Հայրենազրկումը արժանապատվորեն ընդունող արցախցին չէր կարող դառնալ Ադրբեջանի քաղաքացի

«Արցախահայության՝ Արցախից դուրս գալը արժանապատվության հարց է եղել, Ադրբեջանն առաջարկել է՝ մնալ, ստանալ քաղաքացիություն, բայց հայի համար դա պատիվ չէ: Մենք չենք լքել Արցախը, մեզ ստիպել են լքել»,- այս մասին Fronttv-ի «Արցախազրույց» հաղորդաշարի եթերում նշեց Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր, դոցենտ, հոգեբան Վիտյա Յարամիշյանը: 

Ըստ նրա՝ արցախահայերին կոպիտ ասած գլխատել են, բայց պետք է հույսը դնել առողջ հոգու վրա, այլ ոչ թե գնալ ծայրահեղ ծանր քայլերի: Որպես հեգեբան նրա բնորոշմամբ՝ կա հոգեբանական այնպիսի երևույթ, որն անվանում են իրականության ժխտում, քանի որ մարդու հսկողությունից դուրս է այն ամենը, ինչ տեղի է ունենում, հետևաբար՝ ինքնապաշտպանական մեխանիզմով անձն առանձնանում է, իրավիճակը չի կարողանում վերահսկել, մերժում է իրավիճակը, ինչն էլ բերում է անտարբերության, ծանր հոգեվիճակի, կամ որն ավելի վատ է՝ ինքնասպանության:

Հաղորդման ընթացքում հեգեբանի հետ քննարկել ենք ինչպե՞ս հաղթահարել բարդությունները, հոգեկան ծանր ապրումները: 

Մանրամասները՝ տեսանյութում:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն