միհրան Հակոբյան

Հայկական տեղեկատվական տիրույթում պտտվող թեզը, թե հայերը Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել են, որովհետև տոտալիտար պետության գոյության պայմաններում չմասնակցելու տարբերակ չունեին, չի դիմանում քննությանն ու չի համապատասխանում իրականությանը: Սովետական տոտալիտար պետական համակարգը միայն հայերի վրա չէր, որ տարածվում էր, բայց ոչ ադրբեջանցիները, ոչ էլ միջինասիական ժողովուրդները միասին վերցրած, անգամ, մեկ մարշալ չեն տվել սովետական բանակին, ոչ […]
Ֆրանսիան ամենավտանգավոր հանցագործների համար բանտ կկառուցի ջունգլիներում

Ֆրանսիան ամենավտանգավոր հանցագործների, այդ թվում՝ թմրավաճառների և արմատական իսլամիստների համար խիստ ռեժիմի բանտ կկառուցի հարավամերիկյան ջունգլիներում: Արդարադատության նախարար Ժերալդ Դարմանինի խոսքով՝ բանտը կգտնվի Ֆրանսիական Գվիանայում՝ ջունգլիների խորքում, ճանապարհներից հեռու, և առաջին բանտարկյալներին կընդունի 2028-ին: Ծրագրի արժեքը գնահատվում է 400 մլն եվրո: Այս մասին գրում է kommersant.ru-ն: «Իմ ռազմավարությունը պարզ է՝ գրոհել կազմակերպված հանցավորությունը բոլոր մակարդակներում», — […]
Երևանում անծանոթ տղամարդը մոտեցել է 9-ամյա աղջկան, առաջարկել տուն տանել

Մայիսի 17-ին Երևանում դպրոցից տուն գնալու ժամանակ 9-ամյա աղջկան է մոտեցել անհայտ քաղաքացի, ներկայացել որպես նրա հոր ընկեր և ցանկություն հայտնել ուղեկցել տուն, հայտնում է Shamshyan.com-ը: Երեխայի հայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխան չի հավատացել տղամարդուն և հեռացել է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ տղամարդու ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ

Երևանի քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններ են իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ, Tert.am-ին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից Այլ մանրամասներ դեռևս չեն հայտնում` նախաքննության շահերից ելնելով։