ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ քննարկել է պաշտպանության բնագավառին առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսի  Հանրապետությունում է՝ Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Ցիցիկոստասի հրավերով: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Մայիսի 22-ին տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվոպահակայինների և զինվորական նվագախմբի մասնակցությամբ:

Հնչել են Հայաստանի և Կիպրոսի պետական օրհներգերը:

Դիմավորման արարողությունից հետո ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը և Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ Գեորգիոս Ցիցիկոստասը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն