Երանի այն պաշտոնյային, որն իր մարդկային որակների հետ անհամատեղելի կհամարի այն, ինչ այսօր անում է իշխանության նեղ խումբը, հրաժարական կտա ու կգնա Մայր Աթոռ՝ օրհնություն ստանալու. Վահե Հովհաննիսյան

Երանի այն պաշտոնյային, որն իր մարդկային որակների հետ անհամատեղելի կհամարի այն, ինչ այսօր անում է իշխանության նեղ խումբը, հրաժարական կտա ու կգնա Մայր Աթոռ՝ օրհնություն ստանալու։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ «Երանի այն պաշտոնյային, որն իշխանության նեղ խմբի բառապաշարն իր կրթական ու քաղաքակրթական որակի հետ անհամատեղելի կհամարի ու կտա հրաժարական։ Երանի […]

Մեկնարկում է Երևան-Սևան-Շորժա սեզոնային էլեկտրագնացքի աշխատանքը

Հունիսի 13-ից մեկնարկում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մերձքաղաքային Երևան-Սևան-Շորժա-Երևան էլեկտրագնացքի աշխատանքը։ Այն իրականացվելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։ Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղուց»: «Երևանի կայարանից այն շարժվելու է 08:30, ժամանելու է Շորժա 11:43-ին։ Նույն օրը Շորժայից դեպի Երևան մեկնելու է 17:00-ին, ժամանելու է 20:35-ին։ Գնացքների երթևեկության ժամանակացույցի, ինչպես նաև տոմսերի գների հետ կարող եք […]

Ճամբարակում գազի պшյթյnւնի հետևանքով փլուզվել է 3 բնակարան, 10 տnւժած տեղափոխվել է բժշկական կենտրոն

Ճամբարակում գազի պայթյունի հետևանքով փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։ 10 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն, տեղեկացրել են ՆԳՆ-ից: Հիշեցնենք, որ hունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

ՆԳ նախարարությունը հանրային քննարկման է դրել նոր օրենսդրական նախաձեռնություն, որը կնպաստի աղետների ռիսկերի կառավարմանը

Ներքին գործերի նախարարությունը մշակել և e-draft.am կայքում հանրային քննարկման է դրել «Աղետների ռիսկի կառավարման ոլորտում տիեզերահեն տեղեկատվության օգտագործման և գործիքակազմի ձևավորման հայեցակարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է Հայաստանում աղետների և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին դիմակայելուն, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման բոլոր փուլերում որակյալ աշխարհատարածական տեղեկատվության ու տիեզերական ծառայությունների ժամանակին […]

Գեղարքունիքում վթարի է ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 02:15-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 53-ամյա Մկրտիչ Զ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ դեպի Մարտունի ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով վարորդ Մկրտիչ Զ.-ն և ուղևոր, […]

Թիկունքում ունենալով թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական-քարոզչական աջակցությունը, իշխանությունը վա-բանկ է գնում․ Տիգրան Աբրահամյան

Թիկունքում ունենալով թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական-քարոզչական աջակցությունը, իշխանությունը  վա-բանկ է գնում, ինչը նշանակում է, որ այն իշխանության համար լինել-չլինելու հարց է: Գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․ «Մայր Աթոռի նկատմամբ իշխանության հարձակումներին ու թշնամական արշավանքներին պետք է հակազդել համակարգված գործողություններով: Իշխանության առավելությունն այն է, որ նրա գործունեության հիմքում անառակությունն է, անպատասխանատվությունը, ինչպես նաև` […]

Ճամբարակում պայթյունից հետո բռնկված հրդեհի հետևանքով հոսպիտալացվել է 9 տուժած

Այսօր Ճամբարակում` Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում, պայթյունից հետո բռնկված հրդեհի հետևանքով կան տուժածներ, հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Այս պահի դրությամբ` տեղի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 9 տուժած, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, այժմ հետազոտությունների փուլում են: Ավելի վաղ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնել էր, որ հունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման […]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը թող պարզաբանի՝ ի՞նչ է տեղի ունենում, երբ պարզվում է կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը և կուսակրոնության ուխտի ստանձնումից հետո զավակ է ունեցել․ Փաշինյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը թող պարզաբանի․ համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների ի՞նչ է տեղի ունենում, երբ պարզվում է կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը և կուսակրոնության ուխտի ստանձնումից հետո զավակ է ունեցել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։