ՌԴ Վոլգոգրադ քաղաքում խորհրդային «Հայրենիքը կանչում է» հուշարձանի ներսում տղամարդու դի է հայտնաբերվել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ ռուսական թելեգրամյան ալիքների՝ մահացածը Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի ակադեմիայի ռեկտորն է: Նրա մարմինը հայտնաբերվել է արձանի գլխի հատվածում:
Մահը գրանցվել է հուշարձանի ներսում էքսկուրսիայի ժամանակ: Սկսվել է հետաքննություն:



































