«Արթիկ» ՔԿՀ ծառայողները Հայփոստով ուղարկված ծանրոցից հայտնաբերել են թաքցրած բջջային հեռախոսը

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննել են դատապարտյալ Ս. Ա.-ի անվամբ փոստով ուղարկված ծանրոցը: Զննության արդյունքում սև, կպչուն ժապավենով փաթեթավորված նոթատետրի օվալաձև կտրված էջերի մեջ պատրաստած թաքստոցից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս: Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից: Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:

Սպանության փորձ կատարած երևանցին հայտնաբերվել ու ձերբակալվել է

Հուլիսի 12-ի գիշերը՝ ժամը 3.45-ին, հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «պարանոցային խոշոր անոթի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 1․55-ի սահմաններում Երևանի Պուշկինի փողոցում 29-ամյա երիտասարդն ու ընկերները, մարդաշատ վայրում հայհոյելու համար, նկատողություն […]

Ես հիասթափված եմ նախագահ Պուտինից, կրճատելու եմ նրան տված 50 օրը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին 50 օր էր տվել Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու համար, նոր հայտարարություն է արել։ Նա ասել է, որ արդեն հիասթափված է Կրեմլի առաջնորդի գործողություններից և մտադիր է կրճատել տրված ժամկետը։ Ինչպես հաղորդում է rbc.ua-ն, այս մասին Թրամփը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի […]

Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից

Այսօր՝ հուլիսի 28-ին, Նուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ է բռնկվել: Shamshyan.com-ի տեղեկություններով, այդ մասին ահազանգ է ստացվել ժամը 12:40-ի սահմաններում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն: Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է աղբավայրի կենցաղային աղբի հատվածում՝ մոտ 1000 քմ տարածքում՝ իր մի  քանի օջախներով: Հրշեջները մեծ դժվարությամբ են պայքարում կրակի […]

Վերջին օրերին որոշ անձանց կողմից նկատվում է «ձև չունեք» արտահայտության օգտագործում. նշվածը ևս հանդիսանում է քրեական օրենսգրքի տիրույթում արարք-կոչ. Վարդևանյան

Ցանկանում եմ հայտնել, որ այսօր գրություններ են հասցեագրվել Գլխավոր դատախազին և Դատախազությանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը: «Ակնհայտ է, որ նման տևական, անհիմն և ապօրինի կալանքը Սամվել Կարապետյանի նկատմամբ ենթակա է վերացման Դատախազի կողմից: Անհրաժեշտ է նշել նախորդող շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել կոնկրետ վարույթային գործողություններ հենց պաշտպանական խմբի կողմից նախաձեռնված, […]

Կողմ եմ եկեղեցու անբասիր լինելուն, վարչապետի առաջարկած «հոգևոր հավաքին» ձայնս ասելու եմ իմ ներկայությամբ. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում հաստատատեց՝ կմասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած՝ «հոգևոր հավաքին»: «Ես՝ որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, բնականաբար, կողմ եմ եկեղեցու անբասիր լինելուն և միանշանակ ես իմ ձայնը ասելու եմ այդ ժամանակ իմ ներկայությամբ»,- ասաց նա: Նա ընդգծեց, որ եկեղեցին պետք է ծառայի ժողովրդին, իսկ եթե շեղվում է իր առաքելությունից, […]

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը տնային կալանքը փոխվել է, ՀՀ վերաքննիչ դատարանը խափանման միջոց է կիրառել վարչական հսկողությունը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը: «Խափանման միջոց վարչական հսղությանը հանգամանքը չենք բողոքարկելու ՀՀ վճռաբեկ դատարան, քանի որ ժամանակ չկա ու դեռ ավելին` Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարել, […]

Առուշ Առուշանյանը հայց է ներկայացրել ՆԳՆ-ի դեմ. պահանջում է վերականգնել վարորդական վկայականը

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ցանկանում է վերականգնել վարորդական վկայականը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Առուշանյանն ընդդեմ ՆԳՆ Ոստիկանության դատական հայց է ներկայացրել, որով պահանջում է  ՆԳՆ հաշվառման ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության կողմից 30.04.2025թ․-ին իր  վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու՝ վարելու իրավունքը դադարեցնելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչել, վերականգնել  վարորդական վկայականը։ Հիշեցնենք, որ […]

Վերջին շրջանում ՀՀ տարածքի գազալցակայաններում սրընթաց աճում է հեղուկ գազի արժեքը՝ հասնելով 180-200 դրամի. Գառնիկ Դանիելյան

Վերջին շրջանում ՀՀ տարածքի գազալցակայաններում սրընթաց աճում է հեղուկ գազի արժեքը՝ հասնելով 180-200 դրամի։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Դեռևս երկու շաբաթ առաջ ահազանգել էի, որ անհասկանալի պատճառաբանություններով խոչընդոտվում է վրացական անցակետում Ռուսաստանից հեղուկ գազ ներկրող հարյուրավոր բեռնատարների մուտքը Հայաստան։ Ընդգծել էի, որ ստեղծված իրավիճակում հայկական կողմը պետք […]

Ավարտվել է Միքայել Սրբազանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Ա.-ն լրատվական ալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը ՀՀ նախկին երկու նախագահներին բազմիցս առաջարկել է բանակում, ոստիկանությունում և ազգային անվտանգությունում պաշտոնավարող իրենց […]

2025 թվականի առաջին կիսամյակում կանխվել է թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման 68 դեպք

Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ Ստորև ներկայացվում են առանձին վիճակագրական ցուցանիշներ: 2025 թվականի առաջին կիսամյակում կանխվել էթմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման 68 դեպք, որոնց ընթացքում հայտնաբերվել են՝ 626.4 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ 88 բջջային հեռախոս 92 այլ արգելված իրեր 47 դեղահաբ 3.1 լիտր ոգելից խմիչք 127,000 ՀՀ դրամ և 100 […]

Վլադիմիր Հակոբյանը դարձել է շախմատի ԱՄՆ վետերանների փոխչեմպիոն

Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը դարձավ 2025 թվականի շախմատի ԱՄՆ վետերանների փոխչեմպիոն։ Այս մասին հայտնում են  Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Նա միակ մասնակիցն էր, ով մրցաշարի ընթացքում չկրեց ոչ մի պարտություն՝ 9 հնարավորից վաստակելով 5.5 միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն ճանաչվեց գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիշբեյնը, ով նույնպես վաստակել էր 5.5 միավոր:

Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Toyota Land Cruiser»-ը և «Mercedes»-ը. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիսի վարչական տարածքում բախվել են «Toyota Land Cruiser» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը այնուհետև բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով […]

Կոնգոյում եկեղեցու վրա հարձակման հետևանքով սպանվել է շուրջ 40 քրիստոնյա

Զինված անձինք հարձակվել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում գտնվող Կոմանդա գյուղի կաթոլիկ եկեղեցու վրա, սպանվել է շուրջ 40 հավատացյալ: Տեղական իշխանությունները հայտնել են, որ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 38 մարդ: Լրատվամիջոցները ենթադրում են, որ զոհերի թիվը կարող է գերազանցել 40-ը, գրում է  Bild-ը: Հարձակվողներնօգտագործել են հրազեն և մաչետեներ: Հարձակումը, ենթադրաբար, իրականացրել է «Դաշնակից դեմոկրատական […]

Ալիևի օգնականի հայտարարությունն իրականում շատ վտանգավոր է. Փաշինյանը շարունակում է խաբել ժողովրդին. Լևոն Զուրաբյան

Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիեւը հայտարարություն է արել, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական բախումը օրակարգային չէ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: «Մեծն «խաղարարար» Նիկոլ Փաշինյանի քարոզիչներ հրճված են, մատուցելով այս հայտարարությունը որպես «խաղաղության կուրսի» հաջողություն և արդյունավետության ապացույց: Փաշինյանի և նրա քարոզիչների մտքով չի անցնում, որ իրականում սա շատ վտանգավոր […]

65 տարեկան եմ, առաջին անգամ եմ տեսնում, որ արքեպիսկոպոս կալանավորեն, համոզված եմ՝ քաղաքական պատվեր է. Վարդան Ղուկասյան

Չկա ՀՀ-ում մի այլ քաղաքապետարան, որը օրական այսքան խորհրդակցություն անի ու նման ծավալի աշխատանք տանի։ Երեք ամսվա ընթացքում արվածը հսկայական է։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: «Երկրաշարժից հետո առաջին անգամ է, որ Գյումրիում աշխատավարձի նման բարձրացում է տեղի ունեցել՝ 30 տոկոսով։ Սա մեր աշխատանքի արդյունքն է»,- նշեց է Ղուկասյանը: Ինչ […]

Հովիկ Աբրահամյանի որդուն և կնոջը աճուրդով վաճառած հողերի գործը դեռ շրջապտույտի մեջ է. Hetq.am

Արդեն 3 տարի է` Գլխավոր դատախազությանը չի հաջողվում ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի կնոջը՝ Ջուլիետա Աբրահամյանին և որդուն՝ Արգամ Աբրահամյանին, 2004թ. աճուրդով վաճառված պահուստային հողերի գործով «բարենպաստ» դատական ակտ ստանալ: Գործերը հայտնվել են շրջապտույտի մեջ: Նախ՝ Վարչական դատարանը սկզբում վարույթ չէր ընդունում հայցադիմումները: Դրանից հետո, Դատախազությունը որոշ փոփոխություններ արեց և նոր հայցեր ներկայացրեց: Սակայն, այս […]

Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը միայնակ է կռվում ամբողջ Արևմուտքի դեմ. մենք դաշնակիցներ չունենք մարտադաշտում. Լավրով

Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը դաշնակիցներ չունի Արևմուտքի դեմ պայքարում, նա հույսը դնում է միայն իր վրա, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը միայնակ է կռվում ամբողջ Արևմուտքի դեմ։ Առաջին համաշխարհային պատերազմում, Երկրորդ համաշխարհային պատերազմում մենք դաշնակիցներ ունեինք։ Հիմա մենք դաշնակիցներ չունենք մարտադաշտում։ Հետևաբար, պետք է հույսներս դնենք ինքներս […]

Երրորդ համաշխարհայինի առաջ կանգնած ենք, իրենք ընկել են «Доля воровская»-ի հետևից, քաղաքապետը շատրվանի հետ ի՞նչ կապ ունի. Վարդան Ղուկասյան

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արձագանքել է լայն տարածում ստացած քննադատությանը՝ կապված Գյումրու շատրվաններից հնչած երաժշտության հետ։ Նա շեշտել է, որ նման թեմաներով զբաղվելը ընդհանրապես լուրջ չէ, առավել ևս՝ երբ երկիրը կանգնած է գլոբալ խնդիրների առաջ։ «Շատրվանը, ի՞նչ քննադատություն է։ Ի՞նձ են անդրադառնում։ Հավատացեք, չեմ էլ հասցրել նայել։ Ուղղակի ինձ արագ ասեցին, թե սենց, այդպես ինչ-որ […]

Սպիտակում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) իրականացված ստուգման ընթացքում նմուշառում է կատարվել առկա արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Հետազոտությամբ պարզվել է, որ «Պանիր չանախ» և «Կարագ 82,5% յուղայնությամբ» արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ […]

Գլխավոր դատախազը բավարարել է Ուզբեկստանի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու մեջ մեղադրվող Ա.Ա.-ն 2025 թվականի հուլիսի 25-ին հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմիններին: Այս մասին հայտնում են դատախազությունից:

Ավարտվել է Սեյրան Օհանյանի, Արծվիկ Մինասյանի և ևս 4 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս․Օ․-ի, բնապահպանության նախկին նախարար Ա.Մ.-ի և ևս 4 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Ս․Օ․-ն հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, 2021 թվականին ներկայացված գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի վերաբերյալ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու և […]

Հաքերային խմբերը ստանձնել են «Աերոֆլոտ»-ի ներքին տեղեկատվական ենթակառուցվածքի դեմ գրոհի պատասխանատվությունը

Հաքերային խմբերը, այդ թվում՝ Ուկրաինայի հետ կապվածները, պնդում են, որ ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության տեղեկատվական համակարգերի աննախադեպ խափանումը, որը կոլապսի է հանգեցրել Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում, իրենց ձեռքի գործն է։ Այս տեղեկատվությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։ Ավելի վաղ պաշտոնապես հաղորդվել էր, որ համակարգչային խափանման պատճառով երկու ուղղություններով 42 չվերթ չեղարկվել է։ Հայտարարության մեջ հաքերները պնդում են, որ […]

Իմ այն պնդումներին, թե մարդիկ շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրում, ոմանք արձագանքում են նյարդային. երեկ միայն Սևանի ափին ավելի քան 50 հազար մարդ է եղել. Փաշինյան

Իմ այն պնդումներին, թե մարդիկ շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրում, ոմանք արձագանքում են նյարդային։ Հուլիսի 27–ին միայն Սեւանի ափին ավելի քան 50 հազար մարդ է եղել՝ ճնշող մեծամասնությունը Երեւանից եւ 9 մարզերից։ Ընտանիքով Սեւանի ափ գալը ծախս է, շոշափելի ծախս․ բա որտեղի՞ց է արվում այդ ծախսը եւ ինչու նախկինում այս մասշտաբներով չէր արվում։ […]

Բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը՝ ԵԱ C դիվիզիոնի բրոնզե մեդալակիր

Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականն ավարտեց իր ելույթները Ալբանիայում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Բասկետբոլի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Հայաստանի հավաքականն Արեգ Վաթյանի գլխավորությամբ, 81։77 հաշվով առավելության հասնելով Անդորրայի թիմի նկատմամբ, նվաճել է առաջնության բրոնզե մեդալները: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողները Ռաֆայել Մասումյանն ու Սեբաստիան Հացակորզյանն էին, նրանք դարձել են դաբլ դաբլի հեղինակ: Մասումյանը վաստակել է 18 […]

Լուվրի հավաքածուից Հայաստան կբերվեն նշանակալի ցուցանմուշներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Ողջունելով դեսպանին՝ նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և ընդգծել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական և պատմականորեն ամուր հարաբերությունները՝ վերահաստատելով փոխգործակցության ընդլայնման […]

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վերին Պտղնի բնակավայրում, Երևանում, Կոտայքի և Լոռու մարզերի որոշ բնակավայրերում, Կապանում հուլիսի 29-ին և 30-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերատեղադրված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 29-ին ժամը 12:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Վերին Պտղնի բնակավայրի 1-ին փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 30-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 29-րդ փողոցի, Բաբայան փողոցով […]

«Մոսկվիչ»-ը Արագածավան գյուղում հայտնվել է ջրատարում

Երեկ՝ հուլիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Արմեն Պ.-ն իր վարած «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայով Արագածավան գյուղի դաշտամիջյան հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել կիսախողովակի (ջրատարի) մեջ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Արմեն Պ.-ն տեղում մահացել է:

Վերջին օրերին քննարկվել է Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների ներգրավման հարցը, որի հետ Իրանը համակարծիք չէ. Բաղաի

Հարավային Կովկասի զարգացումներն ունեն երկու հիմնական առանցք․ առաջինը՝ խաղաղություն և Ադրբեջան-Հայաստան տարաձայնությունների խաղաղ կարգավորումն է, իսկ երկրորդը վերաբերում է տարանցիկ և տրանսպորտային ուղիներին. այս մասին, Tasnim-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին: Նրա խոսքով՝ Իրանն անընդհատ ընդգծել է խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման անհրաժեշտությունը։ «Մենք հորդորել ենք Ադրբեջանին և Հայաստանին շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր: Մենք […]

«Աէրոֆլոտ»-ի տեղեկատվական համակարգերը խափանվել են. չեղարկվել են չվերթներ

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը երկուշաբթի՝ հուլիսի 28-ի առավոտյան, հայտնել է, որ իր տեղեկատվական համակարգերը խափանվել են, հայտնում է dw.com-ը։ «Դրա հետ կապված՝ սպասվում է թռիչքների ժամանակացույցի հարկադիր փոփոխություն, այդ թվում՝ հետաձգման և չեղարկման միջոցով», — ասվում է ընկերության հայտարարության մեջ։ «Աերոֆլոտ»-ը խնդրել է ուղևորներին հետևել օդանավակայանների կայքերում և տեղեկատվական տախտակներում հայտնվող տվյալներին, ինչպես նաև օդանավակայանի բարձրախոսներով […]