Վահագն Խաչատուրյանն այցելել է Նիցցայի մոտ գտնվող Sophia Antipolis տեխնոպարկ

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նիցցայի մոտակայքում գտնվող «Sophia Antipolis» տեխնոպարկ, որը համարվում է Եվրոպայի առաջատար տեխնոլոգիական կենտրոններից մեկը։

Նախագահին հյուրընկալել են կենտրոնի նախագահ Ջան Փիերին և տեխնոպարկի գլխավոր տնօրեն Ֆիլիպ Սերվետը, որոնք ներկայացրել են տեխնոպարկի գործունեության հիմնական ուղղությունները, ինովացիոն հնարավորություններն ու զարգացման հեռանկարները։

Այցի ընթացքում Հանրապետության նախագահը շրջել է կենտրոնում, ծանոթացել գործունեություն իրականացնող ընկերությունների աշխատանքին։

Ներկայում «Sophia Antipolis»-ը միավորում է շուրջ 2,500 հեղինակավոր ընկերություններ, դառնալով Եվրոպայում տեխնոլոգիական և գիտական համագործակցության խոշորագույն հարթակներից մեկը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն