Ճամբարակում պայթյունի հետևանքով զnհերի ինքնությունները հայտնի են

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած քաղաքացիներն են 1937 թվականին ծնված Ռոզա Վարդանյանը, 1949 թվականին ծնված Ռիտա Սարգսյանը, 1935 թվականին ծնված Ռոզա Մովսիսյանը և 1963 թվականին ծնված Հրաչյա Լազարյան։ Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Ղուկասյանը, փլատակներից փրկարարները դուրս են բերել անհետացած 5 անձանցից 4-ի […]

Վահագն Խաչատուրյանն այցելել է Նիցցայի մոտ գտնվող Sophia Antipolis տեխնոպարկ

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նիցցայի մոտակայքում գտնվող «Sophia Antipolis» տեխնոպարկ, որը համարվում է Եվրոպայի առաջատար տեխնոլոգիական կենտրոններից մեկը։ Նախագահին հյուրընկալել են կենտրոնի նախագահ Ջան Փիերին և տեխնոպարկի գլխավոր տնօրեն Ֆիլիպ Սերվետը, որոնք ներկայացրել են տեխնոպարկի գործունեության հիմնական ուղղությունները, ինովացիոն հնարավորություններն ու զարգացման հեռանկարները։ Այցի ընթացքում Հանրապետության նախագահը շրջել […]

Հայ Առաքելական Եկեղեցին «ռևանշիuտական քարոզ» է անում, իր ժողովրդին տանում դեպի «шղետ». Փաշազադե

Հայ Առաքելական Եկեղեցին «ռևանշիստական քարոզ» է անում,  իր ժողովրդին տանում է դեպի «աղետ» (չակերտները՝ Խմբ.), ասել է Ադրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն: Նա բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի  գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին՝  ընդգծելով, որ կրոնական առաջնորդները պետք է ծառայեն Միասնական Արարչին և Ճշմարտությանը, խթանեն խաղաղությունն ու փոխըմբռնումը և «չսադրեն հակամարտություններ» (չակերտները՝ […]

Երևանում բախվել են «Lexus»-ը և «Volvo»-ն․ կա տուժած

Հունիսի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20։00-ի սահմաններում Խանջյան փողոցի թունելի սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչներ 19-ամյա Նիկոլայ Հ․-ն իր վարած «Lexus» մակնիշի և 40-ամյա Էդգար Բ․-ի վարած «Volvo» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում […]

«Նոան» ուսումնամարզական հավաք կանցկացնի Ավստրիայում

«Նոան» ուսումնամարզական հավաք կանցկացնի Ավստրիայում Այն տեղի կունենա հունիսի 15-ից մինչև հուլիսի 1-ը։ Հայաստանի նորընծա չեմպիոն և գավաթակիր «Նոան» Ավստրիայում կնախապատրաստվի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի և Հայաստանի առաջնության նոր մեկնարկին ընդառաջ։ Առաջիկա օրերին նաև հայտնի կդառնա հավաքի ընթացքում կայանալիք ընկերական խաղերի ժամանակացույցը։

Երևանում հունիսի 4-10-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 4-10-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ հունիսի 4-ին, 8-ին և 9-ին Նոր Նորքում՝ հունիսի 4-ին և 7-ին Արաբկիրում՝ հունիսի 6-ին, Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր Նորքում՝ հունիսի 4-ին, 9-ին և 10-ին, […]

Հոգևորականներին կարելի է ամեն ինչին խառնվեն, իրենց թույլատրելի է, երկրի վարչապետին թույլատրելի չէ՞, 100% կողմ եմ Փաշինյանի քաղաքականությանը. Հայկ Ղալումյան

Վարչապետի հայտարարությունները եկեղեցու դեմ չեն ուղղված, կոնկրետ վարչապետի կողմից հնչել է հարցադրում, որին տևական ժամանակ պատասխան չի եղել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը՝ պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է, այսպես ասած, հեռացնել կաթողիկոսին, ինչպես ինքն է ասում՝ ազատել Վեհարանը ու այդ նպատակով հոգևոր խորհուրդ է ձևավորել, Ձեր տեսակետը ո՞րն […]

Ճամբարակում տեղի ունեցած պшյթյnւնի հետևանքով զnhերի թիվը հասել է չորսի

Հունիսի 11-ին’ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն Ճամբարակ քաղաքի շենքերից մեկում բռնկված հրդեհի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ  և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2 խումբ՝ […]

Հուսով ենք՝ և՛ Բաքվում, և՛ Երևանում լիարժեք գիտակցում են ագրեuիվ ռազմակшն դաշինքների հետ համագործակցության խորացման ռիսկերը. Զախարովա

ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասի անվտանգության տեսակետից որևէ լավ բան չի ներկայացնում. այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջան-ՆԱՏՕ սերտ համագործակցությունը: «Ընդհակառակը, արևմտականների հիմնական նպատակն է խարխլել իրավիճակը տարածաշրջանում, ստեղծել լարվածության նոր օջախներ: Հուսով ենք՝ և՛ Բաքվում, և՛ Երևանում հավասարապես հասկանում են այս հարցում մեր հիմնավորված մտահոգությունը և լիարժեք գիտակցում […]

Ճամբարակում պшյթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

2025 թվականի հունիսի 11-ին Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա փլուզում, կան զոհեր և վիրավորներ: Պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է: Այս մասին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը: «Հաղորդման հիման վրա 2025 թվականի հունիսի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի […]

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

Խմբակցության 28 ստորագրությունը պատրաստ է, խմբակցության գրասենյակում դրված է, երբ սկսվի իմփիչմենթի գործընթաց, ամբողջությամբ այդ ստորագրությունները պատրաստ են, և այդ ձևաթուղթը կփոխանցվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ վարչապետին իմփիչմենթ հայտնելու համար ընթացող բանակցությունների ավարտին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է առնվազն 36 ստորագրություն, «Պատիվ ունեմ»-ն […]

Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի տակ կա 6 ստորագրություն, դրանք «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների ստորագրություններն են. Մամիջանյան

Մենք մեր նախաձեռնությանը հավատում ենք և վստահ ենք, որ հասնելու ենք ավարտական կետի: Այս մասին «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ վարչապետին իմփիչմենթ հայտնելու համար ընթացող բանակցությունների ավարտին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Հարցին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները միանո՞ւմ են նախաձեռնությանը, թե՝ ոչ, Մամիջանյանն ասաց. «Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի տակ կա 6 ստորագրություն, դրանք «Պատիվ […]

Ընդդիմության խնդիրը պետք է լինի՝ երկիրը ցնցումներից զերծ պահելը, խաղաղ և անցնցում իշխանափոխությունը. Սուրենյանց

Հայ Առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սանձազերծած ցինիկ  արշավի հիմնական բաղադրիչը դրա հակասահմանադրականությունն է: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «Ըստ այդմ, դրան ընդդիմացողներն, առաջին հերթին, իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի Սահմանադրությանը, հետո նոր առաջնորդվում են այլ մոտիվներով: Ի՞նչ հաշվարկով է Փաշինյանը գնում Եկեղեցու «զավթման» օպերացիային: Օրենքն այս հարցում, ինչպես նշեցի, նրան դաշնակից չէ: Փաշինյանն […]

ՌԴ-ն պատրաստ է կատարել Ստամբուլում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և նմանատիպ մոտեցում է ակնկալում Կիևից. Զախարովա

Ռուսաստանն անհապաղ սկսել է Ստամբուլում ձեռք բերված մարդասիրական պայմանավորվածությունների փաթեթի իրականացումը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Գերիների փոխանակման գործընթացը սկսվել է հունիսի 9-ին, իսկ փոխանակման երկրորդ փուլը տեղի է ունեցել հունիսի 10-ին», — նշել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը անում է ամեն ինչ՝ զինծառայողներին ուկրաինական գերությունից դուրս բերելու […]

Մալաթիա-Սեբաստիայից փրկված արջերը վիրահատվել են

Օրերս Հայաստան է ժամանել բրիտանացի կենդանաբույժների մասնագիտացված խումբ, որը համագործակցելով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (International Animal Rescue – IAR) հետ՝ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) գտնվող երկու գորշ արջի բժշկական օգնություն է ցուցաբերել։ Վիրահատվել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի տարածքից և Սիլիկյան թաղամասի ավտոսպասարկման կետից […]

