Հայրենազրկումը արժանապատվորեն ընդունող արցախցին չէր կարող դառնալ Ադրբեջանի քաղաքացի

«Արցախահայության՝ Արցախից դուրս գալը արժանապատվության հարց է եղել, Ադրբեջանն առաջարկել է՝ մնալ, ստանալ քաղաքացիություն, բայց հայի համար դա պատիվ չէ: Մենք չենք լքել Արցախը, մեզ ստիպել են լքել»,- այս մասին Fronttv-ի «Արցախազրույց» հաղորդաշարի եթերում նշեց Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր, դոցենտ, հոգեբան Վիտյա Յարամիշյանը:  Ըստ նրա՝ արցախահայերին կոպիտ ասած գլխատել են, բայց պետք է հույսը դնել […]

«Մենք ենք մեր երկիրը քանդում՝ ունենալով այդպիսի ղեկավար». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հատկապես վերջին շրջանում Ազգային ժողովում տեղի ունեցողը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանում չպետք է խորհրդարանական կառավարում լինի: Հնարավոր է, որ դա կառավարման ավելի բարձր ֆորմատ է, բայց մեզ, երևի թե, դրա համար մի հարյուր տարի պետք է: Մենք պատրաստ չենք դրան, Հայաստանում պետք է լինի նախագահական կառավարում: «Փաստի» […]

Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժած

Այսօր՝ մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։30-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Աբրահամ Ա․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վախթանգ Ա․-ի վարած «Kia Optima» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի […]

Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ քննչական կոմիտեին՝ կապված Արցախում Ադրբեջանի կողմից հուշարձանների nչնչացման հետ

Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ քննչական կոմիտեին՝ կապված Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հուշարձանների ոչնչացման հետ։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան: «Մեծ հաղթանակի հոբելյանական` 80-ամյակի տարում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակը պղծվել է, դրան պետք է պատշաճ գնահատական տրվի Ռուսաստանում»,- նշել է կազմակերպությունը իր հայտարարության մեջ։ ՌԴ  քննչական կոմիտեի տվյալներով՝ այսօր քննիչները քրեական գործեր […]

Հայանիստում բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն․ կա տուժած

Այսօր՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15։15-ի սահմաններում Հայանիստ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Արման Ա․-ի վարած «BMW» մակնիշի և 46-ամյա Կարեն Մ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդ Կարեն Մ․-ն տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական […]

Փաշինյանի եղբորորդին նոր բիզնես է սկսել Ուկրաինայում և անշարժ գույք ձեռք բերել. Hetq.am

Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ ԱԺ նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը, Ուկրաինայում բիզնեսով է զբաղվում եւ անշարժ գույք է ձեռք բերել: Գրում է Հետքը: 2023-ին «Հետքը» գրել էր, որ վարչապետի ավագ եղբոր որդին՝ Սիփան Արտակի Փաշինյանը, որը 2019-2021 թթ. ԱԺ պատգամավոր էր իշխող «Իմ քայլը» խմբակցությունից, 2022-ի սեպտեմբերին ընկերություն է հիմնել Չերկասի քաղաքում: «ՉերՎուդ» ՍՊԸ-ի 50 տոկոսը պատկանում էր […]

Արթիկում «BMW»-ն բախվել է քարե պարսպին, բետոնե էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել

Այսօր՝ մայիսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։30-ի սահմաններում Արթիկ քաղաքից դեպի Հառիճ գյուղ տանող ավտոճանապարհին Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Սմբատ Մելքոնյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչի քարե պարսպին, ապա բետոնե էլեկտրասյանը ու գլխիվայր շրջվել։ Վթարի հետևանքով վարորդը հիվանդանոց տեղափոխվելու […]

30-ամյա կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, անծանոթ տղամարդը սեռական բնույթի բռնի գործողություն է կատարել իր նկատմամբ

Մայիսի 17-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 30-ամյա Ա․ Թ․-ն և հայտնել, որ ապրիլի 20-ին ժամը 22։00-ի սահմաններում «Սասունցի Դավիթ» կայարանի տարածքից՝ անծանոթ տղայի հետ նրա ավտոմեքենայով տուն գնալու նպատակով՝ պտտվել է Երևան […]

Հիմա է ճիշտ պահը Հայաստանն առավել խորապես և ռազմավարականորեն խարսխելու Եվրոպայի զարգացող փոխկապակցվածության տեսլականին. Միրզոյան

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի մեկնարկին: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև պատասխանել է ԵՄ պաշտոնյաներին հետաքրքրող հարցերի: ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարին ««Հայաստան ԵՄ. կառուցելով ընդհանուր ապագա» Ուրախ եմ […]

Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Մայիսի 20-ին, ժամը 14:20-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 153-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ թափվել են մոտ […]

Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցից առաջ Երևանում անցկացված հակառուսական պաստառներով ակցիան

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողի խնդրանքով ճեպազրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցից առաջ Երևանի տարբեր հատվածբերում հակառուսական գրություններով պաստառներով ակցիային: Զախարովան ակնարկել է, որ այս ամենում ամերիկյան հետք է տեսնում: «Գիտե՞ք՝ Երևանում ԱՄՆ դեսպանատանը քանի մարդ է աշխատում… 2,000 հոգի: Հավանաբար, նրանցից ոմանք դեռ չեն հասկացել՝ պետք է զբաղվել ռուս-ամերիկյան […]

Մշտադիտարկվել են Սյունիքի մարզի հուշարձանները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետներն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցները մշտադիտարկման նպատակով այցելել են Սյունիքի մարզի 18 հուշարձաններ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Տեղում քննարկվել են հուշարձանների ներկա վիճակը և պահպանությանը միտված հետագա քայլերը։ Մեղրի համայնքում մշտադիտարկվել են Մեղրու բերդը, Սբ Հովհաննես, Մեծ թաղի Սբ Աստվածածին, […]

Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 20-21-ը Հայաստան աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում են հանգամանալից բանակցությունները ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, զրույցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Վահանգն Խաչատուրյանի հետ։ Շփումները կանցկացվեն ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները զարգացնելու նպատակով, հայտնել է ՌԴ ԱԳՆ  պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Օրակարգը ներառում է երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի քննարկում, եվրասիական […]

Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքը կգործի հունիսի 14-ից

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ից մեկնարկում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային ուղևորատար գնացքի երթևեկությունը։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 20-ին Երևանում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում՝ «ՀԿԵ»-ի և «Վրացական երկաթուղի» ընկերության ղեկավարության միջև։ Գնացքը կգործի օրը մեջ՝ զույգ օրերին կմեկնի Երևանից, կենտ օրերին՝ Բաթումիից։ Երթուղին կգործի մինչև հոկտեմբերի 2-ը։ Նշված ժամանակահատվածում ժամանակավորապես կդադարեցվի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի […]

Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության և ԶՈւ-երի աջակցման նախարարը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով մայիսի 20-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հեռավոր գյուղի գեղցու ակցենտով տխմար. Աննա Հակոբյանը շարունակում է վիրավորել քաղաքացիներին

Վարչապետի  տիկին Աննա Հակոբյանը շարունակում է վիրավորել իրեն քննադտողներին: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. ««Հակոբյան Աննա՛, ԱՄՆ-ում 6 մլն գումարը ինչպես է հավաքվել, եւ ինչ եք արել» https://hayeli.am/?p=796824&l=am): Այս հարցն իրենց հեռավոր գեղից իր գեղցու ակցենտով եւ տխմարի ինքնավստահությամբ ինձ ուղղում է ինչ-որ մեկը՝ անունն էլ չգիտեմ։ Նա ակնարկում է, որ «Իմ քայլը» բարեգործական […]

Հայաստանն առայժմ չի ցանկանում, բայց, հավանաբար, կընդունի մեր պայմանները. Ալիև

Հայաստանն առայժմ չի ցանկանում, բայց, հավանաբար, կընդունի մեր պայմանները, քանի որ մենք ոչ մի արտասովոր պայման չենք առաջադրել. այս մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Խաղաղության պայմանագրի ստորագրման համար երկու պայման է առաջադրվել», — ասել է նա՝ հիշեցնելով՝ որոնք են դրանք. Հայաստանը «պետք» է փոփոխի Սահմանադրությունը, […]

Ավելի քան 112 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող գլխավոր հաշվապահի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Երևանում գործող ՍՊ ընկերություններից մեկում 2019 թվականից մայիսի 13-ից գլխավոր հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, կատարել է իրեն վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն: Մասնավորապես՝ պարզվել է, որ գլխավոր հաշվապահը, 2019 թվականի մայիսի 2023 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում օգտագործելով իրեն վստահված գույքը […]

Ինքնավստահությունը ձեզ մոտ որտեղից, արդյո՞ք, որ իրավապահ մարմինների ղեկավարների հարազատներին աշխատանք էիք բաժանել ԱՆԻՖ-ում. Զարոկյանն՝ Ավինյանին

Ուզում եմ հասկանալ, թե այդ ինքնավստահությունը ձեր մոտ որտեղից է գալիս։ Արդյո՞ք այն փաստը, որ իրավապահ մարմինների հարազատներին աշխատանք էիք բաժանել ԱՆԻՖ-ում, և լուրեր կան, որ քաղաքապետարանում գլխավոր դատախազի ընտանիքի անդամներից մեկին եք աշխատանք տվել, նաև՝ այլ իրավապահ մարմինների ղեկավարների հարազատներին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց « Ազգային առաջընթաց» ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը՝ Տիգրան Ավինյանից հետաքրքրվելով, […]

Ռուսաստանն Ուկրաինայի ուղղափառներին փորձանքի մեջ մենակ չի թողնի. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը «Ուկրաինայի ուղղափառներին փորձանքի մեջ մենակ չի թողնի»։ Այկս մասին գրում է rg.ru-ն: «Ռուսաստանը կհասնի նրան, որպեսզի հարգվեն ուղղափառ ուկրաինացիների օրինական իրավունքները, և որ կանոնական ուղղափառությունը վերականգնի իր կենտրոնական տեղն ուկրաինական հողերում ապրող ժողովրդի հոգևոր կյանքում», — ասել է նա: Լավրովի խոսքով, Կիևի ներկայիս իշխանությունները […]

Շվեյցարացի խորհրդարանականները մեկնարկում են նոր հարթակ՝ ի պաշտպանություն արցախահայության վերադարձի իրավունքի

2024 թվականի մայիսի 26-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում իր աշխատանքներն է մեկնարկելու «Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանն» աջակցող 19 պատգամավորներից կազմված միջկուսակցական հանձնախումբն՝ օժանդակելու արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անհրաժեշտ մեխանիզմներ կենսագործելու մասին՝ Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի մարտի 18-ի որոշմանը, ինչը երկրի գործադիր իշխանության համար ունի իրավակիրառ պարտադիր նշանակություն: Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական […]

Կիպրոսը ՀՀ-ի համար բարեկամ երկիր է, որի հետ ձևավորվել են խորքային պատմական, մշակութային և արժեքային կապեր. Փաշինյանը՝ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Վարչապետ Փաշինյանը ողջունել է տիկին Դիմիտրիուի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ Կիպրոսը Հայաստանի համար բարեկամ երկիր է, որի հետ ձևավորվել են խորքային պատմական, մշակութային և արժեքային կապեր։ Այդ համատեքստում վարչապետը կարևորել է երկկողմ քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, ինչպես […]

Կառավարությունում քննարկվել են փոքր և միջին ձեռնարկատիրության և ընդհանուր ներդրումային միջավայրի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր՝ մայիսի 20-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են Կառավարությունից: Հանդիպման սկզբում մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Այս համատեքստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կարևորել է ներկայացված կարգավորումների մշտադիտարկման շարունակականությունը՝ դրանց ազդեցությունը գործարար միջավայրի […]

Բյուրեղավանի վարչական շենքում աշխատակիցներից մեկի աշխատասենյակում նռնակ է հայտնաբերվել

Այսօր` մայիսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բյուրեղավան վարչական շրջանի ղեկավարի 2-րդ վարչական շենքում աշխատակիցներից մեկի աշխատասենյակում նռնակ են տեղադրել: Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամանել են ոստիկաններ և  սակրավորներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` […]

Հարվարդի համալսարանը կզրկվի 60 միլիոն դոլար դրամաշնորհներից

ԱՄՆ Առողջապահության և մարդկային ծառայությունների դեպարտամենտը դադարեցնում է Հարվարդի համալսարանին հատկացվող 60 միլիոն դոլարի դաշնային դրամաշնորհները՝ հակասեմականության և էթնիկական խտրականության դեմ պայքարում հաստատության ձախողման պատճառով: Այս մասին երեքշաբթի՝ մայիսի 20-ին, գրել է Reuters-ը։ Թրամփի վարչակազմը մեղադրել է համալսարանին ուսանողների դիմումների ուսումնասիրման ժամանակ նրանց էթնիկ պատկանելությունը հաշվի առնելու և հրեաների նկատմամբ խտրականություն ցուցաբերելու համար: Վարչակազմը դա կապել է  […]

ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթին, որով սև ցուցակում ընդգրկվել է ռուսական ստվերային նավատորմի գրեթե 200 լցանավ։ Այս մասին X-ում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ «ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը՝ թիրախավորելով, ի թիվս այլ բաների, 200 լցանավ»,- գրել է Կալլասը` հավելելով, որ «նոր պատժամիջոցներն արդեն […]

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամի հետ քննարկել են արցախցիների վերադարձի իրավունքի հարցը

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ ներկայացուցիչներ մայիսի 15-ին հանդիպում են ունեցել Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Էրիխ Ֆոնտոբելի հետ։ Այս մասին հայտնել է Խորհուրդը: «Հանդիպման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են արցախցիների վերադարձի իրավունքը, նրանց սոցիալական վիճակը և այն խնդիրները, որոնց բախվում են արցախցիները ամեն օր։ Նշենք, որ Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատն ընդունել է […]

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում մայիսի 20-ի ցերեկը, 21-23-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մարզերում մայիսի 20-ին, 21-ին, 24-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց […]

Աննա Հակոբյանի գրառումներին ծանոթ չեմ, իսկ ընդհանուր մենք դեմ ենք վիրավnրանքին և шտելnւթյան խոսքին. փոխքաղաքապետ

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղյակ չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիրներին, քաղաքացիներին վիրավորող գրառումներին: Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում վարչապետի տիկնոջ գրառումներին, երբ վիրավորում է քաղաքացիներին՝ նրանց անվանելով, օրինակ, ոջիլ, տգետ: «Ընդհանուր առմամբ վիրավորանքի, ատելության խոսքի վերաբերյալ մեր դիրքորոշումը մենք բազմիցս արտահայտել ենք: Մենք այդ դիրքորոշումն արտահայտել […]

Սենատը Թրամփի 70-ամյա խնամուն հաստատել է Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

ԱՄՆ Սենատը հաստատել է նախագահ Դոնալդ Թրամփի խնամու՝ Չառլզ Քուշների նշանակումը Ֆրանսիայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում, գրում է Hill թերթը։ «Սենատորները հաստատել են Քուշների թեկնածությունը 51 կողմ, 45 դեմ ձայներով»,- հայտնում է հրատարակությունը։ 70-ամյա Չառլզ Քուշները, որն այժմ թոշակի անցած փաստաբան է, ԱՄՆ նախագահի ավագ դստեր՝ Իվանկա Թրամփի  սկեսրայրն է։ 2005 թվականին Քուշները մեղավոր էր […]