ՌԴ-ն պատրաստ է կատարել Ստամբուլում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և նմանատիպ մոտեցում է ակնկալում Կիևից. Զախարովա

Ռուսաստանն անհապաղ սկսել է Ստամբուլում ձեռք բերված մարդասիրական պայմանավորվածությունների փաթեթի իրականացումը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Գերիների փոխանակման գործընթացը սկսվել է հունիսի 9-ին, իսկ փոխանակման երկրորդ փուլը տեղի է ունեցել հունիսի 10-ին», — նշել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը անում է ամեն ինչ՝ զինծառայողներին ուկրաինական գերությունից դուրս բերելու համար։ Զախարովան նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է կատարել ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և նմանատիպ մոտեցում է ակնկալում Կիևի ռեժիմից։

Նախկինում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման և գերիների փոխանակման հարցերի շուրջ բանակցություններ էին անցկացվել Ստամբուլում. այնուհետև տեղի էր ունեցել ամենամեծ փոխանակումը՝ 1000-ը 1000-ի դիմաց բանաձևով։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն