Սերժ Սարգսյանը չի բացառում Արցախի հարցում շրջադարձային փոփոխությունների հնարավորությունը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում վերահստատեց իր դիրքորոշումը՝ Արցախի էջը փակված չէ։ Նա նաև չբացառեց Արցախի հարցում շրջադարձային փոփոխությունների հնարավորությունը։ «Եթե լինեն անհատներ, լինեն քաղաքական ուժեր, որոնք այդ գաղափարը վառ կպահեն, ես վստահ եմ, որ մի օր այդ գաղափարով հետաքրքրվելու են ուժեր՝ նաև Հայաստանից դուրս, և հնարավոր է լինելու այդ գաղափարն իրականություն […]

Սեփական անցյալը, պատմությունը մոռանալ չի կարելի. Լավրովը՝ Երևանում

ՀՀ ղեկավարությունն ասում է՝ պետք չէ անընդհատ վերադառնալ պատմական Հայաստանին, պետք է հզորացնել ներկայիս Հայաստանն ու ապրել այժմյան իրողություններում, համամիտ եմ՝ անցյալում չես կարող գտնել այսօրվա համար կարևոր արդյունք, սակայն սեփական անցյալը, նախնիների պատմությունը, հանուն կրոնի և հայրենիքի նրանց սխրանքները նույնպես մոռանալ չի կարելի. այս մասին Հայ-ռուսական համալսարանում ելույթի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար […]

Իջևան համայնքին է վերադարձվել Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքը

Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող՝ 9-րդ փողոցի 11 հասցեում գտնվող՝ 198.45 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքի փաստաթղթերը: Այս մասին հայտնում են Դատախազությունից: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 27-ին Տավուշի մարզի Խաշթառակ գյուղական համայնքը՝ ի դեմս համայնքի ղեկավարի, […]

Ազնիվ չէ, երբ ոմանք պնդում են, թե Ռուսաստանն է Ադրբեջանին հանձնել Ղարաբաղը. Լավրով

Ազնիվ չէ, երբ ոմանք պնդում են, թե Ռուսաստանն է Ադրբեջանին հանձնել Ղարաբաղը, փաստերը հակառակն են ասում. այս մասին Հայ-ռուսական համալսարանում ելույթի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք այդ մասին տեղեկացել ենք ԶԼՄ-ներից», — ասել է Լավրովը՝ նկատի ունենալով 2022-ի հոկտեմբերին Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պաշտոնապես ճանաչելն […]

Այս քրեական գործն իրավական աճպարարության և մարդկային nղբերգnւթյան հերթական դրսևորումն է. Սերժ Սարգսյան

Այս քրեական գործն իրավական աճպարարության և մարդկային ողբերգության հերթական  դրսևորումն է: Այս մասին դատարանի մոտ՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս պահին Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստ: Հիշեցնենք, Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Նրան մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է […]

Էրդողանն ու Ալիևը Հունգարիայում մասնակցել են Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին

Մայիսի 21-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի է ունեցել Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին մասնակցել են նաև Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը: Գագաթնաժողովից հետո ստորագրվեց ամփոփիչ հռչակագիր՝ բաղկացած 71 կետից: Եզրափակելով՝ անդամ պետությունների ղեկավարներն իրենց երախտագիտությունն են հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաև Հունգարիայի […]

Արձանագրվել է շուրջ 629 մլն դրամի ապօրինի արդյունահանված հանույթի իրացման ծավալ

ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 1-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում ստեղծվել է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Վարչության գործառույթներից են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին հակազդելը՝ դրանց կանխմամբ, խափանմամբ ու բացահայտմամբ։ 2024 թվականի նոյեմբերի 1-ից 2025 թվականի մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում վարչության ծառայողների գործունեության արդյունքում Հակակոռուպցիոն […]

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցախմբի 13 անդամ

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական կազմակերպված հանցավոր խմբին անդամակցելու համար կասկածվող 13 մարդ։ Նրանց սպառնում են լուրջ մեղադրանքներ, այդ թվում՝ սպանության փորձ, առևանգում, զենքի ապօրինի պահում, բանկային և էլեկտրոնային խարդախություն և ավելի քան 80 միլիոն դոլար արժողությամբ ապրանքների գողություն, հայտնում է ABC News-ը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկել են Լոս Անջելեսի Սան Վելլի շրջանում գտնվող Կաբերնե Քորթում […]

ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանն Իրանի պաշտպանության նախարարը վերահաստատել է Իրանի աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը

Մայիսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին: Այս մասին հայտնում են ԱԽՔ գրասենյակից: ԱԽ քարտուղարը ողջունել է նախարարի այցը Հայաստան և կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները, որոնք իրենց նպաստն են բերում Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացմանը և ամրապնդմանը: Նախարարն իր հերթին շնորհակալություն է […]

Հանցավոր կազմակերպությունը ՀՀ տարբեր բանկերից հափշտակել է ընդհանուր 119 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Է.Ն.-ի կողմից ստեղծվել և մինչև 2024 թվականի հունվար ամիսը ղեկավարվել է հանցավոր կազմակերպություն, որի հիմնական նպատակը ՀՀ-ում գործող մի շարք բանկերից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով վարկային […]

ATP-250․ Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ժնեւում (Շվեյցարիա) անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հայ թենիսիստի մրցակիցն աշխարհի 62-րդ ռակետ Կեյ Նիսիկորին էր, որը 5:7, 2:5 հաշվի ժամանակ հրաժարվել է պայքարից։ Հանդիպումը մեկնարկել էր նախորդ օրը եւ անավարտ էր մնացել անձրեւի պատճառով եւ պետք է շարունակվեր այսօր։ Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 41-րդ […]

Ոչ ոք շահագրգռված չէ Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի գործընթացի հետաձգմամբ. Կրեմլ

Ուկրաինայի հետ ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի վրա աշխատանքը դինամիկ է ընթանում. ոչ ոք շահագրգռված չէ գործընթացի հետաձգմամբ. այս մասին ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ ոք շահագրգռված չէ գործընթացի հետաձգմամբ, բոլորն աշխատում են դինամիկ, մենք ձեզ տեղյակ կպահենք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նա նշել է, սակայն, որ […]

Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ. Իրանի պաշտպանության և ԶՈւ-երի աջակցման նախարար

Իրանի պաշտպանության նախարար և ԶՈւ-երի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն Երևանում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է, որ տարածքային ամբողջականության և տարածաշրջանային սահմանների կայունության պահպանումը Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկն է։ Այդ մասին հայտնել են իրանական լրատվամիջոցները: Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն […]

Ռուսական ռազմաբազան Հայաստանի շահերի և անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է․ Լավրով

Ռուսական ռազմաբազան Հայաստանի շահերի և անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է: Այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Նա հիշեցրեց, որ այս տարի լրանում է բազայի տեղակայման մասին պայմանագրի ստորագրման 30-ամյակը։ Մոսկվան հանդես է գալիս երկու երկրների զինվորականների, անվտանգության ծառայությունների և իրավապահ մարմինների միջև կանոնավոր սերտ […]

Շիրակում բախվել են 2 «Mercedes»-ն ու «Kia»-ն

Այսօր` մայիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:00-ի սահմաններում Մայիսյան բնակավայրի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են 2 «Mercedes » և «Kia» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  Գյումրու բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական […]

ՌԴ-ի հետ կապերում 2 ընտրություն ունենք՝ իրավիճակը վատթարացնել կամ ուղղել դեպի դրական հուն. Միրզոյան

Հայ ժողովուրդն իր լրջագույն ավանդն է ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակակի գործում երեք հարյուր հազար զոհ ենք տվել, վերջին պատերազմում հիշենք մեր զոհերի թիվը ու փորձենք   պատկերացնել սարսափելի ծավալները և և հրաժարվել այդ ներդրումից և չհարգել այդ մարդկանց հիշատակը և չնշել հաղթանակը՝ կարծում եմ բոլորովին տեղին չի: Ինչ վերաբերվում է Լավրովին ջերմ ընդունելությանը, […]

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում մայիսի 21-ի ցերեկը, 22-ին և 25- 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մարզերում մայիսի 21-ի ցերեկը, 23-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-ին և […]

Մենք չենք ուզում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան

Մենք չենք ուզում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս  մասին Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Россия 24-ի լրագրողի հարցին: «Կարող են քննարկել երկկողմ հարաբերություններում սահմանված մեխանիզմների արդյունավետ գործարկման հարցը, բայց օրակարգում հարաբերությունները վերաֆորմատավորելու հարց չկա»,- նշել է նա:

Դեմ չենք, որ արտատարածաշրջանային պետությունները հարաբերություններ զարգացնեն Հարավային Կովկասի երկրների հետ, բայց դա չպետք է ուղղված լինի տարածաշրջանում լարվածության ստեղծմանը. Լավրով

Դեմ չենք, որ արտատարածաշրջանային պետությունները հարաբերություններ զարգացնեն Հարավային Կովկասի երկրների հետ, բայց դա չպետք է ուղղված լինի տարածաշրջանում լարվածության ստեղծմանը. այս մասին Երևանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք համոզված ենք, որ Հարավային Կովկասում ծագող խնդիրները պետք է լուծվեն նախևառաջ այստեղ գտնվող երկրների և մերձակա հարևանների […]

Հայաստանը «պետք» է հստակ դիրքորոշում արտահայտի` երբ և ինչ պայմաններում «արևմտյան ադրբեջանցիները» կկարողանան վերադառնալ իրենց «հայրենի հողերը». Ալիև

Հայաստանը «պետք» է հստակ դիրքորոշում արտահայտի` երբ և ինչ պայմաններում «արևմտյան ադրբեջանցիները» կկարողանան վերադառնալ իրենց «հայրենի հողերը». այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա բողոքել է, որ հայ հասարակության մեջ մնում է «խորը ատելությունը թյուրք ժողովուրդների նկատմամբ», պահպանվում են Մեծ Հայաստանի «երազանքները», իսկ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ «տարածքային պահանջները» արձանագրված են երկրի Սահմանադրության […]

Ապօրինի արդյունահանում՝ Մերձավանում. իրացվել է 117 միլոն դրամի հանույթ

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր տեղեկություն փակ բաժնետիրական մի ընկերության ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Ստուգումներով ձեռք բերվեցին նոր փաստական տվյալներ, որ ընկերությունը, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի վարչական տարածքի 46 հեկտար մակերեսի վրա ունենալով բազալտի հանքարդյունահանման թույլտվություն, 2022 թվականի օգոստոսից մինչ օրս արդյունահանում է կատարել նաև հարակից 7,6 […]

Դատախազն իրավասու դատարան է հանձնել երեխաներին խոշտանգած մոր վերաբերյալ քրեական վարույթը

Դատախազը 2025 թվականի մայիսի 2-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել երեխաներին խոշտանգած մոր վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 12-ին Քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում դատախազը 2025 թվականի մարտի 18-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ն.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ […]

Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Նոր Հաճնի ադամանդի գործարանը. Hetq.am

Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում գտնվող «Շողակն» ադամանդի երբեմնի խոշոր գործարանը նոր սեփականատեր ունի։ ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Վարդան Տողանյանը խորհրդային տարիներին կառուցված արդյունաբերական ձեռնարկությունը վաճառել է գործարար Նարեկ Նալբանդյանին։ Գործարքը կնքել են 2025 թ.-ի մայիսին։ Գրում է Հետքը: Գործարար Նարեկ Նալբանդյանից «Հետքը» տեղեկացավ, որ գործարանը ձեռք է բերվել 3 միլիոն դոլարով, որը ֆինանսավորել է «Ամերիաբանկ»-ը։ Վարկային […]

Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ մի տղամարդ մեքենայով շրջում է տարածքում և թմրանյութով փաթեթներ տեղադրում: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Տեղեկությունն իրացվեց մայիսի 18-ին: Ժամը 14.15-ին 36-ամյա տղամարդը Ազատան գյուղի վարչական տարածքում գործող մի ռեստորանի մոտ ձերբակալվեց և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեց բաժին: Խուզարկությամբ նրա […]

ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Լավրով

Ռուսաստանի համար թանկ են Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, մեր ժողովուրդների միջև խորը կապերը, հայ-ռուսական հարաբերությունները պետք է բոլոր ուղղություններով առավելագույնս զարգացնել. այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ եչրևանյան հանդիպմանն ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ Մոսկվան բարձր է գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին` «ի հեճուկս […]

Քաղաքացին «Արմավիր» ՔԿՀ բերված հեռուստացույցի մեջ թաքցրել էր բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ քաղաքացի Ա․Թ․-ի կողմից բերված հեռուստացույցը։ Զննությամբ ծառայողները հեռուստացույցի միջից հայտնաբերել են թաքցված բջջային հեռախոս, wi-fi սարք, TV smart box՝ համացանցին միանալու հնարավորությամբ, և 2 բաժանորդային քարտ։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են […]

Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Հրազդանում, Երևանի Հույսի ավան թաղամասում մայիսի 23-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր, Կենտրոն, Մաքրավան, Վ.Աղբյուրակ, Երկաթգծի կայարան թաղամասերի գազասպառողների,  ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Հույսի ավան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: […]