Իրեն «եվրոպական ժառանգության մաս» համարող Ադրբեջանը Ստեփանակերտում գտնվող Շառլ Ազնավուրի կիսանդրին ևս nչնչացրել

Իրեն «եվրոպական ժառանգության մաս»  համարող Ադրբեջանն Ստեփանակերտում գտնվող Շառլ Ազնավուրի կիսանդրին ևս ոչնչացրել է: Այս մասին տեղեկանում ենք Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի տարածած հաղորդագրությունից: «101 տարի առաջ այս օրը ծնվեց հայ ժողովրդի ականավոր զավակը՝ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Շառլ Ազնավուրը (իրական անունը՝ Շահնուր Վաղինակի Ազնավուրյան: Ազնավուրի անունը ոսկե տառերով է գրվել համաշխարհային երգարվեստի […]

Արցախի թեմի առաջնորդն Արցախի կառավարության անդամների հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերըին առնչվող հարցեր

​Մայիսի 20-ին, Հայ Առաքելական Եկեղեցու(ՀԱԵ) Արցախի թեմի (ԱԹ) առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ և թեմական խորհրդի անդամների մասնկացությամբ կայացավ հանդիպում ԱՀ կառավարության անդամների հետ։ Ներկա էին ԱՀ պետնախարար Արամ Սարգսյանը, տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ, հրավիրյալներ։ Ողջունելով ներկաներին՝ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Տերունական աղոթքով սկսեց իր խոսքը։ Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար, Վրթանես եպիսկոպոս […]

ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնություն

Եվրոպական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Էնրիկո Դելա Կասան և միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին առաջին անգամ այցելել են ՀՀ: Տեղի են ունեցել արդյունավետ հանդիպումներ: Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի հետ քննարկումը կենտրոնացած էր Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդական ծրագրերին և ԵՏՀ-ի կողմից աջակցվող ապագա նախագծերին։ Ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն` ՀՀ-ում […]

Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները

Ամերիկյան իրապատում շոուների աստղ, ձեռներեց Քիմ Քարդաշյանը վեցամյա կրթությունից հետո վերջապես ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները: 44-ամյա աստղը համապատասխան տեսանյութով կիսվել է Instagram-ում, սակայն բազմաթիվ հետևորդներ նրան ծաղրել են՝ երեք տարվա ծրագիրը 6 տարում ավարտելու համար: Տեսանյութում չորս երեխաների մայրը պատկերված է ամբիոնի մոտ՝ շրջանավարտներին հատուկ հագուստով և գլխարկով: Միջոցառմանը ներկա են եղել Քարդաշյանի ընտանիքի […]

Իրենց տղամարդ համարողները վիրավորում են Աննա Հակոբյանին՝ երեխաների մորը, հիմա ինչի՞ են զարմացել. Գևորգ Պապոյան

Ես կասեմ, որ հասուն տղամարդիկ, որոնք տարիներ շարունակ հայ կնոջը վիրավորել են, թիրախավորել են, ես շատ զարմացած եմ, որ իրեն տղամարդ համարող մարդը կարող է վիրավորվել մի իրավիճակից, երբ իրեն պարզապես պատասխանել են իր բառերի կեսի չափով: Այս մասին իր ճեպազրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե  իշխանությունը անդադար խոսում է, […]

Պետական բյուջեից 84,5 մլն դրամ կհատկացվի ԱՆԻՖ-ին` շահութահարկը վճարելու համար

84,5 մլն դրամ ՀՀ պետական բյուջեից կհատկացվի սնանկացած ԱՆԻՖ պետական ընկերությանը շահութահարկը վճարելու համար։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Նշենք, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (ANIF) ստեղծվել է ՀՀ կառավարության 2019 թ. ապրիլի որոշմամբ: 2022-2023 թթ. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը բացահայտել են հիմնադրամում չարաշահումների և հափշտակությունների դեպքեր: Քննչական […]

Պայման ենք դնելու կnնյակագործների առաջ՝ անխափան մթերեք խաղողը, մենք էլ ձեր հարցերը կլուծենք. Պապոյան

Ես Աժ-ում ասել եմ, որ կարիքի պարագայում իմ այցը հնարավոր եմ համարում Վրաստան և մենք ուզում ենք  ասել, որ շատ ակտիվ քննարկումների մեջ ենք, իսկ իմ այցի հնարավորության դուռը ևս փակված չէ,  չունենք այնպիսի իրավիճակ, որ իմ այցը կարողանա  իրավիճակը փոխել: Օնլայն կապի մեջ ենք, օրական պարբերականությամբ կապի մեջ ենք կոնյակագործների հետ:   Այս մասին կառավարության […]

Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար հանվում է դեպի Հայաստան մուտքի վիզայի պահանջը

Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների, ինչպես նաև մի շարք երկրներում կացության կարգավիճակ ունեցողների համար հանվում է ՀՀ մուտքի արտոնագրերի պահանջը: Նախագիծը հավանություն ստացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Վերացվում է մուտքի արտոնագրերերի անհրաժեշտությունը Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ […]

Բաքվում հայտարարվել է, այսպես կոչված, «Իրևանի ղազիաթի» գործունեության վերսկսման մասին

Բաքվում տեղի է ունեցել հանդիպում՝ նվիրված, այսպես կոչված, «Իրևանի ղազիաթի» գործունեության վերսկսման հարցին: Ղազիաթը մուֆթիության տարածքային ստորաբաժանում է, որը ղեկավարում է ղազին և անմիջականորեն ենթակա է գերագույն մուֆթիին։ Ղազիաթը համապատասխանում է քրիստոնեական եկեղեցիներում թեմին։ Խորհրդային տարիներին ղազիաթները տարածված էին մուսուլմաններով բնակեցված շրջաններում։ Քննարկմանը մասնակցել են Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, Ղազիների խորհրդի անդամներ, […]

Հայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել

Հայաստանում և Վրաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել: «Ուրախ ենք տեղեկացնել Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության և Վրաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության միջև վարչական համաձայնագրի ստորագրման մասին, որն ուղղված է օպերատիվ փոխգործակցության, համատեղ գործունեության և արտակարգ իրավիճակներում աջակցության ամրապնդմանը: Ակնկալում ենք խորացված և արդյունավետ համագործակցություն»,- նշել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունից:

Պարտադիր զինծառայության անցնելու առավելագույն նոր տարիք կսահմանվի

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր  Հակ Սարգսյանի առաջարկած օրենքի նախագծով առաջարկվել է պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն տարիքը 27-ի փոխարեն  սահմանվել 37 տարի։ Այս մասին այսօրվա, կառավարության նիստում հայտնեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով  օրինագիծը։ Նախագծում կատարվել են որոշակի փոփոխություններ: «Պարտադիր զինծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսվել է  32 տարեկանը»,-ասաց Պապիկյանը։ Այդ առաջարկություններով օրինագիծը կներկայացվի ԱԺ քննարկմանը։

Բանակում 1 ամիս ծառայության դիմաց վճարել 20 մլն դրամ, 4 ամսվա դիմաց՝ 18 մլն դրամ. նախագիծը կքննարկվի ԱԺ առաջիկա նիստում

Այսօր կառավարության հերթական նիստում  քննարկվել է  ԱԺ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը, որով  առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն, մեկ ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում  պետբյուջե վճարել՝ 1 ամսվա դեպքում ՝ 20 մլն դրամ, 6 ամսվա դեպքում՝ 5 մլն դրամ: Կառավարության նիստում օրենքի Նախագիծը ներկայացնող Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը […]

Նեթանյահուն կարգադրել է ամբողջ աշխարհում Իսրայելի դեսպանատներում ուժեղացնել անվտանգության ապահովումը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է  ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական ​​առաքելություններում և կառավարության աշխատակիցների համար ուժեղացնել անվտանգության ապահովումը` Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակցի սպանությունից հետո, հայտնել են Նեթանյահուի գրասենյակից: Գրասենյակը հայտնել է, որ Նեթանյահուն «ապշած է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սարսափելի հակասեմական սպանությունից», գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն: «Իսրայելի դեմ արյունալի հարձակումներն աճում են և պետք […]

Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել

Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Երկրաշարժի հետազոտությունների բյուրոն։ Տեղեկատվության համաձայն՝ 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը, որը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 06:37-ին, տեղի է ունեցել 28 կմ խորության վրա։

Իրան-ԱՄՆ բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին Հռոմում

Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթելու նպատակով բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին Հռոմում: Այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ Telegram ալիքը՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավար Էսմայիլ Բաղաին։ Բաղաին հավելել է, որ Թեհրանը «վճռական է պաշտպանել Իրանի ժողովրդի իրավունքներն ու շահերը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հարցում»։ Իրանի և ԱՄՆ-ի միջև […]

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծին

ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծին: «Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։ Առաջարկվում էր սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-պատիկից 300-պատիկի չափով կամ հանրային աշխատանքներով՝ 150–250 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկ ամսից մինչև 4 տարի ժամկետով: ՀՀ կառավարությունից նշել են, որ […]

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցելու է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով այսօր մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Թուրքիայիում հնչված ելույթներում անթաքույց ձևով տարածքային պահանջներ են ներկայացվել ՀՀ-ի դեմ, իսկ Սյունիքի մասին խոսքն այնպես էր շրջանառվում, կարծես դա ակնհայտ փաստ է. Տիգրան Աբրահամյան

Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել:  Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Ադրբեջանի նախագահն իր ելույթում մասնավորապես նշել է, որ «Արևմտյան ադրբեջանցիների իրենց նախնիների հողեր անվտանգ, […]

Մեկ գիշերվա ընթացքում 105 ԱԹՍ է խոցվել Ռուսաստանի օդային տարածքում

Մոսկվայի ժամանակով 0:00-5:30-ն ընկած ժամանակահատվածում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել և որսացել են ուկրաինական ավիացիոն տիպի 105 անօդաչու թռչող սարք, հաղորդում է պաշտպանության նախարարությունը։ Նրա տվյալներով՝ Մոսկվայի շրջանի, 14-ը՝ Օրյոլի, 12-ը՝ Կուրսկի, 11-ը՝ Բելգորոդի շրջանի, խոցվել է 35 անօդաչու թռչող սարք։ Եվս տասը անօդաչու թռչող սարք խոցվել է Տուլայի շրջանի, 9-ը՝ Կալուգայի շրջանի, յոթը՝ Վորոնեժի […]

Զելենսկին չունի Ռուսաստանի հետ հուշագիր ստորագրելու լեգիտիմություն. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինայի ժողովուրդը պետք է նոր ղեկավարություն ընտրի՝ Ռուսաստանի հետ հուշագիր ստորագրելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ իրավական բաժնի տնօրեն Մաքսիմ Մուսիխինը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարմար չէ ստորագրողի դերի համար, քանի որ նա «վաղուց կորցրել է նույնիսկ ներքին լեգիտիմությունը»։ Այս մասին գրում է kommersant.ru-ն: Ըստ Մուսիխինի, պետք է վստահ լինել, որ ուկրաինական կողմից […]

Հայտնաբերվել է Էջմիածնում հորը կյանքից զրկած որդին

Այսօր առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 06:40-ի սահմաններում ՀՀ ներքին  գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Մովսես Խորենացի փողոցի 40 շենքի բնակարաններից մեկում սպանություն է տեղի ունեցել: Shamshyan.com-ի […]