Սկսելու ենք տուգանել տրանսպորտում պոտենցիալ խախտողներին, այս շաբաթ սկսում ենք վերապատրաստումը․ Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց, որ հասարակական տրանսպորտում ուղևորների վերահսկման նոր համակարգի գործարկման ծրագրային փուլն ավարտական փուլում է։ «Ծրագրային աշխատանքներն այս շաբաթ կավարտվեն, և կհաջորդեն դասընթացները՝ հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների համար։ Նրանք կսովորեն, թե ինչպես իրականացնել վերահսկողությունը տրանսպորտում՝ խախտումների արձանագրման համար», — նշեց Գրիգորյանը։ Նա հիշեցրեց, որ քաղաքապետի որոշմամբ […]
Оկուպաgված Արցախում բռնկված հրդեհների տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում բռնկված հրդեհների հետևանքով վտանգված է շուրջ 100 պատմամշակութային հուշարձան։ Կրակի տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպես նաև Թալիշ համայնքի շրջակայքում և մի շարք այլ բնակավայրերում գտնվող նշանակալի հուշարձաններ։ Այս մասին ահազանգում է Արցախի Հանրապետության մշակույթի նախարարությունը։ «Սոցիալական ցանցերում շրջանառվող տվյալների համաձայն, հրդեհի […]
Ուկրաինան առաջին անգամ գազ կգնի Ադրբեջանից

Ուկրաինան կնքել է Ադրբեջանից գազի ներմուծման առաջին համաձայնագիրը, փորձնական մատակարարումը փոքր ծավալի է և իրականացվում է Տրանսբալկանյան միջանցքով, հայտարարել է «Նավթոգազ Ուկրաինա» ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Սերգեյ Կորեցկին։ Հուլիսի սկզբին Ուկրաինայի այն ժամանակվա էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոն իր ադրբեջանցի գործընկեր Փարվիզ Շախբազովի հետ քննարկել է Ադրբեջանից գազի մատակարարման հնարավորությունը։ «Ուկրաինան առաջին անգամ է ադրբեջանական գազ […]
Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է տարածել շատրվաններից հնչած «Доля воровская» երգի մասին

Գյումրու համայնքապետարանն արձագանքել է համացանցում տարածված տեսանյութին՝ կապված քաղաքի շատրվանների «Доля воровская» երգի հետ։ «Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ, Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։ Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։ Ձեռնարկված […]
Մեր սկզբունքորեն նոր քաղաքական ուժը, մեր նոր ձևավորվող թիմը հիմնված է լինելու հատկապես մեր ազգային լավագույն որակների, ժողովրդի պինդ կամքը կրող անձանց և հատկապես երիտասարդների վրա․ Սամվել Կարապետյան

Մեր սկզբունքորեն նոր քաղաքական ուժը, մեր նոր ձևավորվող թիմը հիմնված է լինելու հատկապես մեր ազգային լավագույն որակների, ժողովրդի պինդ կամքը կրող անձանց և հատկապես երիտասարդների վրա։ Ասված է Սամվել Կարապետյանի՝ ՔԿՀ-ից գրած նամակում։ «Ինչ չհաջողվեց ներկա իշխանություններին։ Չհաջողվեց քնեցնել հայ ժողովրդի կամքը։ Չհաջողվեց հուսահատեցնել մեր երիտասարդներին։ Անցնելով պատերազմների, իշխանական հալածանքների, զրկանքների, անապահովության միջով՝ մնացել են […]