Մեր հիմնական հակառակորդը նաև մեր ընդդիմությունն է. Նարինե Դիլբարյան

Պետություն՝ պետության մեջ. նման բան չկա, մենք թույլ չենք տա որևէ գործընթաց, որը կվտանգի Հայաստանի անվտանգությունը. Արցախի ԱԺ նախագահ

Պետություն ՝ պետության մեջ, նման բան չկա: 2023 թվականի պատերազմից և Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայից հետո արցախցիները տեղավորվել են իրենց հայրենիքի մի մասում և մենք փորձում ենք պահպանել մեր պետականության սուբյեկտայնությունը և պետք է շարունակենք մեր պայքարը վերադարձի համար: Այս մասին Ապարանում Armlur.am-ի հետ հարցազրույցում ասել է Արցախի ԱԺ նոր նախագահ Աշոտ Դանիելյանը: «Այն, ինչ […]
Վարորդները ազդանշանով ողջունում են ՀՃՇ երթի անդամներին

Թույլ, անգրագետ ղեկավարման շնորհիվ մենք ապրել ենք պարտության զգացումով, սա կանցնի

Կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը. Օլիվիե Դըկոտինյի

Այսօր՝ մայիսի 28-ին, նշում ենք պատերազմից, ցեղասպանությունից և կայսրություններից մազապուրծ եղած Հայաստանի Առաջին հանրապետության (1918-1921) հռչակումը։ Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ «Կեցցե՛ Հանրապետությունը, և կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը»,- նշված է գրառման մեջ։ Դեսպանը ևս մեկ գրառում է առել՝ նշելով. «Այսօր Հայաստանի իշխանությունների կողքին մենք ոգեկոչեցինք Սարդարապատում տարած […]
Մեկնարկվեց ՀՃՇ ավտոերթը դեպի Սարդարապատ

Սահմանազատմամբ մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը. Մհեր Գրիգորյան

Սահմանազատմամբ մենք նույնպես ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը և նվազեցնում, չեզոքացնում ենք խոցելիությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Սահմանազատման գործընթացը շարունակվելու է Վրաստանի սահմանի անկյունից մինչև Իրանի սահմանի անկյունը: Ես հուսով եմ, որ կանոնակարգի համապատասխան կիրականացվի և կանոնակարգը, քանի որ ամբողջությամբ նկարագրվել է գործընթացը, չեմ կարծում, որ վտանգներ կան»,- ասաց նա: Նշենք […]
«ԱՆԻՖ»-ում կոռուպցիա չկա ու չի եղել. Տիգրան Ավինյան

Քաղաքական ընդդիմախոսները ճիշտ կանեն իրենց տոնայնությունը զսպեն, որովհետև իրենք շատ վտանգավոր տոնայնությամբ են խոսում, այդ տոնայնությունները բերում են նմանատիպ միջադեպերի: Այս մասին Ապարանում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անսդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Տիգրան Մարգարյանի և աշխատակիցների կողմից ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու միջադեպին: «Չնայած՝ ես մեր բոլոր գործընկերներին […]
Մինչ Բաքվից կոկորդ են պատռում, թե իրենց երկիրն աշխարհաքաղաքական կարևոր դերակատար է դարձել, ԱՄՆ-ում այն ճանաչում են որպես «մայրուղի և գազի ու բենզինի լցակայան». իրանագետ

ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վերջին շնորհավորական ուղերձում նշված է, որ Վաշինգտոնը ճանաչում է արհեստածին Ադրբեջանի աճող նշանակությունը՝ որպես «տրանսպորտային հանգույց և էներգիայի մատակարար»։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Մինչ Բաքվի բարբարոսական վարչախմբի բռնապետը կոկորդ է պատռում, թե, իբր, իր երկիրը աշխարհաքաղաքական կարևոր դերակատար է դարձել, ԱՄՆ-ում այն, փաստացիորեն ճանաչում են բացառապես՝ որպես «մայրուղի և […]
Սյունիքի շուրջ լարվածությունը պահպանվում է. ՌԴ պաշտպանության նախարար

Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածություն է պահպանվում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարարի խոսքերը։ «Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է»,-ասել է Բելոուսովը՝ նշելով, որ Մոսկվան շահագրգռված է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքմամբ։ Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ […]
ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը մնում է ցածր մակարդակում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-ապրիլ ամիսներին։ Այսպես՝ ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը, թեև փոքր-ինչ արագացել է, մնում է ցածր մակարդակում։ Տնտեսական ակտիվության աճը ՀՀ-ում բավական ցածր է 2025 թվականին՝ հունվար-ապրիլին կազմել է շուրջ 4.4%, ինչը պայմանավորված է այն փաստով, որ նախորդ տարիների բարձր աճ ապահովող գործոնները չեզոքացել են, և նոր […]
Թսբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա. Ալեն Սիմոնյան

Ասեմ, շատ չտանջվեք, թսբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին,նման ավանդույթ կա, ինչպես օրինակ ինձ Ղազախստանում նվիրեցին շատ թանկ մորթիով բաճկոն և գլխարկ: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Մենք նույնպես միշտ տարբեր երկրներ տարբեր նվերներ ենք տանում, և ստանում ինչը նորմալ է: Ի դեպ, մեր նվերները հանձնել եմ ու հանձնվում է […]
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Աբովյանում և Գյումրիում մայիսի 30-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան, Թումանյան, Վահան Չերազի, Աբովյան, Ջափարիձեի, Ջիվանու, Շահումյան փողոցների, նշված փողոցների հարակից տարածքների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ընկերությունը […]
Թող Փաշինյանը Ռուսաստանում ոչ թե հեծանիվով, այլ ոտքով քայլի, և ամեն մի անկյունում կլսի հայերեն լեզուն

Հուսով ենք՝ մինչև 2026-ի հունիս պատերшզմը կավարտվի. Զելենսկի

Հույս կա, որ 2026 թվականին պատերազմը կավարտվի, և ռուսական տնտեսությունը կհայտնվի ուժեղ պատժամիջոցների տակ, սակայն դրա համար անհրաժեշտ են Ռուսաստանի Դաշնության վրա ճնշում գործադրելու ուժեղ քայլեր։ Ինչպես հաղորդում է UNIAN-ի թղթակիցը, այս մասին մայիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Իհարկե, մենք հասկանում ենք բազմաթիվ հետախուզական գործակալությունների, շատ երկրների, վերլուծականների […]
Երևանում բախվել են «Nissan X-Trail»-ն ու «ՎԱԶ 2104»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած

Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:20-ի սահմաններում Հյուսիս-հարավ նոր կառուցվող ավտոճանապարհի Հարավարևմտյան թաղամասի տարածքում բախվել են «Nissan X-Trail» և «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական […]
Իրավիճակը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում շարունակում է լարված մնալ. ՌԴ ՊՆ ղեկավար

ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում շարունակում է լարված մնալ, և Արևմուտքը շարունակում է Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերը։ «Ռազմաքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում շարունակում է լարված մնալ: Մեր պետություններին ուղղված մարտահրավերներն աճում են: Արևմուտքը շարունակում է Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու և կազմակերպության երկրների վրա ճնշում գործադրելու իր […]
Արշակ Կարապետյանի ուղերձը Հանրապետության օրվա կապակցությամբ

Եղբայրներ և քույրեր, սիրելի՜ հայեր Հայ ժողովուրդը մայիսի 28 – ին նշում է Հանրապետության օրը՝ Անկախության և պետական ինքնիշխանության վերականգնման տոնը: Այս օրը մեզ համար ոչ միայն պատմական նշանակություն ունի, այն լի է նաև ազգային ինքնագիտակցության խորը զգացումով։ Հայոց Ազգային խորհուրդը, Սարդարապատի ճակատամարտում տարած հաղթանակից հետո, 1918 թվականի մայիսի 28-ին հռչակեց մեր երկրի անկախությունը: Հայկական […]
Տիգրան Ավինյանն ու Աղվան Հովսեփյանը Ապարանում ջերմ զրուցում են

Հայ շախմատիստները մասնակցում են «Dubai Open 2025» միջազգային մրցաշարին

Մայիսի 27-ից հունիսի 4-ը Դուբայում անցկացվում է «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից «A» խմբում (2300+ վարկանիշ) մասնակցում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Հովիկ Հայրապետյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Արսեն Դավթյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը: «B» խմբում (1600-2299 վարկանիշ) մասնակցում են ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը, […]
Ավարտվեց վեց ու կես տարի տևած քաղաքական հետապնդման այս փուլը. Դավիթ Սանասարյան

Ավարտվեց վեց ու կես տարի տևած քաղաքական հետապնդման այս փուլը։ Այս մասին գրել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը: «Այսօր դատարանը լսեց ավարտական ճառս։ Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վճիռը կհրապարակի հինգշաբթի օրը՝ 12:30-ին։ Ամբողջ ճառիս տեքստը կտեղադրեմ մեկնաբանության բաժնում։ Իսկ մինչ ասուլիս հրավիրելն ու մեկնաբանելը դատավորի կայացվելիք վճիռը մեջբերում եմ Մուշեղ իշխանի խոսքերը, որոնք Արթուր […]
Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Արցախում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել օկուպացված Արցախի Քաշաթաղի (Լաչինի) շրջանի միջազգային օդանավակայանում: Նախօրեին հաղորդվել էր, որ Ադրնեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Էրդողանն ու Պակիստանի վարչապետ Շարիֆն օկուպացված Արցախում կմասնակցեն Քաշաթաղում նոր միջազգային օդանավակայանի բացման արարողությանը: Օդանավակայանը գտնվում է 1800 մետր բարձրության վրա, այն գտնվում է Բերձորից 30 կմ, Քարվաճառից 60 կմ և […]
Այսօր Մայիսի 28-ն է, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման և Սարդարապատի և Բաշ-Ապարանի հերոսամարտերում տարած հաղթանակի օրը

1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում Անդրկովկասյան Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության փլուզումից հետո Հայկական ազգային խորհրդի կողմից հռչակվեց Հայկական կամ Հայաստանի Հանրապետությունը: Հայ ժողովրդի կողմից անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքն ի կատար ածվեց հենց մայիսի 28-ին՝ դառնալով հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը։ Առաջին Հանրապետության պատմական նշանակությունը անգնահատելի է: Թուրքական բանակի դեմ տարած մայիսյան հաղթանակները Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում […]