Հարուցվել են բողոքներ 3 դատական ատյաններում․ փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Լիանա Հարությունյանի գործից

Փաստաբան Զարուհի Փոստանջյնաը մանրամասներ է ներկայացրել Լիանա Հարությունյանի և նրա ութ ամսական դստեր կալանքի վերաբերյալ. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանը առանց իրավաչափ հիմքերի և հատուկ նպատակով Լիանա Հարությունյանի նկատմամբ նախաքննական մարմնի կողմից որպես խափանման միջոց կիրառված բացակայելու արգելքը փոխել է և որոշում է կայացրել երեք ամիսով կալանքի տակ պահել […]