Կապիտուլյանտից ահաբեկիչ մեկ քայլ է. Կարապետ Պողոսյանը

Հասարակական գործիչ Կարապետ Պողոսյանը գրում է. Կապիտուլյանտից ահաբեկիչ մեկ քայլ է Հայաստանի կառավարչի վերջին օրերի գործողությունները և գրառումները մեկ բան են փաստում, իր գլխին կախված <<իմպիչմենտյան սուրը>> սարսափեցրել է, միջոցներ է փնտրում հերթական շանտաժի և այս անգամ թիրախավորել է Հայոց Սրբավայր Վեհարանը։ Եթե փորձենք ավելի կենցաղային դիտարկել, նման է ամերիկյան ֆիլմի, երբ բանկ թալանողը ծուղակից […]

Եթե Իրանին hակամարտություն պարտադրվի, Թեհրանն առանց հաշվի առնելու կգրոhի Մերձավոր Արևելքում բոլոր ամերիկյան բազաները. ՊՆ ղեկավար

Եթե Իրանին հակամարտություն պարտադրվի, Թեհրանն առանց հաշվի առնելու կգրոհի այլ երկրներում գտնվող բոլոր ամերիկյան բազաները. նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի Պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Ամիր Նասիրզադեն լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես նշում է snn.ir կայքը, պաշտոնյան, անդրադառնալով ամերիկյան կողմի որոշ պաշտոնյաների սպառնալիքներին, ասել է. «Եթե համաձայնության գալը չհաջողվի, հակառակ կողմը զգուշացրել է, […]

Ճամբարակի պшյթյունի հետևանքով հnսպիտալացվել է 11 տnւժած. ԱՆ

Ճամբարակում առավոտյան տեղի ունեցած դեպքի հետևանքով, ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել է 11 տուժած: Այժմ կազմակերպվում է նրանցից 3-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: Տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և բավարար, բոլորը ստանում են համապատասխան բուժօգնություն:

Կաթողիկոսին հեռացնելու քայլերը տեղավորվելու են Սահմանադրության, օրենքների և բարոյականության շրջանակներում. Դավիթ Խուդաթյան

Վստահ եմ՝ ինչպես մեր բոլոր քայլերը, այնպես էլ այս քայլը տեղավորվելու է ՀՀ Սահմանադրության, օրենքների և բարոյականության շրջանակներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Դվաիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով՝ վարչապետի՝ Վեհափառին Վեհարանից հեռացնելու համար աշխատանքային խմբի ձևավորմանը և հարցին՝ ինչպե՞ս են դա անելու: «Քաղաքական ակցիաներ չեն լինելու, որովհետև մեր մոտիվացիան քաղաքական չէ: Ինձ անձամբ այս […]

Հայաստանի տարբեր մարզերում բնակարանային գողություններ արած օտարերկրացի է ձերբակալվել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ծանր հանցանքի վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրյա մի քաղաքացի պարբերաբար գալիս է Հայաստան և կատարում բնակարանային գողություններ: Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Տեղեկությունն իրացվել է Գեղարքունիքի և Լոռու մարզերի քրեական ոստիկանների հետ: Հունիսի 9-ին` առավոտյան ժամը 10-ի սահմաններում, Սևան քաղաքի մի բնակարանից գողություն կատարելուց անմիջապես հետո, 63-ամյա տղամարդը ձերբակալվել […]

Կասեցվել է «Տաշիր պիցցա»-ի 2 տեսակի աղցանների արտադրությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» ՍՊԸ- ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․Երևան, Էրեբունի փ․ 17/1), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Աղցան կեսար» և «Աղցան մայրաքաղաքային» արտադրատեսակների նմուշները «ՄԱՖԱնՄՔ»՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ և «ԱՑԽՄ»՝ աղիքային […]

Ավարտվել է Մերձավանում սպանություն կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի անջատված մասի նախաքննության ընթացքում կալանավորվել է Մերձավանում սպանություն կատարած անձը: Քրեական վարույթի անջատված մասի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Ղ.-ն իր մոտ ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող ինքնաձիգ՝ առնվազն 7 փամփուշտով, որից կրակոցներ է արձակել Մերձավանում տեղի […]

