Մեկնարկեց երևանյան միջազգային բալետային փառատոնը

Երևանյան միջազգային բալետային փառատոնի մեկնարկը տրվեց Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնի հռչակավոր «Ժիզել» ներկայացմամբ։ Երևանյան հանդիսատեսը արդեն 3-րդ տարին է, ինչ բացօթյա ձևաչափով մասնակից է դառնում մշակութային այս բացառիկ իրադարձությանը։ Առաջիկա օրերին` հունիսի 7-ին, 9-ին, 10-ին և 13-ին, դեռ սպասվում են բալետային նոր ներկայացումներ, այնպես որ, Թումանյանի անվան զբոսայգում ժամը 20։00-ին կարող եք ներկա գտնվել աննախադեպ այս […]
Փակվեց «Գոյ» թատրոնը և մենք զրկվեցինք մեր սիրելի աշխատանքից՝ առանց պատշաճ քննարկման և համաձայնության․ հայտարարություն

Մենք՝ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներս, դիմեցինք դատարան՝ վիճարկելու «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» և «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միացման գործընթացը։ Մեր պահանջը՝ ճանաչել վերակազմակերպման պետական գրանցումը անվավեր։ Այս մասին հայտարարություն է տարածել «Գոյ» թատրոնը։ «Դատարանը եզրակացրեց, որ մեր՝ հայցվորներիս իրավունքները կամ օրինական շահերը չեն խախտվել, հետևաբար չունենք իրավական […]
«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին

«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին։ Այս մասին գրել է խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը սույն թվականի հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշեց «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել՝ որպես թեկնածու առաջադրելով Մասիս […]
Փրկարարները Զորավար Անդրանիկ փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին

Հունիսի 7-ին, ժամը 09:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքում կնոջ դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարները Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 5/9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքից դուրս […]
Երևանում՝ Բաղրամյան պողոտայում, մեքենաներ են բախվել

Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։55-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արման Փ․-ի վարած «BMW 750Li» և «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում է «Գազել»-ի վարորդի ինքնությունը։
Ով էլ առաջադրվի թեկնածու, ինձ համար այն ընդունելի է մի պարզ տրամաբանությամբ․ մենք ոչ թե գործընթաց ենք սկսում վարչապետ ընտրելու, այլ վարչապետին հեռացնելու նպատակով․ Էդգար Ղազարյան

Իմպիչմենտի գործընթաց սկսելու ՀՀԿ գործադիր մարմնի հայտարարությունը վերջին օրերին ամենասպասված լուրերից մեկն էր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ «Դրանից պարզ է դառնում, որ առաջիկա օրերին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները կառաջադրեն վարչապետի թեկնածու՝ ՀՀԿ շարքերից։ Իմ պատկերացումներով լավագույն թեկնածուն կարող է լինել ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը (չնայած ես նման […]