«Իզվեստիա» միջազգային տեղեկատվական կենտրոնի մամուլի ակումբում կկայանա «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի մամուլի ասուլիսը

2025 թվականի մայիսի 22-ի մամլո հաղորդագրություն «Իզվեստիա» միջազգային տեղեկատվական կենտրոնի մամուլի ակումբում 2025 թվականի մայիսի 23-ին կկայանա «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ «Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և դրա ազդեցությունը երկրի արտաքին քաղաքականության վրա» թեմայով։ ՈՒղիղ միացում https://pc.iz.ru/events/544 «Համահայկական ճակատ» շարժման մամուլի ծառայություն
Մի բոլ սևացրել եք, ֆեյսբուքյան տիրույթում սարքել երկրի թիվ 1 կոռուպցիոներն ու հանցագործը, բավարարված չե՞ք. Դիանա Գասպարյանը՝ իր վերաբերյալ վերջին հրապարակումների մասին

Հարգելի՛ «Հետք» լրատավական, լավ ինչքա՞ն կարելի է: Նմանատիպ մոլորեցնող վերտառությամբ հոդված որ դնում եք, մյուսներն էլ կայծակնային արագությամբ տարածում են, ձեզ լավ ե՞ք զգում: Այս մասին գրել է Էջմիանի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը: «Բարձր դիտելիություն և աղմկահարույց հերթական նյութ ունենալու համար առաջնային շահարկման եք դնում միայն մեկ փողոց, սակայն փաթեթում ներառված մյուս հատվածների մասին՝ Ա․ […]
Հեղափոխական կոդերին «արհեստական շնչառություն» տալու Նիկոլի բոլոր փորձերը ոչ թե արդյունավետ չեն, այլև ծաղրի առարկա են. Միհրան Հակոբյան

Հասարակագիտությունը պնդում է, որ ցանկացած հեղափոխություն 15 տարվա կյանք ունի: Հաշվի առնելով հանգամանքը, որ համացանցային տեխնոլոգիաները մի քանի անգամ արագացրել են սոցիալական գործընթացները, իսկ 2018-ի նիկոլական հեղափոխության ուղիղ հետևանքով կործանվել է Արցախն ու հայերի զգալի մասի ազգային արժանապատվությունը, ապա հեղափոխությունից արդեն 7 տարի անց պետք է հստակ արձանագրել՝ չկա հեղափոխության էներգետիկա, հեղափոխության օրակարգ ու հեղափոխության […]
Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության

ՆԳՆ-ից հայտնում են․ «Մայիսի 23-ին ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Վաղ առավոտից ՆԳՆ ոստիկանության կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և, առհասարակ, այն տարածքներում, որտեղ անցկացվելու են ավարտական միջոցառումներ՝ պահպանելով հասարակական կարգ և անվտանգություն։ ՆԳՆ ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելու և խստորեն հակազդելու են ցանկացած իրավախախտման՝ ճանապարհային երթևեկության […]
Վիգեն Էուլջեքջյանը տեղափոխվել է հիվանդանոց. Հայաստանի իշխանությունները զբաղված են Ալիևի համար սուրճ դնելով. Մանե Թանդիլյան

Բաքվի բանտում հացադուլ հայտարարած Վիգեն Էուլջեքջյանը տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է բաժանմունքում։ Իսկ Հայաստանի իշխանությունները զբաղված են Ալիևի համար սուրճ դնելով։ Այս մասին Ֆեսյբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը: Հիշեցնենք, որ Էուլջեքջյանը ապրիլի վերջից գտնվում է հացադուլի մեջ:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ քննարկել է պաշտպանության բնագավառին առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում է՝ Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Ցիցիկոստասի հրավերով: Այս մասին հայտնում են ՊՆ-ից: Մայիսի 22-ին տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվոպահակայինների և զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Հնչել են Հայաստանի և Կիպրոսի պետական օրհներգերը: Դիմավորման […]
Ռուսաստանն իր ներկայիս տեսքով սպառնալիք է բոլորիս համար. Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Լիտվա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում ողջ Եվրոպայի անվտանգությանը։ Նրա խոսքով, հենց այդ սպառնալիքը զսպելու համար է, որ տարածաշրջանում տեղակայվում է գերմանական զրահապատ բրիգադ։ «Ռուսաստանն իր ներկայիս տեսքով սպառնալիք է բոլորիս համար: «Հենց այդ սպառնալիքից մենք պաշտպանվում ենք, և այդ իսկ պատճառով մենք այսօր այստեղ ենք», […]
Փրկարարները քաղաքացու մարմին են դուրս են բերել ձորից

Մայիսի 22-ին, ժամը 10:37-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Աշտարակ քաղաքի կամրջից: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայութունից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը: Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ձորից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Լավրովի այցի ծրագրից Ծիծեռնակաբերդ այցելությունը չի հանվել հայկական կողմի նախաձեռնությամբ. ՀՀ ԱԳՆ

Սոցիալական ցանցերում լուրեր են տարածվել, թե հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի ծրագրից հանվել է Ծիծեռնակաբերդ այցելությունը։ «Արմենպրես»-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում է խնդրել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանից, որը հերքեց այդ լուրը։ «ՌԴ ԱԳ նախարարի աշխատանքային այցի ծրագրի մշակման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրել է, որ նախարար Լավրովը կայցելի Հաղթանակի […]
Հետևողական պայքարի արդյունքում այսօր վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր. Արթուր Չախոյան

Ակտիվիստ Արթուր Չախոյանը գրել է. «Հարգելի հայրենակիցներ, Բազմաչարչար ու հետևողական պայքարի արդյունքում այսօր վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր։ Սա պարզապես փաստաթուղթ չէ։ Սա իրավական հաղթանակ է մի համակարգի նկատմամբ, որն ամեն ինչ անում էր ինձ քաղաքացի չճանաչելու համար։ Այս անձնագիրը մուտք է բացում մի շարք գործիքակազմերի առջև՝ ինստիտուցիոնալ ներգրավվածություն, օրինական պահանջների առաջադրում, վերահսկողական լիազորություններ և […]
Էրդողանն ասել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում, սակայն երկրին անհրաժեշտ է նոր սահմանադրություն: Այս մասին նա ասել է Հունգարիայից վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում։ «Ես չեմ պատրաստվում վերընտրվել կամ նորից առաջադրվել, մենք միայն մտահոգված ենք, թե ինչպես կարող ենք բարելավել մեր երկրի հեղինակությունը: Թուրքիան փոխվում է, աշխարհը փոխվում […]
Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է

Համացանցում հայտնվել են կայքեր, որոնք վաճառում են Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների տոմսեր։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՖՖ-ն: «Տեղեկացնում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի համագործակցում այդ կայքերից որևէ մեկի հետ։ Հայաստան — Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել: Հայաստան — Պորտուգալիա հանդիպման՝ այդ բոլոր կայքերում, մասնավորապես, https://ticket-am.com/վաճառվող տոմսերը կեղծ են։ Հայաստան – Պորտուգալիա […]
Պուտինը Մարգարիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ «Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին հանձնել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշան։ Հինգշաբթի Կրեմլի Եկատերինյան սրահում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պետական մրցանակների հանձնման արարողությունը։ Դեկտեմբերին ՌԴ նախագահը հրամանագիր էր ստորագրել Սիմոնյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» […]
Եթե հայտարարագիր չլրացնեն, կարծում եմ՝ քրեական վարույթի հարց չի առաջանա. Էդուարդ Հակոբյան

Մոտ 57,675 քաղաքացի լրացրել են հայտարարագիրը: Բավական հետաքրքիր դինամիկա կա ու մարդիկ աստիճանաբար սովորում են, հասկանում են դրա կարևորությունը և նաև շահագրգռված են, որպեսզի այդ թափանցիկությունը պետության հետ ունենան, միաժամանակ նաև այդ սոցիալական կրեդիտներից օգտվեն ու իրենց և իրենց ընտանիքի կրթության ու մարդկային կապիտալի մեջ ներդրում անեն, ինչ վերաբերվում է քրեական վարույթների տեսանկյունից, ապա այս […]
Սևան-Մարտունի-Գետափ ավոճանապարհին բախվել են ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «UAZ Patriot»-ը և «Kia»-ն, կա 1 զnh, 3 վիրավոր

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավոճանապարհի 39 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «UAZ Patriot» և «Kia» մակնիշի ավտոեմեքենաները: Shamshyan.com-ի տեղեկություններով, 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Դեպքի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը […]
Լավրովին Երևանում թթու դրած կաղամբ են նվիրել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը Ռուս-Հայկական համալսարանում ելույթ է ունեցել ռուսական համալսարանների մասնաճյուղերի դասախոսների և ուսանողների, ինչպես նաև փորձագիտական հանրության առջև, նաև հանդիպել է հայրենակիցների հետ Ռուսական տանը։ «Մոլոկանները նախարարին կաղամբի թթվով լի փայտե տակառ են նվիրել։ Իսկ հայկական ֆուտբոլի լեգենդ Ռոման Բերեզովսկին իր ստորագրությամբ գնդակ է նվիրել», — նշված է Ռուսական տան տարածած հաղորդագրության […]
Բաբաջանյանի ու Խզմալյանի դեմքով այս իշխանություններն էին ակցիա անում. Սերգո Մուրադյան

Պուտինը Լավրովին շնորհել է ՌԴ բարձրագույն պարգևը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին շնորհել է ՌԴ բարձրագույն պարգևը՝ Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Լավրովը պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, ՌԴ արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր պետական գործունեության համար: Պուտինը պարգևատրման հրամանագիրը ստորագրել էր Լավրովի 75-ամյակի օրը՝ մարտի 21-ին: Նշենք, որ […]
Երջանիկ լինելու համար պիտի հարկ տալ, այն բեռ չէ. շանտաժի միջոց գործարարների նկատմամբ չենք կիրառում. ՊԵԿ նախագահ

Երջանիկ լինելու համար պիտի հարկ տալ, այն բեռ չէ, ՓՄՁ-ն թաքցնելու բան ունի, ստվերից դուրս չեն գալիս: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողի՝ հարկային պարտավորությունների վերաբերյալ հարցին: Անդրադառնալով հաջորդ հարցին, թե ՊԵԿ-ն ինչու է գնում միայն տեսուչի արձանագրության հիման վրա ու գործարարների, բիզնես ներկայացուցիչների վրա տասնյակ կամ հարյուրավոր միլիոն դրամների […]
Կառավարության և ԱԺ-ի վարչական շենքերում զանգվածային անկարգությունների մասնակիցներից 9 անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում և այլ վայրերում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, զանգվածային անկարգությունների ժամանակ մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերի, իշխանությունը զավթելուն, […]
Վոլգոգրադում «Հայրենիքը կանչում է» հուշարձանի ներսում տղամարդու դի է հայտնաբերվել

ՌԴ Վոլգոգրադ քաղաքում խորհրդային «Հայրենիքը կանչում է» հուշարձանի ներսում տղամարդու դի է հայտնաբերվել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ ռուսական թելեգրամյան ալիքների՝ մահացածը Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի ակադեմիայի ռեկտորն է: Նրա մարմինը հայտնաբերվել է արձանի գլխի հատվածում: Մահը գրանցվել է հուշարձանի ներսում էքսկուրսիայի ժամանակ: Սկսվել է հետաքննություն:
2 որդի կորցրած մորից 12,000 դոլար են պահանջել՝ Եռաբլուրում շինարարության համար. փաստաբան

2023 թվականի սեպտեմբերի 19-ին մարտի դաշտում երկու որդիներին կորցրած տիկին Ալլայից Երևանում պահանջել են 12.000 ԱՄՆ դոլար՝ Եռաբլուրում թաղված որդիների գերեզմաններն ու շիրմաքարերը պատրաստելու և տեղադրելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը: «Որդու ավտոմեքենայի վաճառքից ստացված միջոցներին ավելացնելով բարեկամներից հավաքած գումարներն ու որպես զոհվածի ծնող ստացած միջոցները՝ տիկին Ալլան մի […]
Ավինյանը «ԼիլանԱրմ» ընկերության տնօրենի հետ ֆուտբոլ է խաղացել, բայց այդ ընկերության մասին առաջին անգամ Մեսրոպ Մանուկյանից է լսում. Չախոյանը՝ կոռուպցիոն գործերի մասին

Գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ոչ ադեկվատ վարք են դրսևորում, երբ լսում են իրենց՝ կոռումպացված լինելու մասին փաստարկները։ Մեր օրերի կոռուպցիայի մասին բարձրաձայնումներն էին պատճառը,որ Նոր Նորքի՝ արդեն նախկին վարչական շրջանի ղեկավարը իր աշխատակիցների հետ ուղիղ եթերում բռնության ենթարկեց հանրային գործիչ Արթուր Չախոյանին, ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը «համբալներ» որակեց ընդդիմադիր պատգամավորներին և վիզը կտրելու ժեստ ցուց […]
Իրանի ՊՆ նախարարի այցը Հայաստան ցույց տվեց, որ մեր հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. ՀՀ-ում Իրանի դեսպան

Իրանի պաշտպանության նախարարի այցը Հայաստան շատ դրական և արդյունավետ էր։ Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, Սյունիքում ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Նա շատ արդյունավետ քննարկումներ անցկացրեց իր պաշտոնակցի, Հայաստանի մեծարգո վարչապետի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի, Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։ Այդ այցը ցույց է տալիս, որ մեր հարաբերությունները ձեռք են բերել […]
Էջմիածնում սուբվենցիոն ծրագրով խթանում են Դիանա Գասպարյանի ընտանեկան բիզնեսը. Hetq.am

Էջմիածին քաղաքի Տերյան փողոցում ակտիվ շինարարություն է. սուբվենցիոն ծրագրով ճանապարհը հիմնանորոգվում է: Տեղ-տեղ ասֆալտն ամբողջությամբ քերվել է, և առաջիկա օրերին նոր ասֆալտ է արվելու, իսկ հին եզրաքարերը փոխարինվել են նորերով: Ճանապարհի վերանորոգման արժեքը մոտ 193 մլն դրամ է: Թվում է, թե արտառոց ոչինչ չկա, քաղաքը բարեկարգվում է։ Սակայն Տերյան փողոցի անմիջական հարևանությամբ Վաղարշապատ համայնքի ղեկավար […]
Ոսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի և ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 20-ին՝ ժամը 16.37-ին, օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տղամարդը հայտնել է, որ Ոսկեհատ գյուղի վարչական տարածքում գտնվող ռեստորանի մոտ զենք-զինամթերք է թողել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Մեկնած ոստիկանները ռեստորանի հետնամասում գտնվող կիսաքանդ շինությունում հայտնաբերել են […]
Թուրքիայի կոշիկն են լիզում, Լավրովի դեմ գրանտներով ակցիա անում. հարցախույզ

Հռոմի պապն Իսրայելին կոչ է արել թույլ տալ մարդասիրական օգնության մուտքը Գազա և վերջ դնել ռազմական գործողություններին

Հռոմի պապ Լևոն XIV-ը դատապարտել է պաղեստինյան անկլավում՝ Գազայի հատվածում, «տագնապալի և ցավալի» իրավիճակը: Նա Իսրայելին կոչ է արել «թույլ տալ մարդասիրական օգնության արժանապատիվ մուտքը և վերջ դնել ռազմական գործողություններին», որոնց «կործանարար գինը» վճարում են երեխաները, տարեցներն ու հիվանդները»: Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Ես վերահղում եմ կոչս՝ թույլատրել մարդասիրական օգնության արժանապատիվ հասանելիությունը և վերջ դնել […]
Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հերթական անգամ հնչեցված՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ խոսույթին: ԱԳՆ մամուլի խոսնակը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ Հարց. Երեկ տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ հնչել է Ադրբեջանի նախագահի ուղերձ, որում կրկին շեշտվում է «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը: Ինչպե՞ս եք արձագանքում: […]
Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. ՀՀ-ում Իրանի դեսպան

Բնականաբար, մենք աջակցում ենք խաղաղությանը. մենք նաև աջակցել ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին և կշարունակենք աջակցել։ Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, Սյունիքում ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից եւ նաև տարածաշրջանի շահերից։ Պատրաստ ենք մեր նպաստը բերել այդ […]
Արցախում ավարտվել են Ադրբեջանի և Իրանի համատեղ զորավարժությունները

Օկուպացված Արցախում ավարտվել են Ադրբեջանի բանակի և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի «Արազ 2025» համատեղ զորավարժությունները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Կողմերն անցկացրել են մասնագիտացված վարժանքներ, մարտական սցենարների մոդելավորում և համակարգված գործողություններ՝ երկու կողմերի դաշտային հրամանատարների և մարտավարական ստորաբաժանումների ակտիվ մասնակցությամբ։ «Արազ-2025» զորավարժությունները տևել են 3 օր: Հատկանշական է, որ Իսլամական հեղափոխության պահապանների […]
Սպիտակ տան նախկին բժիշկը կանխատեսել է, որ քաղցկեղով հիվանդ Բայդենը, հավանաբար, կապրի 12-18 ամիս

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը, որի մոտ քաղցկեղի ագրեսիվ տեսակի ախտորոշման մասին օրերս է հայտնի դարձել, կարող է ապրել 12-18 ամիս. նման կանխատեսում է արել Սպիտակ տան նախկին բժիշկ և հանրապետական կոնգրեսական Ռոննի Ջեքսոնը։ Washington Free Beacon-ին տված հարցազրույցում Ջեքսոնը նշել է, որ Բայդենին, գուցե, ապրելու քիչ ժամանակ է մնացել: «Դա իմ մասնագիտական ոլորտը չէ, […]