Հայտնի են Հայաստանի արտիստիկ լողի առաջնության հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս կայացել են Հայաստանի արտիստիկ լողի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնության եզրափակիչ մրցումները, որոնց շուրջ 100 մարզուհի է մասնակցել Երևանից և Վանաձորից: Մրցումներին հետևել են ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության ներկայացուցիչները՝ վերահաստատելով նախարարության աջակցությունը մարզաձևի շարունակական զարգացմանն ու տարածմանը։ Մեծահասակների պայքարում Հայաստանի առաջնության ոսկե մեդալակիր է դարձել […]

Փաստորեն, տղաներն Ադրբեջան չէին անցել. Սյունիքի մարզպետն՝ օրեր առաջ 2 անչափահասի անհետանալու մասին

Փաստորեն, տղաներն Ադրբեջան չէին անցել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Սյունիքի մարզում 2 անչափահասի անհետանալուն։ Մարզպետն անդրադաձել է նաև սահմանամերձ գյուղերում հնչող կրակոցներին և հայտնել, որ դրանք հատուկ գիշերային ժամերին են հնչում։

Ալեն Սիմոնյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Ողջունելով զրուցակցին` Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին Հայաստան կատարած այցի համար: Այս մասին հայտնում են ԱԺ-ից: Կողմերի քննարկումների առանցքում են եղել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերը: […]

Եթե ընդդիմադիրները կոչ են արել դիմավորել Գարեգին Բ-ին, 1,500-2,000 մարդ է գնացել, մեկնաբանությունը ձեզ եմ թողնում. ՏԿԵ նախարար

Հանրության մեջ բնականաբար կա որոշակի հատված, որը կարող է գնալ և ցանկություն է հայտնել գնալ «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու: Դրա հետ կապված մեկնաբանություն չունեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով անցած գիշեր Վեհափառին դիմավորելու համար  «Զվարթնոց» օդանավակայանում հավաքված մարդկանց: «Եթե քաղաքական ողջ ընդդիմադիր դաշտը կոչ է անում մարդկանց գնալ և […]

Ինչ բարելավումներ կան արցախցիների բնակարանային ծրագրերում, ինչ համաձայնության են եկել 40 հազար դրամ աջակցության մասով. ներկայացրել է Իսկանդարյանը

Այս երկու ամսվա ընթացքում ստեղծել ենք աշխատանքային խմբեր, որոնց աշխատանքի արդյունքում բնակարանային ծրագրի շրջանակում ունենք բարեփոխված տարբերակ. ևս 158 բնակավայր ներգրավված է լինելու 4 միլիոնանոց գոտու մեջ։ Այս մասին «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» ներկայացուցիչների մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց խորհրդի անդամներից Նժդեհ Իսկանդարյանը։ Նա նշեց, որ Կոտայքի, Արագածոտնի, Արարատի մարզերը ևս ներառվում են այդ 4 միլիոնանոց […]

Նժդեհ Իսկանդարյանը նշանակվել է Արցախի պետնախարար

Նժդեհ Իսկանդարյանը նշանակվել է Արցախի պետնախարար: Այս մասին նա հայտնել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մամուլի ասուլիսի ընթացքում: «Ես չէի կարող խոսել պետական ինստիտուտների դերի մասին և ստանալով առաջարկ՝ ինքս լքել այդ շարքերը: Ես իմ ունակությունների չափով կանգնած եմ լինելու պետականության կողքին»,- նշել է նա:

Ճամբարակում հրշեջ-փրկարարները փլատակներում հայտնաբերել են ևս մեկ մարմին

Հրշեջ-փրկարարները որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փլատակներում հայտնաբերել են շենքի բնակիչներից ևս մեկի դին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Հիշեցնենք, որ հունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական […]

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորի և Երևանի որոշ հասցեներում` հունիսի 13-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 13-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հակոբյան, Կամոյի, Զորավար Անդրանիկի, Սայաթ-Նովայի, Մելիքյան, Այվազովսկու, Լագեր, Նաիրի փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, Սպիտակ քաղաքի Սովխոզային և Քըրք Քըրքորյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի […]