Ի՞նչ լուրջ քայլերի են դիմելու ծաղկավաճառները

ՈՒՂԻՂ. Ծաղկավաճառները փակում են էջմիածին-Երևան ճանապարհը

Կենդանու նկատմամբ դшժան վերաբերմունք դրսևորած անձը ձերբակալվել է

Հուլիսի 15-ին՝ ժամը 11։58-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Բյուրեղավան քաղաքում շանը կապել են ավտոմեքենայից և քարշ են տալիս։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Համացանցում նաև տեսանյութ էր տարածվել այդ մասին։ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ շանն ավտոմեքենայի բեռնախցիկից պարանով կապած ու կենդանուն քարշ տված […]
Թուրքիան պետք է ունենա նոր, ժամանակակից Սահմանադրություն. Թուրքիայի խորհրդարանի նախագահ

Նոր, ժամանակակից Սահմանադրության ունենալը Թուրքիայի խորհրդարանի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկն է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը։ «Մենք պետք է ունենանք այնպիսի Սահմանադրություն, որի դեպքում ոչ ոք, անկախ զբաղեցրած պաշտոնից, նույնիսկ չի մտածի հեղաշրջման փորձի մասին»,-ասել է նա:
Նիկոլ Փաշինյանը իր հորից չի ժառանգել այս երկիրը, որ Զանգեզուրի միջանցք վաճառի. Արսեն Վարդանյան

ԱԺ պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար

ԱԺ պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանք փոխելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Նա նշել է, որ գտնվում է Շենգավիթ վարչական դատարանում է՝ մուտք անելու պատգամավորների երաշխավորագրերը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։ Փաստաբանն այլ տեղեկություններ չհայտնեց, թե կոնկրետ որ պատգամավորներն են երաշխավորագիր ներկայացրել։ «Երևան քաղաքի […]
ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքում որևէ «երրորդ ֆունկցիոնալ կողմի» առկայությունը նշանակում է ՀՀ տարածքը դե ֆակտո դարձնել վիճելի. Հակոբ Բադալյան

Ապշել կարելի է, թե ինչպես է փորձ արվում զանազան տաղավարներում հիմնավորել Հայաստանի տարածքով անցնող ճամապարհին առնչվող որեւէ պետական գործառույթի «արտապատվիրակման» որեւէ տարբերակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը: «Իսկ հարցն այստեղ բացարձակապես լոկ այն չէ, որ այդպիսով օտարվում է Հայաստանի ինքնիշխան պետական գործառույթի որեւէ աստիճան, հետեւաբար՝ ինքնիշխանության որեւէ աստիճան: Հայաստանի Հանրապետության […]
Ռուսական շուկայում խախտումներով հայկական կnնյակների մասնաբաժինը հասել է 85 տոկոսի. հայտարարություն

Ռուսական շուկայում խախտումներով հայկական կոնյակների մասնաբաժինը հասել է 85 տոկոսի: «Արտադրանքի ստուգված նմուշների մեծ մասը չի համապատասխանում կոնյակի և բրենդիի ԳՕՍՏ-ի պահանջներին, ինչպես նաև Ռուսաստանի օրենսդրությանը»,- այս մասին Sputnik Արմենիա-ի փոխանցմամբ, նշված է «Սոյուզկոնյակի» և «Անտիկոնտրաֆակտի» համատեղ հայտարարության մեջ: 50%- ում հայտնաբերվել է ոչ խաղողային սպիրտի օգտագործում. նման արտադրանքը չի կարող կոնյակ կոչվել։ Ավելի վաղ […]
Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հրապարակել է «Աշխարհի երաշտի օջախներ 2023-2025թթ» զեկույցը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Զեկույցում ընդգրկված է նաև Թուրքիան։ Նշվում է, որ մինչև 2030-ը Թուրքիան կլինի ջրային ռեսուրսներով աղքատ երկրներից մեկը։ Միջերկրածովյան ավազանը, որին հարում է նաև Թուրքիան, կլիմայական փոխոխություններից ամենաշատ տուժած տարածքներից մեկն է։ Զեկույցում նշվել է, որ Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է […]
Երբ համատարած չեն թողնում ծաղիկ արտահանել, ուրեմն դա քաղաքական է, թե ինչու է քաղաքական՝ ես չեմ կարող պատասխանել. տնտեսավարող

Պետական ոչ մի աջակցություն չկա, արտադրողի կողքին ոչ ոք կանգնած չէ: Այս մասին ՍԱՏՄ ղեկավարի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված տնտեսավարողներից մեկը: Նրա խոսքով՝ չկա որևէ պետական կառույց, որ նախապես տեղեկացնի արտադրողին՝ վարկ չվերցնել, ծաղիկ չներմուծել Հոլանդիայից, կամ աշխատող չպահել նման դեպքերից խուսափելու համար: «Հունիս ամիսն է եկել, […]
Ամեն ինչից ակնհայտ է՝ Փաշինյանը համաձայնել է այսպես կոչված «միջանցքին»՝ Սյունիքի մարզով անցնող մի նախագծի, որը փաստացի նշանակում է հայկական տարածքի ինքնիշխան վերահսկողության փոխանցում արտաքին ուժի. Օսկանյան

Անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Աբու Դաբիում։ Թեև հանդիպումը ներկայացվել է մշուշոտ դիվանագիտական բառապաշարով և մշակված պաշտոնական հայտարարություններով, դրա հետևանքները սկսում են արդեն պարզ դառնալ։ Ամեն ինչից ակնհայտ է՝ Փաշինյանը համաձայնել է այսպես կոչված «միջանցքին»՝ Սյունիքի մարզով անցնող մի նախագծի, որը փաստացի նշանակում է հայկական տարածքի ինքնիշխան վերահսկողության փոխանցում […]
Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է ՀՀ-ում ՄԹ դեսպան

Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է ՄԹ դեսպան ՀՀ-ում: Նա կփոխարինի Ջոն Գալագերին: Ալեքսանդրա Քոուլը կստանձնի իր պաշտոնը 2025թ. սեպտեմբերին: Քոուլը դիվանագիտական ծառայություն է իրականացրել մի շարք երկրներում և կազմակերպություններում, այդ թվում՝ հարևան Վրաստանում:
Կոնկրետ ի՞նչ է ծխում Նեթանյահուն. Արաղչին՝ Իսրայելի վարչապետի հայտարարությունների մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գրեթե 2 տարի առաջ խոստացել էր հաղթանակ Գազայում. արդյունքը՝ ռազմական փակուղի, ռազմական հանցագործությունների համար ձերբակալման օրդեր և ՀԱՄԱՍ-ի 200,000 նոր մարտիկ. այս մասին X-ում գրել է Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբասա Արաղչին՝ հռետորական հարց հղելով՝ «կոնկրետ ի՞նչ է ծխում Նեթանյահուն»: «Իրանի պարագայում նա երազում էր ջնջել ավելի քան 40 տարվա խաղաղ միջուկային […]
Այն մարդկանց, որոնք ազատություն, հայրենիք են սիրում՝ ցանկանում են դատ ու դատաստանով ունեզրկել, բանտարկել, երկրից հեռացնել, թողնել ստրnւկներին. Վարդան Ղուկասյան

Սրբազանը Էջմիածնում էր, ես քաղաքապետարանում էի։ Սրբազանին տարել են Էջմիածնից, իսկ ես քաղաքապետարանում իմ աշխատանքն եմ արել: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` պատասխանելով այն հարցին, թե ուր էր հավատքով քաղաքապետը, երբ ԱԱԾ-ն փնտրում էր Միքայել Սրբազանին: Նա նշել է, որ դեմ է եպիսկոպոսների և սրբազանների հանդեպ Հայաստանի Կառավարության նմանօրինակ […]
Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում. Արա Աբրահամյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու հետ կոնֆլիկտի պատճառով նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական թեկնածուների հետ: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: «Ես գիտեմ, որ նա բանակցություններ է վարում այն մարդկանց հետ, ովքեր կդառնան կաթողիկոս (ներկայիս Գարեգին Երկրորդի փոխարեն – խմբ.)։ Գնում է նրանց […]
Հայաստանը որպես դիտորդ կմասնակցի Վրաստանում ՆԱՏՕ-ի Agile Spirit զորավարժություններին

Հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը Վրաստանում կկայանան ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 միջազգային բազմազգ զորավարժությունները։ Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչները ներկայացված կլինեն որպես դիտորդներ, հայտնում է apsny.ge կայքը։ Զորավարժությունների նպատակն է բարձրացնել մասնակից երկրների զինված ուժերի պատրաստվածության մակարդակը, ամրապնդել համակարգումը և գործառնական կարողությունները։ Agile Spirit 2025-ը կանցկացվի և՛ Վրաստանում, և՛ Թուրքիայի տարածքում։ Զորավարժություններին կմասնակցեն զինծառայողներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Լեհաստանից, Գերմանիայից, […]
Աբու Դաբիի հանդիպումից հետո ՀՀ-ի դեմ քարոզչության նոր ալիք է մեկնարկել ադրբեջանական TV-ներով. ադրբեջանագետ

«CBC TV Azerbaijan»-ն ադրբեջանական իշխանական քարոզչության կարևոր գործիքներից մեկն է, այստեղ, ինչպես նաև ադրբեջանական այլ հեռուստընկերություններով ՀՀ տարածքի, պատմության խեղաթյուրումների մասին նյութերի պակաս չկա։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: «Աբու Դաբիի հանդիպումից հետո ՀՀ-ի դեմ քարոզչության նոր ալիք է մեկնարկել ադրբեջանական TV-ներով: Իրեն «պատմական գիտությունների դոկտոր» ներկայացնող խաբեբան թիրախավորում է հայ առաքելական եկեղեցուն, […]
Երդվյալ թշնшմիներ Հայաստանն ու Ադրբեջանը միավորվում են՝ Պուտինին Հարավային Կովկասից դուրս մղելու համար. The Telegraph

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կտրուկ վատթարացել են: Վերջերս Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանցիներ՝ 25 տարվա վաղեմության հանցագործությունների հետաքննության շրջանակում: Երկու կասկածյալ մահացել է կալանքի տակ գտնվելու ժամանակ, մյուսները դաժան ծեծվել են: Ադրբեջանը կոշտ է արձագանքել՝ չեղարկելով ռուսական մշակույթին նվիրված միջոցառումները, խուզարկելով Sputnik լրատվական գործակալության գրասենյակը և ձերբակալելով ռուս ծրագրավորողների: Ռուսաստանի պետական հեռուստատեսությամբ հնչեցին սպառնալիքներ Բաքուն «երեք […]
Օրվա իշխանությունները սեփական իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքից դրդված մտել են աշխարհաքաղաքական բարդ խաղերի մեջ, որի հետևանքները կրում և կրելու են ՀՀ քաղաքացիները. Թադևոս Ավետիսյան

Արդեն մի քանի օր է առանց ողջամիտ բացատրության արգելվել է ՀՀ-ից ծաղկի արտահանումը դեպի ՌԴ։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը: «Իրական պատճառը մեկն է՝ օրվա իշխանությունները սեփական իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքից դրդված մտել է աշխարհաքաղաքական բարդ խաղերի մեջ և ինչպես ժողովուրդն է ասում «ծանրաձողը գցել է ոտքին», որի հետևանքները կրում […]
Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 106 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Մասնավորապես՝ 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 8 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից […]
Ադրբեջանն ու Թուրքիան ուս ուսի տված վստահ և հաջողությամբ շարժվում են դեպի ապագա. Ալիև

Ադրբեջանն ու Թուրքիան ուս ուսի տված վստահ և հաջողությամբ շարժվում են դեպի ապագա։ Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հղած նամակում: «Անխորտակելի եղբայրությունը, աշխարհում նմանը չունեցող մեր երկրների միասնությունն ու ռազմավարական միությունը անվտանգության, գործընկերության եւ զարգացման կարեւոր գործոն են ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ ողջ աշխարհի համար»:
էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել

էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել: Այս մասին հայտնում է Armlur.am-ը Tert.am-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ լուրը չեն մեկնաբանում: Հիշեցնենք, որ Դիանա Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական էր տվել:
Լավրովը և Արաղչին ընդգծել են իրանական միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունը

Ռուսատանի և Իրանի ԱԳ նախարարենր Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին ընդգծել են իրանական միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունը: Հիշեցնենք, որ Չինաստանում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Պեկինում ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել:
Դպրոցի տնօրենը հափշտակվել է շուրջ 8 մլն դրամ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել է «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելու դեպք: Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ պարզվել է, որ «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի […]
Պեկինում ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպել է իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters—ը։ «Սա մեզ համար ևս մեկ հնարավորություն է արագ զարգացող հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու»,-իր խոսքում նշել է ՌԴ ԱԳ նախարարը:
ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի այն շահառուները, ում տրամադրված հավաստագրի իրացումից հետ՝ առկա է դրական մնացորդ, այսօրվանից կստանան էլեկտրոնային հաղորդագրություն

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի այն շահառուները, ում տրամադրված հավաստագրի իրացումից հետ՝ առկա է դրական մնացորդ, այսօրվանից կստանան էլեկտրոնային հաղորդագրություն՝ դրա չափի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հաղորդագրությունն ստանալուց հետո, վերանորոգման վարկ ստանալու կամ գյուղատնտեսական նշանակության հող ձեռքբերելու նպատակով՝ շահառուն կարող է դիմել գործընկեր բանկ։ Կահույքի և կենցաղային […]
Սամվել Կարապետյանը կալանավորված է բացառապես հարցազրույցի համար, այսինքն կալանավորված է առանց որևէ օրինական և իրավական հիմքի. փաստաբան

Սամվել Կարապետյանի նկատմամբ աբսուրդային քրեական վարույթը նախաձեռնվել էր հունիսի 17-ին իր հարցազրույցում հնչած մեր Մայր Աթոռը պաշտպանելու և օրվա իշխանությունների իրականացվող առնվազն հակասահմանադրական ոտնձգությունները քննադատելու համար: Այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը: «Հունիսի 18-ից մինչ օրս Սամվել Կարապետյանը կալանավորված է բացառապես այդ հարցազրույցի համար, այսինքն կալանավորված է առանց որևէ օրինական և իրավական հիմքի, բացառապես […]
Ադրբեջանում ձերբակալվել է ավելի քան 4,000 անօրինական միգրանտ

Չկարգավորված միգրացիայի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում Ադրբեջանում ձերբակալվել է 4246 օտարերկրյա քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը: Ընդգծվում է, որ Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայության կողմից, չկարգավորված միգրացիայի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում, 2025 թվականի առաջին կեսին կայացվել է 9714 որոշում՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մնալու, բնակության, աշխատանքի, ինչպես նաև […]
62-ամյա տղամարդն ամառանոցում թմրամիջոց և զենք էր պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 4-ին։ Ոստիկանները Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին 62-ամյա մի երևանցու։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Պարզվեց, որ Երևանի բնակիչը Սաղմոսավան համայնքի իր ամառանոցում ապօրինի պահում է զինամթերք, իսկ այգում՝ աճեցնում կանեփ։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփի 5 […]
«ՄԼ Մայնինգի» հիմնադիր Դավիթ Սուքիասյանը փայատեր է դարձել Սոֆի-Բինայի ոսկու հանքավայրում. Hetq.am

Գործարար Դավիթ Սուքիասյանը, որն առավել հայտնի է «ՄԼ Մայնինգ» հանքարդյունահանող եւ շինարարական ընկերությունով, իսկ 2017-2020 թթ. եղել է նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավարը, ապա՝ գլխավոր քարտուղարը, փայատեր է դարձել «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ում, որը Վայոց Ձորի մարզի Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման իրավունք ունի: Այս մասին գրել է «Հետք»-ը: Նկատենք, որ այս ընկերությունը հիմնադրվել […]
Հայտնաբերվել է Գյումրիում կաթի հավաքմամբ զբաղվող 34-ամյա տղամարդու մшրմինը

Այսօր՝ հուլիսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում էShamshyan.com-ը, ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են տացվել, որ Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ-Վարդաղբյուր գյուղերի բաժանարար հատվածում՝ վագոն-տնակի մոտ, տղամարդու կախված դի կա: Քրեական […]
Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայուն է

Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայուն է։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ սուր շնչառական վարակները սեզոնային բնույթ ունեցող հիվանդությունների խումբ են, և հիվանդացության դեպքերը հիմնականում աճում են աշուն-ձմեռ ժամանակահատվածում։ Այնուամենայնիվ, ամռան ամիսներին ևս որոշակի ակտիվություն […]