Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Լիտվա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում ողջ Եվրոպայի անվտանգությանը։ Նրա խոսքով, հենց այդ սպառնալիքը զսպելու համար է, որ տարածաշրջանում տեղակայվում է գերմանական զրահապատ բրիգադ։
«Ռուսաստանն իր ներկայիս տեսքով սպառնալիք է բոլորիս համար: «Հենց այդ սպառնալիքից մենք պաշտպանվում ենք, և այդ իսկ պատճառով մենք այսօր այստեղ ենք», — ասել է Մերցը Վիլնյուսում:



































