Եկեղեցին մերն է, և որպես հայ զինվորական հայտարարում եմ՝ մենք այն պաշտպանելու ենք վճռականությամբ․ Արշակ Կարապետյան

Եկեղեցին հույս է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում ապրող մեր հայրենակիցների, այլև համայն աշխարհում սփռված յուրաքանչյուր հայի համար։ Եկեղեցին մերն է, և որպես հայ զինվորական` հայտարարում եմ. Մենք այն պաշտպանելու ենք վճռականությամբ, հավատով և ազգային արժանապատվությամբ։ «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյան  

Նա չի՞ գիտակցում, արդյոք, որ Եկեղեցու հետեւորդները շատ ավելի բազմամարդ են, քան իր կողմնակիցները. Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի նոր հանճարեղ միտք է հղացել, այն է՝ իր համակիրների եւ աջակիցների միջոցով հզոր մի հանրահավաք կազմակերպել Վաղարշապատի հրապարակում, ընդհուպ Մայր Աթոռի հարեւանությամբ։ Ի՞նչ է սա, եթե ոչ գիտակցված սադրանք՝ ուղղված ամբոխի միջոցով Եկեղեցուն ճզմելուն։ Նա չի՞ գիտակցում, արդյոք, որ Եկեղեցու հետեւորդները շատ ավելի բազմամարդ են, քան իր կողմնակիցները։ Անշուշտ գիտակցում […]

Խորխոռունու uպшնnւթյան «բացահայտումը»՝ առանց պատվիրատուի ու շարժառիթի բացահայտման

Թեև Քննչական կոմիտեն պնդում է, որ բացահայտել է դեռևս 27 տարի առաջ տեղի ունեցած՝ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, սակայն կոմիտեն չունի գլխավոր հարցի պատասխանը՝ ո՞վ է պատվիրատուն, և որո՞նք են պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի զինակցի սպանության շարժառիթները: Այս մասին գրում է «Ազատությունը»: Այս գործով քննիչ Դավիթ Սարոյանը նախօրեին Հանրայինին տված հարցազրույցում ասաց, թե […]

Թրամփը որոշել է ԱՄՆ-ն դուրս բերել ՅՈՒՆԵՍԿՕ-ից

Վաշինգտոնը դուրս կգա Միավորված ազգերի կազմակերպության կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունունից (ՅՈՒՆԵՍԿՕ): ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս որոշումը կայացրել է, քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն «աջակցում է վիճահարույց մշակութային և սոցիալական նախագծերին, որոնք հակասում են առողջ բանականությանը»: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին, հաղորդում է The New York Post-ը: Նրա խոսքով՝ Սպիտակ […]

Արարատ լեռան ձնածածկույթը տարեցտարի հալչում է. 37 տարում պակասել է 41-%-ով

Գլոբալ տաքացման և ջերմաստիճանի զգալի բարձրացման հետևանքով Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթի՝ Արարատ լեռան (5165մ) կատարի ձնածածկույթը տարեցտարի հալչում է։ Մասնագետները համեմատել և վերլուծել են Արարատ լեռան արբանյակային պատկերները։ Նշենք, որ 1987-ից հետո ամեն տարվա օգոստոսին արվում են արբանյակին պատկերներ և համեմատություն անցկացվում։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Մասնագետները նկատում են, որ Արարատ լեռան ձյան շերտը, որը […]

Շուրջ 3 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող դպրոցի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Երասխահունի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2023-2025 թվականների ընթացքում, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև պաշտոնեական կեղծիքներ կատարելով, իրեն վստահված ֆինանսական միջոցներից հափշտակել է ընդհանուր շուրջ 3 մլն ՀՀ դրամ գումար: Մասնավորապես՝ դպրոցի տնօրենի հետ փոխկապակցված մի […]

էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի սկեսրոջը մեղադրանք են առաջադրել․ ԶԼՄ

էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի սկեսրոջը մեղադրանք են առաջադրել: Այս մասին գրում է Արմլուրը: «ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի սկեսրոջը մեղադրանք են առաջադրել փողերի լվացման հատկանիշներով։ Հիշեցնենեք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի շուրջ սեղմված օղակը հասել է այն կետին, որ առաջիկա […]

Երաժշտարվեստի ոլորտում ունեցած ավանդի համար Կարինե Հովհաննիսյանը և Վարդան Բադալյանը պարգևատրվել են ԿԳՄՍՆ մեդալով

Հայկական երաժշտարվեստը բարձր կատարողականությամբ ներկայացնելու, պահպանելու, զարգացնելու, սերունդներին փոխանցելու համար, ինչպես նաև Հայաստանի պարի պետական անսամբլում ունեցած 35-ամյա գործունեության կապակցությամբ   ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժիշտ-քանոնահար Կարինե Հովհաննիսյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Նվիրյալ աշխատանքի, հայկական ժողովրդական երգարվեստը բարձր կատարողականությամբ ներկայացնելու, պահպանելու, զարգացնելու, սերունդներին […]

Հունիսին Հայաստան է այցելել 215,253 զբոսաշրջիկ

2025 թ-ի հունիսին Հայաստան այցելել է՝ 215,253 զբոսաշրջիկ։ Այս մասին հայտնում են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն: Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 2024թ․ հունիսին՝ 180,718։ 2025 թ․ հունվար-հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (36.9%), Վրաստանից (14.4%) և Իրանից (8.5%): Ներկայացված է նաև 2025 թ․ հունվար-հունիսին Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած […]

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան և Աբովյան փողոցներում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պարոնյան  և  Աբովյան փողոցներում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Հուլիսի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն. մասնավորապես՝ Պարոնյան փողոցում՝ Պարոնյան – Ձորագյուղ փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան – Լեոյի փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Աբովյան փողոցում՝ Աբովյան փողոց – Հյուսիսային պողոտա խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ՝ ուղղության աջ կողմում և Աբովյան և Բուզանդի փողոցների […]

Ղեկավարությանը հաճոյանալու ձեր բարձր ունակությունը գերազանցում է ձեր գիտելիքներին. Քահանան` Ռուբինյանին

Եկեղեցու դեմ գործող խմբակի ներկայացուցիչ Ռ. Ռուբինյան, 1 «Ճշմարտությունը ծաղրում են նրանք, ում ձեռնտու չէ այն ընդունել», իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրության ցինիկ ձևախեղումը խոսում է հանրության հանդեպ ձեր բացարձակ արհամարանքի մասին՝ համեմված դատարկաբանությամբ և դեմագոգիայով։ Երբ մարդը չունի սեփական միտք, նա ապրում է վերաշարադրելով ուրիշներինը՝ մի ցավալի իրողությամբ, որ դուք էլ եք […]

Նուբարաշենի հոգեբուժարանից փախուստի դիմածներից մեկը հայտնաբերվել է․ ՆԳՆ

Հուլիսի 21-ին ժամը 01․20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ՀԱՊԱԿ ՓԲԸ հերթապահ բժիշկից հաղորդում է ստացվել, որ ՓԲԸ-ի 2-րդ բաժանմունքի հիվանդասենյակներից մեկի պատուհանի ճաղավանդակը պոկելու եղանակով փախուստի են դիմել երկու հարկադիր բուժվող։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից: Նույն օրը ժամը 02․41-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի ծառայողները նրանցից մեկին հայտնաբերել են Նուբարաշենի […]

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի միաձայն որոշումը հստակ և հուսադրող ուղերձ է բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են պայքարել արդարության, արժանապատիվ խաղաղության համար. Արցախի ԱԺ նախագահ

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը երախտագիտություն է հայտնել Բելգիայի թագավորության ներկայացուցիչների պալատին. «Անձամբ իմ և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անունից մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատին՝ 2025 թվականի հուլիսի 18-ին միաձայն ընդունված «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի ընդունման համար։ Բանաձևում տեղ գտած դիրքորոշումները Բելգիայի ժողովրդի կողմից […]

Հայաստանում հարցվածների 47 տոկոսը կողմ է արտահայտվել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, դեմ՝ 40 տոկոսը

Իսկ ինչպե՞ս են Հայաստանի քաղաքացիները տրամադրված Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման հեռանկարներին։ Դատելով Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքներից՝ այս հարցում հայաստանցիների տեսակետները կիսվել են։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը ամբողջությամբ կամ մասնակիորեն կողմ է հարցվածների 47, դեմ՝ 40 տոկոսը։ Խաղաղության համաձայնագրի հանդեպ ամենահոռետեսորենը տրամադրված են 18-ից 35 տարիքային խմբում։ Այստեղ խաղաղության պայմանագրի կնքմանը դեմ […]

Սիսիան-Տաթև ճանապարհին «VAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել դեպի ճանապարհամերձ հատված

Հուլիսի 22-ին, ժամը 09:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]

Հուսով ենք՝ տարաձայնությունները չեն խոչընդոտի Բաքվի հետ սառեցման շրջանը հաղթահարելու համար և փոխադարձ շահերը չեն զnhաբերվի ստեղծված իրավիճակի պատճառով. Կրեմլ

Կրեմլը հույս ունի, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները չեն տուժի Ուկրաինայի հարցում առկա տարաձայնություններից: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ուկրաինային աջակցող հայտարարություններին և այդ երկրի Զինված ուժերի ստորաբաժանումների շևրոնները որպես նվեր ընդունելուն: «Մենք տեղյակ ենք Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշման մասին Ուկրաինայի հարցում։ Այստեղ մենք […]

Հայաստանի հետ խաղաղության հասնելու համար լավ հեռանկարներ կան, սակայն անհրաժեշտ են մի շարք քայլեր. Բայրամով

Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների երկկողմ և ընդլայնված կազմով հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Քննարկումների ընթացքում անդրադարձանք գլոբալ գործընթացներին, […]

Չեմ զղջում հաղորդման ընթացքում տված հայտարարություններիս համար. Ռուբեն Հակոբյանի նամակը՝ ՔԿՀ-ից

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ով այժմ կալանավորված է, նամակ է հղել ՔԿՀ-ից։ Այն հրապարակել է որդին՝ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։ «ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ, քաղաքական դրդապատճառներով, ինձ շինծու մեղադրանք են առաջադրել և կալանավորել՝ «Հայկական երկրորդ հեռուստաալիքով» հեռարձակվող հաղորդման յութուբյան ալիքում հրապարակված՝ «Պետք է մտնել, ականջներից բռնել և դուրս շպրտել» վերնագրով […]

Վրաստանն արտաքսել է ապօրինի ներգաղթյալների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների

Վրաստանում շարունակվում է պայքարը ապօրինի միգրանտների դեմ: Երկրի Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ՝ վերջին օրերին երկրից արտաքսվել է ևս 25 արտասահմանցի քաղաքացի։ Վտարվածները եղել են Եգիպտոսի, Թուրքիայի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Նիգերիայի, Պակիստանի, Ռուսաստանի, Հայաստանի և Չինաստանի քաղաքացիներ, գրում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։ Ըստ գործող օրենսդրության՝ վտարված անձանց արգելվում է կրկին մուտք գործել Վրաստան, նշված է […]

Հայաստանում երեխաների շրջանում դիտվում է գերքաշության ցուցանիշի աճի միտում

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Ապացուցողական բժշկության […]

«Ռիբոկ» և «Գոլդս ջիմ» սպորտային ակումբներում կատարված քննչական գործողություններից հետո ձերբակալվածներ չկան. ՔԿ-ն առգրավվել են որոշ առարկաներ

«Ռիբոկ» և «Գոլդս ջիմ» սպորտային ակումբներում երկու տարբեր քրեական վարույթներով ձերբակալվածներ, մեղադրյալներ չկան: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը: «Քննչական գործողությունների արդյունքում առգրավվել են քրեական վրույթի համար նշանակություն ունեցող առարկաներ: Այս պահին այս մասնաճյուղերի բնականոն գործունեությունն ապահովված է, ավելին մասնաճյուղերը չեն փակվել: Քննչական գործողություններ են կատարվել, բայց դրանց արդյունքում որևէ մասնաճյուղ […]

Սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 22-24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և […]

ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել Մոսկվայի հետ հարաբերություններում. Զատուլին

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրացման հիմնական արդյունքն այն է, որ Մոսկվայում վերջապես գիտակցել են՝ Բաքուն այն չէ, ինչ ներկայացնում էր իրեն. այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը «Լենտա.ռու»-ի հետ զրույցում։ «Այս էսկալացիայի հետևանքները կարող են տարբեր լինել։ Բայց գլխավոր արդյունքը, որը վաղուց պետք է արձանագրվեր, այն է, որ […]

«Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից 2 հոգի դիմել են փախուստի

Երեկ՝ հուլիսի 21-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության ժողովրդին ավելի շատ հայտնի «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրնում: Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված կենտրոնի 2-րդ բաժանմունքից 2 հոգի դիմել են փախուստի: Տեղում պարզվել է, որ […]

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն կատարելու մեջ մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն կատարելու մեջ մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին: Այս մասին հայտնում են դատախազությունից:

Սարդարապատ գյուղում այրվել է մեքենա

Հուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: […]

Արմեն Գևորգյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազություն. Hetq.am

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին և ընտանիքի անդամներին 2025թ․ հուլիսի 24-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված ամփոփագրին ծանոթանալու նպատակով։ Այս մասին գրում է Հետքը: Պատգամավորից բացի Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է հրավիրվել նաև Արմեն […]

«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները պայուսակի թաքստոցից հայտնաբերել են բջջային երկու հեռախոս

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության համար նախատեսված սենյակում դատապարտյալ Կ. Շ.-ի մոտ երկարատև տեսակցության եկած քաղաքացի Ժ. Ե.-ի անձնական զննությամբ պայուսակի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են երկու բջջային հեռախոս: Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ: Հարգելի՛ քաղաքացիներ, Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել […]

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն: «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով […]

ԱՄՆ-ում հրապարակվել են ավելի քան 230,000 էջ փաստաթղթեր` կապված են Մարտին Լյութեր Քինգի uպանnւթյան հետ

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբբարդը հրապարակել է ավելի քան 230,000 էջ փաստաթղթեր, որոնք վերաբերում են սևամորթների քաղաքացիական իրավունքների պաշտպան Մարտին Լյութեր Քինգի սպանությանը։ Փաստաթղթերն ընդգրկում են նախկինում գաղտնազերծված նյութեր և ներքին գրություններ, որոնք կազմում են ՀԴԲ-ի իրականացրած հետաքննության հիմնական մասը, հայտնում է ria.ru-ն: Գաբբարդի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ փաստաթղթերի հրապարակումն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ […]

Ոստիկանները Վերին Գետաշենում հայտնաբերել են կանեփի 1.318 բույս

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Վերին Գետաշեն գյուղի 46-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Տեղեկությունը ստուգվել է ու հաստատվել։ Հուլիսի 18-ին Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Ոստիկանության ու Քննչական կոմիտեի ծաայողները զննեցին տնամերձ հողամասը՝ հայտնաբերելով կանեփի 1.318 բույս։ Նախաքննությունը շարունակվում է։

Սպիտակում սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով կասեցվել է կաթնամթերքի արտադրությունը

Անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) անցկացվել է ստուգում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից: Արդյունքում՝ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի այնպիսի խախտումներ, որոնք անթույլատրելի են սննդամթերքի արտադրությունում: Այսպես. — արտադրամասի պատերի, դռների մակերևույթները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, ախտահանվող և լվացվող նյութերից, — առաստաղը ապահով չի […]